Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Ահա, թե ինչ է անհրաժեշտ դրա համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Ահա, թե ինչ է անհրաժեշտ դրա համար

Հոդվածի առանցքում

  • Մարդկանց միջև շփումների կոչն անիրատեսական է, երբ զինվորականները շարունակում են վերահսկել սահմանները՝ առանց տարածաշրջանային անվտանգության երաշխիքների: Տարածաշրջանի բոլոր տուժած կողմերը, այդ թվում, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը, ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության խմբերն ու այլ անձինք պետք է ներգրավվեն ավելի լայն տարածաշրջանային անվտանգության համաձայնագրերի և հաստատությունների ստեղծման մեջ: Տարածաշրջանային անվտանգության կառույցները, որոնք ներառում են բոլորի շահերը, անհրաժեշտ են կայուն խաղաղության պայմանագրի կայացման համար: Հակառակ դեպքում կառավարությունների միջև խաղաղության պաշտոնական համաձայնագրերը կարճ կյանք կունենան:

Ուշադրությանն արժանի

 

Տասնամյակների էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստվում են հանդիպել՝ փորձելու լուծել իրենց երկարատև բախումը վիճահարույց անկլավ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Դիտորդները թերահավատության շատ պատճառներ ունեն, որ հերթական հանդիպումը կհանգեցնի հարաբերությունների ջերմացմանը:

Այնուամենայնիվ, վերջին նման հանդիպումից հետո զգալի փոփոխություններ եղան: Մեկ տարի առաջ Հայաստանում ցուցարարները վարչապետի պաշտոնում նոր անձի բերեցին, ապա անցած տարվա դեկտեմբերին ազատ ընտրություններ անցկացրեցին: Որոշ ապացույցներ ենթադրում են, որ ժողովրդավարական հասարակությունները ավելի շատ են հակված խաղաղության հասնել իրենց հարեւանների հետ և, ամենայն հավանականությամբ, կհասնեն: Եթե քաղաքացիական հասարակության խմբերըին թույլատրեն ձևավորել շփումների շրջանակներ, մինչև պաշտոնական բանակցությունները:

  1. ԼՂ հակամարտության հակիրճ պատմությունը 

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճարկվող տարածք է, որը վերահսկում է չճանաչված պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որին աջակցում է, սակայն չի ճանաչում Հայաստանի կառավարությունը, և որի տարածքը պահանջում է Ադրբեջանը:

1921-ին Խորհրդային Միությունը մեծամասնությամբ հայերով բնակեցված այս լեռնային անկլավը միացրեց խորհրդային Ադրբեջանին `բաժանելով հայերին: Սա Ստալինի բաժանման և նվաճման ռազմավարությունների մի մասն էր: 1980-ականների վերջին, երբ պերեստրոյկայի շրջանում Մոսկվան մեղմացրեց վերահսկողությունը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերը սկսեցին արշավ, որպեսզի վերամիավորվեն Հայաստանին:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտոնապես քվեարկեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, ինչը հանգեցրեց ռազմական հակամարտության մի կողմից Հայաստանի  և հայերով բնակեցված ԼՂ, մյուս կողմից Ադրբեջանի միջև: 1994-ին, երբ սպանվել էր 30.000 մարդ և ավելի քան 1 մլն փախստական փախել էր բռնություններից, երկու երկրները ստորագրեցին անկայուն հրադադարի համաձայնագիր: Դիտորդները համարում են, որ հիմա ԼՂ-ում ոչ պատերազմ է, ոչ էլ խաղաղությունը, և սահմանին երբեմն և պարբերական սրացումներն են լինում:

  1. Ժողովրդավարական ալիքը Հայաստանում 

Անցած ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գլխավորեց զանգվածային, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության ալիքը, որը ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Տասնամյակներ շարունակ Հայաստանը եղել է փափուկ ավտորիտար պետություն, որտեղ իշխող էլիտան վերահսկում էր քաղաքական և տնտեսական հնարավորությունները: Դեկտեմբերին ցուցարարներն արտահերթ ազատ ընտրություններով Փաշինյանին և նրա ժողովրդավարական կուսակցությանն իշխանության բերեցին: Դա դիտորդներին հույս տվեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել:

Վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, միջնորդական դիվանագիտական ջանքեր է գործադրում երկու կողմերի հետ բանակցելով: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում էին հրադադարի ռեժիմը խախտելու, կրակոցների, հարձակումների, ծանր սպառազինության օգտագործման մեջ, ինչի հետևանքով սպանվում են զինվորականներ և քաղաքացիականներին: Նման հարձակումները դադարել են Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններից հետո:

Ռուսաստանը միջնորդ կողմերից մեկն է և շարունակում է զենք վաճառել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով և տնտեսական մեկուսացմամբ`փորձելով ստիպել Հայաստանին բանակցային զիջումների գնալ: Եվ Հայաստանը շարունակում է պնդել, որ չի հեռանա Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ վիճահարույց տարածքներից:

Դիվանագիտական նախորդ ռաունդները միայն ժամանակավոր ջերմացում են արձանագրել: Շատ վերլուծաբաններ և խաղաղության կողմնակիցները թերահավատորեն են վերաբերվում այս վերջին զարգացումներին ևս:

  1. Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ այլ կերպ

Հայաստանի ժողովրդավարական առաջխաղացումը կարող է փոխել առաջնորդների խթանները երկու կողմերում էլ: Այժմ տարածաշրջանում երկու երկրները, Հայաստանը և Վրաստանը, համարվում են ժողովրդավար:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ տարածաշրջանում գերակշռում են ժողովրդավար պետությունները, հակամարտությունների և ագրեսիայի հավանականությունը նվազում է: Ժողովրդավարական հասարակությունները նպաստում են իրենց հարևանների հետ խաղաղ փոխհարաբերություններին: Նրանք հակված են զարգացնել համագործակցությունը և փոխզիջումը իրենց տարածաշրջանում: Եվ ավելի հավանական է, որ դեմոկրատական հասարակությունները կաջակկցեն միմյանց նպատակների իրագործմանը՝ մարդու իրավունքների և տնտեսական ընդհանուր շահերի համատեքստում: Դա թուլացնում է հակամարտությունների ռազմական «լուծումների» հավանականությունը:

Բայց դա ինքնին բավարար չէ: Հետազոտությունները նաև ենթադրում են, որ խաղաղ համաձայնագրերը ավելի հավանական են, եթե հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը ներառվեն խաղաղ գործընթացում: Հիմա անհրաժեշտ է բանակցություններին առավել տուժած խմբերին ներգրավելու ուղիներ գտնելն է: Հակամարտության գոտու մոտակա գյուղերի բնակիչները, կանայք, փախստականներն ու հենց Լեռնային Ղարաբաղը, բոլորը մնացել են բանակցություններից դուրս:

Իհարկե, մարդկանց միջև շփումների կոչն անիրատեսական է, երբ զինվորականները շարունակում են վերահսկել սահմանները՝ առանց տարածաշրջանային անվտանգության երաշխիքների: Տարածաշրջանի բոլոր տուժած կողմերը, այդ թվում, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը, ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության խմբերն ու այլ անձինք պետք է ներգրավվեն ավելի լայն տարածաշրջանային անվտանգության համաձայնագրերի և հաստատությունների ստեղծման մեջ: Տարածաշրջանային անվտանգության կառույցները, որոնք ներառում են բոլորի շահերը, անհրաժեշտ են կայուն խաղաղության պայմանագրի կայացման համար: Հակառակ դեպքում կառավարությունների միջև խաղաղության պաշտոնական համաձայնագրերը կարճ կյանք կունենան:

Տարածաշրջանում նման կապերի ստեղծումը կարող է նպաստել կարճաժամկետ զիջումներից դիվանագետներին հետ պահելուն: Նրանք կկարողնաան դրա փոխարեն կենտրոնանալ երկարաժամկետ խնդիրների կարգավորման վրա: Նման բազմակողմ ֆորմատը կարող է վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մրցակցությանը, տարբեր սոցիալական խմբերին օգնելով հակամարտության գոտում ստեղծել վստահություն և կապեր և միայն դրանից հետո միջազգային միջնորդները և պետությունների ղեկավարները կարող են իրենց հասրակությունների հետ խոսել զիջումների մասին: Տարածաշրջանում անվտանգության երաշխիքները կարող են հստակեցնել և ամրագրել ուժի չկիրառումը որպես հիմնարար սկզբունք, և ստեղծել քաղաքական կայունություն, որն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման ուղղությամբ խորը դիվանագիտության համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment