Տեխասի հայերը նահանգի օրենսդիր մարմնի մոտ մասնակցելու են Խաղաղության քայլերթի` հիշատակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Տեխասի հայերը նահանգի օրենսդիր մարմնի մոտ մասնակցելու են Խաղաղության քայլերթի` հիշատակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հոդվածի առանցքում

  • 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Տեխասի բոլոր շրջաններից` Օսթինից, Հյուսթոնից, Դալլասից և Սան Անտոնիոյից հայերը հավաքվելու են Խաղաղության քայլերթի, որը կանցկացվի Congress Avenue-ից մինչև Տեխասի նահանգային Կապիտոլիում: Միջոցառումը տեղի է ունենալու շաբաթ, ապրիլի 18-ին, ժամը 13.00-ին:
  • «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Տեխասի Կոմիտեի նպատակը կրթելն ու իրազեկելն է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանմության մասին, նաև մշակութային Ցեղասպանության ու ամբողջ աշխարհում հետապնդումներին դեմ արտահայտվելն է»,-ասում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Տեխասի Կոմիտեի ղեկավար Միհրան Արոյանը:

Ուշադրությանն արժանի

1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Տեխասի բոլոր շրջաններից` Օսթինից, Հյուսթոնից, Դալլասից և Սան Անտոնիոյից հայերը հավաքվելու են Խաղաղության քայլերթի, որը կանցկացվի Congress Avenue-ից մինչև Տեխասի նահանգային Կապիտոլիում: Միջոցառումը տեղի է ունենալու շաբաթ, ապրիլի 18-ին, ժամը 13.00-ին:

Ծրագիրը ներառում է միջոցառում նահանգային Կապիտոլիումի մոտ, որը տեղի կունենա ժամը 14.00-ին: Դրան կմասնակցեն բանախոսներ, որոնք կխոսեն Հոլոքոստի և Ցեղասպանության մասին, ներկա կլինեն քաղաքական նահանգային գործիչներ և կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառումը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին` 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը, որի ընթացքում 1.5 միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ հետևողականորեն սպանվել են Օսմանյան թուրքական կայսրության կողմից:

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Տեխասի Կոմիտեի նպատակը կրթելն ու իրազեկելն է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանմության մասին, նաև մշակութային Ցեղասպանության ու ամբողջ աշխարհում հետապնդումներին դեմ արտահայտվելն է»,-ասում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Տեխասի Կոմիտեի ղեկավար Միհրան Արոյանը.

«Տեխասի շատ հայեր Հայոց Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են: Մեր գլխավոր առաքելությունն այստեղ  Ցեղասպանության դեմ արտահայտվելն է, քանի որ ատելությունը, վնաս հասցնելը և էթնիկ զտումները արդար և խաղաղ աշխարհում տեղ չունեն»:

Ապրիլի 18-ի միջոցառումների օրակարգը

-12:00 Աղոթք, այն տեղի կունենա First United Methodist Church Family Life Center (FLC), 13th Street and Lavaca–ում

-13.00 Խաղաղության քայլերթ, Գուադալուփից հարավ, Fifth Street-ից արևելք, Congress Avenue-ով դեպի Տեխասի նահանգային Կապիտոլիում

-14.00 Երթ Տեխասի նահանգային Կապիտոլիումից

-16.00 Հիշատակի ընթրիք` նվիրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին, որոնց Մայր Աթոռը սրբադասելու է ապրիլի 24-ին:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.april241915.org

Հայաստանի և հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին

2015-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տեղակայված լինելով Արարատ լեռան ստորոտին (որտեղ հանգրվանել է Նոյյան Տապանը)` Հայաստանը առաջին երկիրն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Տեխասի Կոմիտեի առաքելությունը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բովանդակային և հարգալից երկխոսության խրախուսումն է, դրա մասին իրազեկվածության բարձրացումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment