Համբերությունը միշտ չէ, որ բարեգործ է

Համբերությունը միշտ չէ, որ բարեգործ է

Հոդվածի առանցքում

  • Ուրբաթ օրը Սպիտակ տունը հրապարակել է իր վաղուց ժամկետանց Ազգային անվտանգության ռազմավարությունը (NSS): Վարչական առաջնորդության սխալների քննադատությունը հստակորեն վրդովվեցում էին Սպիտակ տանը, քանի որ դա ժամկետային ղեկավարությունը խորտակող մի փաստատթուղթ էր: Այսպիսով մենք «կղեկավարենք օգուտով», «կղեկավարենք ուժով», «օրինակ կծառայենք»:
  • Մեր «համբերությունը» Սիրիայում արժեցել է 230 հազար կյանք և 5 միլիոն փախստական, Իրանի ազդեցության տարաքծում Իրաքում, Լիբանանում և Սիրիայում, տարածաշրջանում բարեկամական երկրների, ներառյալ Հորդանան և Թուրքիա, ապակայունացում և լայն մասշտաբներով սարսափելի տանջանքների և ռազմական հանցագործությունների տարածում: Նախագահ Օբամայի համբերությունը սիրիացի ժողովրդի ողբերգությունն է:
  • Բերենք գեթ մեկ օրինակ, Սիրիայում մեր սահմանափակ ներգրավվածության վերաբերյալ փոխզիջման գնալու մերժումը կանխում է Թուրքիային միանալ պատերազմին և պատճառ է դարձել կոալիցիայի արաբ անդամների համար նահանջել իրենց ռազմական գործառույթներից՝ դրանով իսկ առավել բարդացնելով Իսլամական պետության պարտությունը:
  • Սյուզան Ռայսը ճիշտ է, որ Իսլամական պետությունը նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի չափ վտանգ չի ներկայացնում: Այդ երկրները իրական հեռանկար ունեին պատերազմում հաղթել ԱՄՆ-ին: Հնարավոր է նրանք ունակ չէին նվաճել մեր երկիրը, սակայն նրանք, ի վերջո, կարող էին ստիպել մեզ նահանջել Եվրոպայից կամ Խաղաղ օվկիանոսից, ու մենք կպարտվեինք պատերազմում ու դաշնակիցներ կկորցնեինք: Իսլամական պետությունը նման սարսափելի հեռանկար չի ներկայացնում:

Ուշադրությանն արժանի

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հրապարակել է իր վաղուց ժամկետանց Ազգային անվտանգության ռազմավարությունը (NSS): Վարչական առաջնորդության սխալների քննադատությունը հստակորեն վրդովվեցում էին Սպիտակ տանը, քանի որ դա ժամկետային ղեկավարությունը խորտակող մի փաստատթուղթ էր: Այսպիսով մենք «կղեկավարենք օգուտով», «կղեկավարենք ուժով», «օրինակ կծառայենք» և այլն:

Սակայն փաստաթղթի գլխավոր հենքը «ռազմավարական համբերատարության» հայեցակարգն է: Սրանով Օբամայի վարչակարգը  առաջնորդվում է շատ բան չանելու սկզբունքով ՝ հետևելով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, մինչև գործելը՝ օգտագործելով  ուժերը սահմանափակ ձևով, որը կկուտակի հսկայական արդյունքներ ժամանակի ընթացքում: Նրանք դա տեսնում են որպես «այսօր անվտանգության բնագավառում խոշոր տեղաշարժերի հետագծի վրա ազդել, որպեսզի ապագայում ապահովվեն ԱՄՆ ազգային շահերը»:

Եվ որոշակի առումով նրանք ճիշտ են: Ամերիկայի Միացյալ Նահանգները հաճախ ձգտում է միջազգային համարաբերություններում արագ արդյունք ստանալուն, ինչպես նաև կառավարության գործունեության բազմաթիվ այլ բնագավառներում: Ռազմավարության խելացի մասնագետները ուշադրության են արժանացնում ծախսային արդյունավետությունը, և նշում, որ արագ արդյունքները հաճախ շատ թանկ են արժենում (սակայն նրանց կողմից ծախսերի շեշտադրումը չի դիտարկում պետական պարտքը որպես անվտանգության սպառնալիք):

Սակայն համբերությունն ունի իր սահմանները: Մեր «համբերությունը» Սիրիայում արժեցել է 230 հազար կյանք և  5 միլիոն փախստական, Իրանի ազդեցության տարաքծում Իրաքում, Լիբանանում և Սիրիայում, տարածաշրջանում բարեկամական երկրների, ներառյալ Հորդանան և Թուրքիա, ապակայունացում և լայն մասշտաբներով սարսափելի տանջանքների և ռազմական հանցագործությունների տարածում: Նախագահ Օբամայի համբերությունը սիրիացի ժողովրդի ողբերգությունն է: Ոչ միայն Սիրիայում:

Անգործության այս ռազմավարությունը գրվել է, որպեսզի լուռ արդարացվի, թե ինչպես են խավարի ուժերը վերացնում Սառը պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը: Նախագահը կարող է հավատալ, որ ԱՄՆ-ը լիովին ունակ է դիմակայելու առավել մեծ քաոտիկ և վտանգավոր միջազգային կարգի. սա անշուշտ ճիշտ է: Սակայն նախագահ Օբամայի կառավարման շրջանում համաշխարհային և միջազգային կարգի վերաբերյալ վստահությունը բավականին նվազել է և դա ծախսատար անորոշություններ է ներարկում ԱՄՆ-ին՝ որպես կարգի երաշխավոր, ու դրա գլոբալացված տնտեսություն:

Բերենք գեթ մեկ օրինակ, Սիրիայում մեր սահմանափակ ներգրավվածության  վերաբերյալ փոխզիջման գնալու մերժումը կանխում է Թուրքիային միանալ պատերազմին և պատճառ է դարձել կոալիցիայի արաբ անդամների համար նահանջել իրենց ռազմական գործառույթներից՝ դրանով իսկ առավել բարդացնելով Իսլամական պետության պարտությունը:

Այնուամենայնիվ, վարչակարգը քաջություն ունեցավ փորձել և դնել ընթացիկ սպառնալիքները հեռանկարում: Սա քաղաքականորեն ռիսկային է մեր պետական առաջնորդների համար: Ինչպես նշել է Սթիվ Կրասները. «Բոլոր քաղաքական դրդապատճառներն հարթեցնել գերազանցող զգուշությամբ և կանխարգելմամբ»: Սյուզան Ռայսը ճիշտ է, որ Իսլամական պետությունը նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի չափ  վտանգ չի ներկայացնում: Այդ երկրները իրական հեռանկար ունեին պատերազմում հաղթել ԱՄՆ-ին: Հնարավոր է նրանք ունակ չէին նվաճել մեր երկիրը, սակայն նրանք, ի վերջո, կարող էին ստիպել մեզ նահանջել Եվրոպայից կամ Խաղաղ օվկիանոսից, ու մենք կպարտվեինք պատերազմում ու դաշնակիցներ կկորցնեինք: Իսլամական պետությունը նման սարսափելի հեռանկար չի ներկայացնում:

Այն դեռևս ստեղծում է որոշ սարսափելի ու ահարկու հեռանկարներ, և դա ոչ միայն այրման ու գլխատման YouTube-ի տեսահոլովակների, այլ նաև լայնամասշտաբ ու սովորական ռազմական հանցանքների տեսքով, ինչպիսին երեխաների վաճառքն է սեքս-ստրկության, որը Իսլամական պետությունը իրականացնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում և այն վախը, որ նա տարածում է Մերձավոր Արևելքի երկրներում:

Ազգային անվտանգության ռազմավարության փաստարկները առավել համոզիչ կլինեին, եթե ադմինիստրացիան իր վրա վերցներ Իսլամական պետությունից եկող սպառնալիքի սթափ և հետևողական գնահատումը:Սպիտակ տունը այժմ հանդիմանում է, թե «մենք պետք է մշտապես դիմակայենք խաբեությանը, որը ստեղծվում է, երբ մենք վախի վրա հիմված որոշումներ ենք կայացնում»: Սակայն սա իրականում նրա ադմինիստրացիայի խուճապային ռեակցիայի բավականին լավ նկարագրություն է, երբ գլխատումների տեսահոլովակները սկսեցին տարածվել:

Մարդու իրավունքների բաժինը բարձրակարգ կերպով գրված է, սակայն անսովոր է հնչում Սիրայում, Իրաքում, Մալիում, Ուկրաինայում և այլուր մեր անգործության լույսի ներքո: Նույնիսկ երկրները, որոնք կարելի է օգտագործել որպես մեր մասնակցության օրինակներ (Թունիս և Բիրմա), թանկարժեք քիչ ուշադրություն ու օգնություն են ստանում: Ոչ մի տեղ կառավարության ներգրավվածության ամբողջ ասպեկտով այս ռազմավարությունը չի նպաստում:

2015 թվականի համար Օբամայի ադմինիստրացիայի Ազգային անվտանգության ռազմավարության մեծ պարունակությունը գովելի է: Ցավոք, դա քիչ ընդհանուր բան ունի 2015 թվականին Օբամայի ադմինիստրացիայի գործունեության հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment