Փաշինյանի Հայաստանի արտաքին քաղաքականության անորոշ տեսլականը

Փաշինյանի Հայաստանի արտաքին քաղաքականության անորոշ տեսլականը

Հոդվածի առանցքում

  • Ռեժիմի փոփոխությունը, որն անցյալ տարի Փաշինյանին իշխանության բերեց, ստեղծեց Հայաստանի հնացած արտաքին քաղաքականությունը արդյունավետորեն վերակենդանացնելու և զարգացող համաշխարհային կարգի նոր իրողություններին հարմարեցնելու քաղաքական հնարավորություն: Չնայած վարչապետի վերջին արտասահմանյան այցելություններին, նոր հաստատված կառավարության ծրագիրը երկրի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ, ըստ էության, քիչ բան է առաջարկում հայկական դիվանագիտության ամրապնդման համար: Փոխարենը, փաստաթուղթը վերահաստատում է Հայաստանի ինքնամեկուսացումը, արտաքին քաղաքականության միակողմանի ուղեգիծը, որով չի փորձում ռազմավարական մակարդակի հարաբերություններ զարգացնել որևէ այլ երկրի հետ, Ռուսաստանից բացի

Ուշադրությանն արժանի

 

Անցած երկու ամիսներին Հայաստանում նկատվեց դիվանագիտական գործունեության արտասովոր պոռթկում: «Թավշյա հեղափոխությունից» հետո փետրվարի սկզբին խորհրդարանը հաստատեց կառավարության արտաքին քաղաքականության ծրագիրը և դրանից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Իրան (Արմենպրես, 27 փետրվարի, 2013 թ.): Այնուհետև, մարտի 3-ին Փաշինյանը մեկնեց Բրյուսել` բանակցելու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ակտիվացնելու համագործակցությունը 2018 թվականին ընդունված Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի շրջանակում (Ազատություն.am, 4 մարտի, 2012 թ.): , 2019; Europa.eu, հունիսի 19, 2018):

Ռեժիմի փոփոխությունը, որն անցյալ տարի Փաշինյանին իշխանության բերեց, ստեղծեց Հայաստանի հնացած արտաքին քաղաքականությունը արդյունավետորեն վերակենդանացնելու և զարգացող համաշխարհային կարգի նոր իրողություններին հարմարեցնելու քաղաքական հնարավորություն: Չնայած վարչապետի վերջին արտասահմանյան այցելություններին, նոր հաստատված կառավարության ծրագիրը երկրի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ, ըստ էության, քիչ բան է առաջարկում հայկական դիվանագիտության ամրապնդման համար: Փոխարենը, փաստաթուղթը վերահաստատում է Հայաստանի ինքնամեկուսացումը, արտաքին քաղաքականության միակողմանի ուղեգիծը, որով չի փորձում ռազմավարական մակարդակի հարաբերություններ զարգացնել որևէ այլ երկրի հետ, Ռուսաստանից բացի (Gov.am, փետրվարի 8):

Երևանի «առանցքային առաջնահերթությունները» կարգավորվել են Մոսկվայի հետ, ինչպես նաև ջանքերն ուղղված են Ռուսաստանի ղեկավարած Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետության բարձրացմանը: Արդյունավետորեն կրկնապատկելով Հայաստանի ստորադաս հարաբերությունները Ռուսաստանի հետ, արտաքին քաղաքականության փաստաթուղթը պաշտպանում է Մոսկվայի տեսլականն ու շահերը ռազմավարական բոլոր ոլորտներում: Չնայած Հայաստանն ակնկալում է Եվրամիության և ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը երկրի ներքին բարեփոխումներին, ընդունված արտաքին քաղաքականության փաստաթուղթը առաջարկում է միայն «բարեկամական գործընկերություն» Արևմուտքի հետ: Փաշինյանի ղեկավարությունը վերահաստատում է, որ ստանձնում է առաջատարի դերը ապագա ցեղասպանությունները կանխարգելու և վերջին դեպքերի միջազգային ճանաչման գործընթացում: Սակայն, այս գաղափարն անկայուն է. Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է անցյալի մի շարք ողբերգությունները ճանաչել որպես« ցեղասպանություն», այդ թվում` Ուկրաինայի Գոլոդոմորը և 19-րդ դարում չերքեզների զանգվածային սպանությունն ու բռնագաղթը, բայց պահանջում է, որ ճանաչեն մեկ դար առաջ իր ժողովրդի ողբերգական տառապանքները: Բացի Ռուսաստանի հետ լավ ձևավորված ռազմավարական դաշինքից, փաստաթուղթը չի մանրամասնում, թե ինչպիսի ձևաչափում կարելի է կառուցել բարեկամական հարաբերություններն այլ դերակատարների հետ, հենվելով անորոշ հռետորաբանության վրա (Gov.am, փետրվարի 8):

Արտաքին քաղաքականության նոր փաստաթուղթը անուղղակիորեն ուղղված է Մոսկվային և այնպես է գրված, որ ցույց տա հետհեղափոխական Հայաստանի շարունակական հավատարմությունը: Ռուսաստանը կանոնավոր կերպով ԶԼՄ-ների կամ միջին մակարդակի պաշտոնյաների միջոցով իր անվստահությունն ու դժգոհությունն է հայտնում Փաշինյանի և նրա թիմի հանդեպ` Հայաստանի ղեկավարությանը դրդելով անընդհատ քայլեր ձեռնարկել Կրեմլին հանգստացնելու համար: Ռուսական այս մարտավարությունը ենթադրաբար նախագծված է Փաշինյանի կառավարությանը պահել մշտապես լարվածության ու ճնշումների մեջ, որպեսզի վերջինը հետևողականորեն տարբեր ձևերով ապացուցի նվիրվածությունը Մոսկվային: Ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարությունից բացի, այդ ճնշումն արտահայտվեց նաև վերջերս Սիրիա ռազմաքաղաքական մարդասիրական առաքելություն ուղարկելու Փաշինյանի որոշման մեջ, ինչը թույլ տվեց Ռուսաստանին հաջողության հասնել միջազգային դաշինքների ստեղծման հարցում (Mil.am, Mil.ru, փետրվարի 8):

Կառավարության արտաքին քաղաքականության ծրագրի ընդունումը գրեթե համընկավ փետրվարի 27-ին Իրան Հայաստանի ղեկավարի ուղևորության հետ: Հարկ է նշել, որ Փաշինյանը այցելեց Թեհրան ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլև որպես ԵՏՄ-ի գործող նախագահ (Amerikayidzayn.am, February 27): Այսպիսով, կասկածելի է, որ Փաշինյանն Իրան մեկնեց առանց Կրեմլի օրհնության, ինչը ենթադրում է, որ այնտեղ էր խթանելու Իրանի հետ կապված ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի օրակարգը: Սակայն, այցը կարևորվեց, երբ Փաշինյանը համարձակ հայտարարեց, որ իր երկիրը ձգտում է դառնալ էներգետիկ տրանզիտային պետություն, նպաստելով իրանական ածխաջրածինների արտահանմանը Վրաստան, նախագիծ, որն անխուսափելիորեն կներգրավի Ռուսաստանին (Mediamax.am, February 28): Այս նախաձեռնությունը նախատեսում է Իրանի հետ բնական գազի սնոփերի փոխանակում և առաքում վրացական շուկա «Գազպրոմ» ռուսաստանյան պետական ​​էներգետիկ կորպորացիայի ընդհանուր բաշխման ու վերահսկողության ներքո,  Գազպրոմ-Հայաստան դուստր ընկերության միջոցով: Սակայն նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններում Փաշինյանը չաջակցեց նախկինում քննարկված հայ-իրանական նավթավերամշակման գործարանի կամ երկկողմ երկաթուղային նախագծերի իրականացմանը: Երկուսն էլ հայկական նախկին ռեժիմը խափանեց Մոսկվայի պատվերով: Ռուսական ակտիվ քարոզչամեքենան՝ «Սպուտնիկ-Արմենիա» -ն, հենվելով այդ փաստի վրա հայտնել է, որ վրացական կողմը, հավանաբար, կմասնակցի Թեհրանում կայանալիք քառակողմ հանդիպմանը՝ քննարկելու գազի արտահանման հեռանկարի մանրամասները (Armeniasputnik.am, փետրվարի 28):

Բացահայտ պաշտպանելով «Գազպրոմի» ղեկավարությամբ Հարավային Կովկաս Իրանի գազի արտահանումը, Փաշինյանը կարող է պատճառաբանել, թե ակնկալում է, որ դրա փոխարեն Ռուսաստանը կհրաժարվի հայ սպառողների համար ռուսական էլեկտրաէներգակիրների գնի հետագա բարձրացումից: Գազպրոմի կողմից վերահսկվող տրանզիտային խողովակաշարերի միջոցով իրանական գազի մատակարարումը Վրաստան, ըստ երևույթին, կբարձրացնի Կրեմլի ներկա էներգետիկ ազդեցությունը Թբիլիսիի վրա (տես EDM, հունվարի 30-ը): Ավելին, այս ծրագիրը կարող է արդյունավետ միջոց լինել Իրանի էներգիայի արտահանման հնարավորությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այլ կերպ ասած, Երևանը փորձում է խորացնել համագործակցությունը պատժամիջոցների թիրախում հայտնված Իրանի հետ, ինչն ակնհայտորեն կնպաստի սահմանային շրջանների, այդ թվում Վրաստանի վրա պատժամիջոցներով սահմանափակված Ռուսաստանի ազդեցությանը: Այս ֆոնի վրա, Փաշինյանի կառավարության և Դոնալդ Թրամփի վարչակազմի փոխհարաբերություններն անշարժ վիճակում են, հաշվի առնելով զարգացող գլոբալ և տարածաշրջանային միտումներն արժևորելու առաջինի սահմանափակ հնարավորությունները: Ներկա կառավարության բազմաթիվ քաղաքական գործիչների շրջանում փորձի և համապատասխան գիտելիքների բացակայությունը, զուգորդված նախորդ ռեժիմից ժառանգած քաղաքական կանխատեսումների թույլ հնարավորությունների հետ, կարող է հանգեցնել նրան, որ Երևանն ակամա  կհակազդի Վաշինգտոնի շահերին:

Հայկական փորձագիտական հանրության շատ անդամների մոտ պակասում է ակտիվ ինտելեկտուալ ընկալումը, որն անհրաժեշտ է երկրում առկա ռիսկերը և մարտահրավերները ռացիոնալ գնահատելու համար: Մասնավորապես, նրանք հակված չեն ամբողջովին հասկանալ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը: Արդյունքում, այդ հայրենական փորձագետները չեն կարողանում իրական լուծումներ ներկայացնել Փաշինյանի կառավարության նոր սերնդի հիմնականում անփորձ և անբավարար կրթություն ստացած քաղաքական գործիչներին: Ավելին, Փաշինյանն ու նրա հեղափոխական կաբինետը դարձյալ մեծամասամբ զբաղված են պոպուլիզմով:

Հայաստանի արտաքին քաղաքականության մասնագետները սխալ են հասկանում և թերագնահատում են անհավասարակշռված ու մեծապես ենթակա արտաքին քաղաքականության երկարաժամկետ հետևանքները: Եթե այս դինամիկան շարունակվի, երկիրն առաջիկա ամիսներին ու տարիներին անպայման կբախվի լուրջ հետևանքներին: Այս ամենի առաջին նշաններն արդեն ակնհայտ են, դա է վկայում Կրեմլի սիրիական խաղերում Երևանի ներգրավվածությունը, ինչպես նաև պատրաստակամությունը շրջանցելու իրանական գազի արտահանման նկատմամբ պատժամիջոցները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment