Նիկոլ Փաշինյան. Նա՞ է այն մարդը, որը պետք է լուծի Հայաստանի խնդիրները

Նիկոլ Փաշինյան. Նա՞ է այն մարդը, որը պետք է լուծի Հայաստանի խնդիրները

Հոդվածի առանցքում

  • Դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Փաշինյանը և ինչ քաղաքական գաղափարախոսության հետևորդ է: Նա հաճախ է խուսափում այդ տեսակ հարցերից և ասում, որ ինքը «հայաստանամետ» է և «իզմ-երից այն կողմ»: Բայց նրա հակառակորդները կասկած չունեն, որ նա «մաքուր պոպուլիստ է», և նրա «հաջողության մի մասը եվրոպամետ կամ նույնիսկ գլոբալ պոպուլիզմի արդյունք է: Նա ընդհանրապես չունի գաղափարախոսություն»:

Ուշադրությանն արժանի

Անցած շաբաթ քաղաքական երկրաշարժը հարվածեց Եվրոպայի ամենահեռավոր սահմանին, Հայաստանն անցկացրեց իր, ինչպես բնորոշվեց, առաջին ազատ և թափանցիկ ընտրությունները: Ո՞վ է հեղափոխության այն լիդերը, որը գրավեց հայաստանցիների սրտերը:

Մայիսին հայերը զանգվածային բողոքի դուրս եկան իշխող կուսակցության քաղաքական խուսանավումների դեմ: Հազարավոր դժգոհ և մտահոգ քաղաքացիներ ցույցերի դուրս եկան՝ հետևելով լրագրողից քաղաքական գործիչ դարձած Նիկոլ Փաշինյանին: Ապրիլ-մայիսի ցույցերը, որն ավելի ուշ անվանեցին «թավշյա հեղափոխություն», Փաշինյանին բերեցին իշխանության, և նա դարձավ փոքրամասնություն կազմող կառավարության ժամանակավոր վարչապետ՝ երաշխավորելով պայքարն ընդդեմ կոռուպցիայի և Հայաստանի օլիգարխների:

Ունենալով մեծ աջակցություն՝ Փաշինյանը կոչ արեց արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերին, որը Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «անարդար» քայլ որակեց, քանի որ նախապատրաստվելու համար ժամանակը բավարար չէր: Այս ընտրությունը Փաշինյանի կողմնակիցների համար ապահովեց ձայների ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ հանրապետականները չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Սպասելիքները մեծ են նոր վարչապետից մի երկրում, որտեղ ամեն երրորդ մարդն աղքատ է, իսկ տնտեսական հեռանկարը մշուշված է անտագոնիստ ուժերով՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ երկրի արևմտյան և արևելյան սահմաններում:

Հայաստանը պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված, և չունի հարաբերություններ Անկարայի հետ: Ավելին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի համար առանցքային հարց է, մինչդեռ Անկարայի համար առաջնային է դրա խոչընդոտումը:

Փաշինյանն իր հետ կառավարություն է բերում հանրության հսկայական աջակցությունը, բայց արդեն մտահոգություններ են հնչում, թե ինչ թիմ նա կհավաքի: Նրա կուսակից ընկերներից շատերը երբեք պետական ապարատում չեն աշխատել, և հանրապետականները պնդում են, որ լավ կառավարման համար նրանք չունեն գիտելիք: Իրականում Հայաստանը ղեկավարելը հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է իր երկվեկտոր քաղաքականությունը՝ Եվրոպա և Ռուսաստան, չհաշված Ադրբեջանի հետ լարվածությունը ԼՂ հարցով:

Այս առիթով Փաշինյանի հաղթանակն արդեն առաջացրել է արևելքի արձագանքը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթ գրեց, թե 2019-ը «նոր ազդակ կտա» կոնֆլիկտի լուծումը գտնելու հարցում:

Սիրով՝ Ռուսաստանին

Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է խոսել՝ կփոխվե՞ն Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ և արդյո՞ք ավելի սերտ հարաբերություններ կկառուցվեն ԵՄ-ի հետ այն բանից հետո, երբ երկու կողմերը հիմնական ներդրումների փաստաթուղթը ստորագրեցին անցած տարի: Հայաստանը նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է:

Նա և նրա քաղաքական գործընկերները պնդում են, որ նոր կառավարությունը երկու ուղղությամբ էլ կխորացնի հարաբերությունները՝ հավաստիացնելով, որ «մեկը մյուսին չի բացառում»: Այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Ընտրություններում հաղթելուց հետո լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը «ոչ մեկի ազդեցության տակ չէ՝ բացառությամբ ընտրողների»: Նա ավելացրեց, որ «մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, բայց ոչ ոք չի կարող ասել, որ մենք դրա ազդեցության տակ ենք»:

Չե Գևարայի երանգները

Փաշինյանը բոցաշունչ հռետոր է, որի կերպարը հեղափոխությունից հետո իր ուրույն կյանքով է ապրում: Նրա դեմքով զարդարված են շապիկներ, ավտոմեքենաների ստիկերներ, նրա դեմքը դրոշմում են մետաղադրամների վրա: Երբ նրան հարցնում են «Փաշինյանի պաշտամունքի» մասին, պնդում է, որ իր դեմքն օգտագործելն իրեն չի անհանգստացնում և ավելացնում, որ «հաստատ կազմակերպված չէ»:

Փաշինյանի քաղաքական հերոսների շարքում են Նելսոն Մանդելան և Լեխ Վալեսան, ինչպես նաև մարքսիստ հեղափոխական Էռնեստո Չե Գևարան, որը հեռացավ Կուբայի քաղաքականությունից՝ իր գործունեությունն այլ տեղերում շարունակելու համար:

«Ես մերժում եմ բռնությունը, բայց հարգում եմ Չեին: Հեշտ չէ գրասենյակից հեռանալ անտառներ՝ միսիան շարունակելու: Դրա համար ես հարգում եմ Չե Գևարային»,-ասում է Փաշինյանը։

Եթե լավ նայեք, կնկատեք զուգահեռներ. Չե Գևարայի դեմքը դրոշմվել է ցանկացած վաճառվող իրի վրա: Փաշինյանն էլ երազանք ունի հեռանալ պաշտոնից, երբ գործն ավարտված լինի, որպեսզի գիրք գրի:

Առաջին օրենքը, որը նոր վարչապետն ուզում է անցկացնել, փոքր բիզնեսը հարկերից ազատելն է: Նա նաև նշել է, թե չի առարկում, որ ձեռներեցներն իր պատկերով փող աշխատեն և այդ հագուստը վաճառեն մայրաքաղաքի փողոցներում:

Ավտորիտար գի՞ծ

Փաշինյանը նաև հեռու է այն ենթադրություններից, թե կարող է մութ կողմը բռնել և նույն ավտորիտար ճանապարհով գնալ, ինչի դեմ անցած տարիներին պայքարել է: Քարոզարշավի ժամանակ նախկին իշխանության մասին ասել էր, որ «կոկորդից կբռնի», հետո հայտարարեց, թե դա «պարզապես փոխաբերություն» էր:

«Գուցե իմ ոճը որոշ մարդկանց համար այնքան էլ գեղեցիկ չէ, բայց իրականությունն ավելի կարևոր է, քան տպավորությունը, – ավելացրել է նա,- մեդիան հիմա ավելի ազատ է, քան երբևէ»:

Չնայած քաղաքական դաշտում շատ բան է փոխվել, բայց նոր կառավարությունը չի օգտագործի պահը՝ ավելացնելու ԼԳԲՏ համայնքի իրավունքները: Հայաստանում հոմոսեքսուալությունն ապաքրեականացվեց 2003-ին, բայց մարդիկ դեռ շարունակում են սոցիալական մեկուսացման ենթարկվել քրիստոնյա երկրում: Արտասահմանում գրանցված միասեռականների ամուսնությունն ընդունվում է, մինչդեռ երկրի ներսում դա չի արվում:

Այս թեմայով Փաշինյանն ասել է, որ «շատ այլ կարևոր հարցեր կան» և «անցյալում այդ հարցը դրսից է ներդրվել մեր հասարակության մեջ»: Եվ նա հանելուկային ձևով ավելացրեց, որ «կասկած ունեմ, թե այդ հարցն օգտագործվում է աշխարհաքաղաքական խաղերում: Ես չեմ ներքաշվի այդպիսի խաղերի մեջ»:

Պիկը վարագույրից այն կողմ

Դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Փաշինյանը և ինչ քաղաքական գաղափարախոսության հետևորդ է: Նա հաճախ է խուսափում այդ տեսակ հարցերից և ասում, որ ինքը «հայաստանամետ» է և «իզմ-երից այն կողմ»: Փոխարենը նա և իր կողմնակիցները հավատում են, որ յուրաքանչյուր հատված իր մոտեցումն է պահանջում, լինի դա ազատականությունը տնտեսության մեջ, թե սոցիալիզմը, երբ խոսքը բարեկեցությանն է վերաբերում: Բայց նրա հակառակորդները կասկած չունեն, որ նա «մաքուր պոպուլիստ է», և նրա «հաջողության մի մասը եվրոպամետ կամ նույնիսկ գլոբալ պոպուլիզմի արդյունք է: Նա ընդհանրապես չունի գաղափարախոսություն»:

Նախկին հանրապետական պատգամավորներից մեկը նշում է, թե «Հայաստանը ներկայացման վայր է, որը ցույց է տալիս, թե ինչ է լինում երկրի հետ պոպուլիզմի ազդեցության ներքո»:

Փուդինգի ապացույցը կլինի ուտելու ընթացքում և, եթե հանրապետականները չբողոքարկեն ընտրության արդյունքները, Փաշինյանը, որի դեմքը Հայաստանում հանդիպում է ամենուր, հունվարի 7-ից պառլամենտում կդառնա գերիշխող:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment