Նիկոլ Փաշինյանը միջազգային արենայում հանձնեց իր առաջին քննությունը

Նիկոլ Փաշինյանը միջազգային արենայում հանձնեց իր առաջին քննությունը

Հոդվածի առանցքում

  • Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ): Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ եվրոպական 47 երկրների ներկայացուցիչների առջև: Ավելի տպավորիչ էին Փաշինյանի պատասխանները պատվիրակների ավելի քան մեկ տասնյակ հարցերին: Վարչապետի ելույթը նախապես պատրաստված էր, մինչդեռ հարցերը նախապես համաձայնեցված չէին ու պատասխաններն էլ համպատրաստից էին:

Ուշադրությանն արժանի

 

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ):

Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ եվրոպական 47 երկրների ներկայացուցիչների առջև: Ավելի տպավորիչ էին Փաշինյանի պատասխանները պատվիրակների ավելի քան մեկ տասնյակ հարցերին: Վարչապետի ելույթը նախապես պատրաստված էր, մինչդեռ հարցերը նախապես համաձայնեցված չէին ու պատասխաններն էլ համպատրաստից էին:

Փաշինյանն իր խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով Եվրախորհրդին՝ հայաստանյան նախորդ ռեժիմի կողմից բանտարկվելուց իրեն մի քանի անգամ փրկելու համար: Նրան մեղադրում էին «Օրագիր» թերթում հրապարակած իր հոդվածների համար:

Այնուհետև Հայաստանի Վարչապետը հիշատակեց տպավորիչ ժողովրդավարական առաջընթացը, որն իր երկիրը գրանցեց անցած տարի «Թավշյա հեղափոխության» արդյունքում:

Փաշինյանն օգտվեց առիթից և քննադատեց ԵԽԽՎ անդամներին, որոնք չեն աջակցում ժողովրդավար զարգացումներին Արցախում:

Ի պատասխան ֆրանսիացի խորհրդարանական տիկին Դալոզի՝ կոռուպցիայի վերաբերյալ հարցին Փաշինյանն ասաց. «Անձամբ ինձ համար, մեծագույն բանը, որ ես ակրող եմ անել կռուպցիայի դեմ դա այն է, որ ես անձամբ կոռումպացված չլինեմ, Ամենառաջնայինը՝ դա իմ, իմ ընտանիքի, հարազատների»։

«Գիտեք, երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ կոռուպցիայի դեմ պայքարելու համար որն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է՝ ինքս անձամբ չպետք է ներքաշվեմ կոռուպցիայի մեջ։ Իհարկե, առաջինը ես, իմ ընտանիքի անդամները, հարազատները պետք է առանձնահատուկ ուշադրության ներքո լինենք այս առումով, և թափանցիկությունը Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որ թեև դեռ հարյուր տոկոսով կայացած չէ, բայց ահագին քայլերով գնում է առաջ։ Ուզում եմ ասել, որ ընդամենը տասն օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, և փաստը, որ այս գործը կքննվի օբյեկտիվ, ևս մեկ ապացույց է, որ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուլվիա Աղաևան Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ նշեց, որ Հայաստանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման պարտավորություն է ստանձնել, ապա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ մնում մի շարք բանաձևերով իր ստանձնած պարտավորություններին: Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման Հայաստանի պարտավորությունն ինքը վերահաստատել է: Փաշինյանը նշեց՝ մի քանի հարց կա, որոնց պետք է պատասխանել՝ խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար: «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց կոնֆլիկտի առաջնային, հիմնական կողմի հետ խոսելու, նրան լսելու: Պետք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի ու ԼՂ միջև: Ասեմ, որ ԼՂ և Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է: ԼՂ ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում. սովորաբար ասում են՝ մինչ 1998 թ. բայց ես կասեմ՝ մինչև 2018 թ. ընդգրկված են եղել բանակցային գործընթացում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եղել է ԼՂ ընտրված նախագահ, հետո նախագահ Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, նա եղել է ԼՂ առաջնորդներից մեկը: Մենք ունենք մի վիճակ, երբ ԼՂ-ն բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային գործընթացում, մեր խնդիրն է, որ այսօր այդ երկխոսությունը ԼՂ և Ադրբեջանի միջև չընդհատվի», – նշեց վարչապետը:

Ի պատասխան Սլովենիայի պատվիրակի ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին վերաբերող հարցին, Հայաստանի Վարչապետն ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները»:

Արցախյան բանակցային ձևաչափը փոխելու վերաբերյալ Թուրքիայի ներկայացուցչի հարցին Փաշինյանը պատասխանեց, – «Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարց…. Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետև շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում…. Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է… մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկլրների, պետությունների, ժողովուրդների: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»:

Ղրիմին վերաբերող հարցին փաշինյանը պատասխանեց ,- «Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկոսությունը, կայունությունն ու զարգացումը»:

Հայաստանի վարչապետը հմտորեն արձագանքեց բոլոր հարցերին ու երբեմն խելացիորեն խուսափեց պատասխաններից: Սա իր քաղաքական իրավասության առաջին փորձությունն էր միջազգային ասպարեզում, որը նա հաջողությամբ անցավ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment