Փաշինյանը Հայաստանի և Ղարաբաղի միավորման կոչ է անում

Փաշինյանը Հայաստանի և Ղարաբաղի միավորման կոչ է անում

Հոդվածի առանցքում

  • «Արցախը Հայաստանն է և վերջ», - ասաց Փաշինյանը օգոստոսի 5-ին Լեռնային Ղարաբաղի փաստացի մայրաքաղաք Ստեփանակերտում իր մեկժամյա ելույթի ընթացքում: Վարչապետը բազմիցս առաջնորդեց ամբոխին՝ վանկարկելու «միացում» կարգախոսը, որը ժողովրդականություն տացավ 1980-ականներին և 90-ականներին, երբ հայերը պայքարում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Աննախադեպ խիստ հռետորաբանությունը առաջացավ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի վճռական ջանքերի պայմաններում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման կոչ արեց: Համոզիչ կոչում երևում է Փաշինյանի կոշտ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, նույնիսկ այն դեպքում, երբ նա ջանքեր է գործադրում վերականգնել Ադրբեջանի հետ բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ:

«Արցախը Հայաստանն է և վերջ», – ասաց Փաշինյանը օգոստոսի 5-ին Լեռնային Ղարաբաղի փաստացի մայրաքաղաք Ստեփանակերտում իր մեկժամյա ելույթի ընթացքում: Վարչապետը բազմիցս առաջնորդեց ամբոխին՝ վանկարկելու «միացում» կարգախոսը, որը ժողովրդականություն տացավ 1980-ականներին և 90-ականներին, երբ հայերը պայքարում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու համար:

Թեև Փաշինյանը երբևէ չի նշել, որ մտադիր է Ադրբեջանին զիջել տարածքները, որոնք այժմ Հայաստանի հսկողության տակ են, այս վերջին հայտարարությունը հայերն ու ադրբեջանցիները համարում են նախորդ հռետորաբանությունից դուրս քայլ:

«Փաշինյանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում իրականում շատ ավելի արմատական և անզիջում է, քան ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը», – գրել է Haqqin ադրբեջանական լրատվական կայքը, որը կապված է երկրի անվտանգության ծառայության հետ: Քոչարյանը «երբեք չտվեց այդպիսի անհանգստացնող և կատեգորիկ ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ … Այսօրվա ելույթից հետո Փաշինյանը հատեց Ռուբիկոնը ՝ Ադրբեջանին չտալով խնդրի խաղաղ լուծման հնարավորություն»:

Այն բանից հետո, երբ Փաշինյանն իշխանության եկավ Երևանում տեղի ունեցած փողոցային բողոքի ցույցերից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը նոր էներգիա ստացավ, ինչը հունվարին հանգեցրեց աննախադեպ համատեղ խոստումի՝ «բնակչությանը պատրաստել խաղաղության»: Բայց այդ ժամանակից սկսած գործընթացի ոգևորությունը մի քիչ նվազեց և կրկին առաջացավ բռնության պոռթկում երկու կողմերի միջև առաջնագծերի երկայնքով:

Փաշինյանը հեռահար հարաբերություններ է ունեցել Ստեփանակերտի ղեկավարության հետ, որը սերտ կապեր ուներ Հայաստանի նախկին վարչակարգի հետ (ղեկավարում էին բազմաթիվ ղարաբաղցի գործիչներ), և որը Փաշինյանը տապալեց: Քաղաքական գործիչները, որոնք կապված են Հայաստանի նախկին իշխանությունների հետ, պարբերաբար փորձել են Փաշինյանին ներկայացնել որպես Ղարաբաղի հարցում մեղմ դիրքորոշում ունեցողի:

Լարվածությունն ավելի սրվեց այս ամռան սկզբին, երբ Ղարաբաղի փաստացի առաջնորդ Բակո Սահակյանը գրավ ներկայացրեց ՀՀ նախկին նախագահ և Փաշինյանի հակառակորդ Քոչարյանի համար: Փաշինյանը պատասխանեց արտառոց հարձակումով` Ստեփանակերտի ղեկավարությանը մեղադրելով իր դեմ դավադրություն կազմակերպելու համար:

Ստեփանակերտի հոծ բազմությունից ու խանդավառ արձագանքից պետք է ենթադրել, որ Փաշինյանը Ղարաբաղում ունի լայն աջակցություն, չնայած քաղաքական ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններին: «Հանրահավաքը հսկայական հաղթանակ էր Փաշինյանի և  նվաստացում Արցախի / Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի համար», – գրել է Ստեփանակերտի վերլուծաբան և ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Գրիգորյանը, որը մասնակցում էր ցույցին: «Ընդհանուր առմամբ, հանրահավաքը հսկայական հաջողություն էր Փաշինյանի համար: Ստեփանակերտում հավաք անցկացնելը մի քիչ խաղի էր նման: Կարծիք կար, որ Ղարաբաղում Փաշինյանը չունի աջակցության այն մակարդակը, որը նա ունի Հայաստանում»:

Ղարաբաղի մասին հայտարարությունն արվել է Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական տեսլականի վերաբերյալ Փաշինյանի ներկայացրած համատեքստում, որտեղ նա կոչ է անում մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել մինչև 5 միլիոնի (այն այժմ 3 միլիոնից քիչ է): ՀՆԱ-ն ավելացնել 15 անգամ, ունենանալ բանակ, որը կլինի աշխարհում մարտական պատրաստության առաջին քսան և հետախուզական ծառայության առաջին տասը երկրների շարքում:

Բայց առավել ուշագրավ է նրա այն տողը, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է:

Վեճի մեջ լինելով Ղարաբաղի ներկա ղեկավարության հետ, Փաշինյանը փորձել է բարձրացնել Ստեփանակերտի հեղինակությունը՝ պնդելով, որ այն Հայաստանի և Ադրբեջանի հետ պետք է մասնակցի բանակցություններին որպես երրորդ կողմ:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես է Փաշինյանը համաձայնեցնում Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանին վերադառնալու և  այն Հայաստանն է ու վերջ հաստատումները», – Twitter- ում գրում է BBC- ի ռուս լրագրող (Եվրասիանեթի նախկին աշխատակից) Գրիգոր Աթանեսյանը: «Եթե դա ռազմավարություն է Բաքվին հիմարացնելու համար, ապա չի գործի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment