Փարիզի ձայնային ազդանշանները

Փարիզի ձայնային ազդանշանները

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթին սկսվեց ինչպես սովորական փարիզյան ձմեռային այլ օրերը: Մի քանի ժամը արագ անցավ, և մտքերս ընդհատվեցին ֆրանսիական ոստիկանության ազդանշանների հեռավոր ձայնից: Ես ընդմիջեցի և միացրեցի «France 24»-ը, որն անգլերեն լեզվով հեռարձակվող նորությունների ալիք է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողների հետ խոսում էր ֆրանսիական նորությունների երգիծական շաբաթաթերթ «Չառլի Հեբդոյ»-ի գրասենյակի կրակոցների վայրում:
  • Նրանք գոռում էին, որ մարգարեն վրեժխնդիր է եղել՝ նկատի ունենալով Մուհամմեդ մարգարեին երգիծական թերթում պատկերելու պատմությունը: (Այլ թիրախներ են եղել Հիսուսը, Մարիամ Աստվածածինը, ուղղափառ հրեաները, ներգաղթյալները, միանձնուհիները, ոստիկանությունը և այլոք): Զինյալներից մեկը լքված մեքենայի մեջ էր թողել իր նույնականացման քարտը:
  • Մինչև երեկո հազարավոր մարդիկ էին հավաքվել Ֆրանսիայի մեծ ու փոքր քաղաքների փողոցներում և հրապարակներում՝ ցույց տալով իրենց միասնականությունը՝ թույլ չտալով, որ այս միջադեպը բաժանի իրենց: «Մեր լավագույն զենքը մեր միասնությունն է»,- դիմել էր իր երկրի քաղքացիներին նախագահ Օլանդը:
  • Օլանդը, հայրենակիցներին դիմելով, ասել էր. «Մենք պետք է լինենք ինքներս մեզ հետ»: Հեռվում կրկին հնչեցին ազդանշանները: Նա ասաց, որ ֆրանսիան միշտ հաղթել է իր թշնամիներին՝ միավորվելով, որպեսզի պայքարի խոսքի ազատության, դեմոկրատիայի, մշակույթի և բազմակարծության համար:
  • Մայրս երբեք նույնականացման ճգնաժամեր չի ունեցել, և ամբողջ կյանքի ընթացքում պատկանել է բազմաթիվ համայնքների՝ չհամապատասխանելով ոչ մեկին: Ապա մտածեցի Լաֆոնտենի առակների մասին, որոնք սիրում էինք ես ու Մարլոուն: Նա երբեմն համարվում էր աթեիստ, և մեկնել էր Փարիզ՝ բնակություն հաստատելու, որտեղ նա ապրել էր 40 տարի:
  • Մասնակիորեն պարզ է, թե ինչու են առակները նվիրված վեց տարեկաններին: Նրանք խոսում են մեր էության մեջ առկա ինչ-որ հիմնավոր բանի մասին, մի բան, որը դեռ զարգանում է մտքի կամ զգացողությունների մեջ, ինչպես գորտը, որն ուզում էր ցլի չափ լինել, և այնքան է փքվում, որ պայթում է:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթին սկսվեց ինչպես սովորական փարիզյան ձմեռային այլ օրերը: Ես շատ երկար էի քնել, քանի որ առավոտյան շատ մութ էր: Խոհանոցիս պատուհանից երևում էին Էյֆելյան աշտարակի գագաթի փոքրիկ կարմիր լույսերը, որոնք նախորդ օրը չէին երևում թանձր մառախուղի պատճառով: Ես մի բաժակ թունդ ֆրանսիական սուրճ պատրաստեցի, միկրոալիքային վառարանում մի բաժակ կաթ տաքացրեցի, վարսակի փաթիլներն եփելու համար ջուր եռացրի և նստեցի թարգմանելու Ժան  դե Լաֆոնտենի մի կարճ առակ՝ «Գորտը, որն ուզում էր ցուլի նման լինել»:

Լաֆոնտենը ֆրանսիական Եզոպոսն է, և նրա առաջին առակները հրատարակվել են 1668 թվականին: Նրա ստեղծագործություններում կենդանիները խոսում են մարդկային հետաքրքրութ­յունների մասին: Առյուծները, աքիսները, նապաստակները, գորտերը, ցուլերը, առնետները, կատուները, շները, գայլերը, կապիկները, բադերն ու արծիվները երգիծական պատմվածքներում ծառայում են ճշմարտությանը:

Իր կյանքի ընթացքում Լաֆոնտենի որոշ ընթերցողներ նրան անբարոյական էին համարում: Թարգմանությունը գրեթե անհնար էր, սակայն ես շարունակեցի, քանի որ արդյունքը բավարար էր: Այս ձևով ես դանդաղ, բայց  ինքնուրույն ֆրանսերեն եմ սովորում:

Մի քանի ժամը արագ անցավ, և մտքերս ընդհատվեցին ֆրանսիական ոստիկանության ազդանշանների  հեռավոր ձայնից: Ես ընդմիջեցի և միացրեցի «France 24»-ը, որն անգլերեն լեզվով հեռարձակվող նորությունների ալիք է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողների հետ խոսում էր ֆրանսիական նորությունների երգիծական շաբաթաթերթ «Չառլի Հեբդոյ»-ի գրասենյակի կրակոցների վայրում, որտեղ դրանից կարճ ժամանակ առաջ  կալաշնիկովներով զինված երկու մարդ շաբաթական խմբագրական նիստի ժամանակ հարձակվել էին գրասենյակի վրա, հերթով տվել խմբագիրների, ծաղրանկարիչների, տնտեսագետի և ուրիշների անունները և կրակելով սպանել նրանց:

Ճանապարհին, փարիզյան այս բնակելի թաղամասի մի փողոցում, նրանք կրակել էին նաև մի  ոստիկանի վրա, ով գալարվելով ընկել էր մայթին, նախքան ահաբեկիչների կողմից  երկրորդ անգամ  նրա գլխին կրակելը: Հասկանալի էր, որ հանցագործները եկել են ոչ թե մեռնելու, այլ սպանելու համար: Նրանցից մեկը բացել էր ավտոմեքենայի բեռնախցիկը և հավանաբար կորցրել կոշիկը, որը նա կրկին վերցրել էր և հավանաբար նետել մեքենայի հետևը:

Նրանք գոռում էին, որ մարգարեն վրեժխնդիր է եղել՝ նկատի ունենալով Մուհամմեդ մարգարեին երգիծական թերթում պատկերելու պատմությունը: (Այլ թիրախներ են եղել Հիսուսը, Մարիամ Աստվածածինը, ուղղափառ հրեաները, ներգաղթյալները, միանձնուհիները, ոստիկանությունը և այլոք): Զինյալներից մեկը լքված մեքենայի մեջ էր թողել իր նույնականացման քարտը: Այս բոլոր ապշեցուցիչ իրադարձությունները պատուհաններից և տանիքներից փարիզեցիները նկարահանել էին բջջային հեռախոսներով, և նրանց նկարահանումները անմիջապես համացանցով տարածվել էին Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում:

Դեպքի վայր ժամանած նախագահ Օլանդը  դա անվանել էր ահաբեկչական գործողություն և Ֆրանսիայի անվտանգության ապահովումը հասցվել էր բարձրագույն մակարդակի:

Քանի որ ահաբեկիչները փախել էին, բանակը մոբիլիզացվել էր՝ պաշտպանելու համար դպրոցներն ու եկեղեցիները: Պարզ էր, որ ֆրանսիացիները այս գործողությունը դիտարկում էին որպես ոտնձգություն ոչ միայն «Հեբդո»-ի, այլ ֆրանսիական արժեքների՝ խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի և բազմազանության նկատմամբ:

Հանցագործների նպատակը ոչ միայն սարսափ տարածելն ու շաբաթաթերթում Մուհամմեդի ծաղրանկարների հետագա հրապարակումը կանխելն էր, այլ ընդհանրապես թերթի գործունեության դադարեցումը: Բարաք Օբաման իր հեռուստատեսային հարցազրույցում հարձակումը որակել էր որպես «վախկոտ և չարամիտ հարձակում»: Պետքարտուղաղ Ջոն Քերին, հանդես գալով ֆրանսերեն զգացմունքային ելույթով, նշել էր, որ այն արժեքները, որոնք ամերիկացիները կիսում են ֆրանսիացիների հետ՝ խոսքի ազատության նկատմամբ համընդհանուր հավատը, չի վերանալու: Նա ունկնդիրներին հիշեցրել էր, որ Ֆրանսիան դեմոկրատիայի ծննդավայրն  է:

Մինչև երեկո հազարավոր մարդիկ էին հավաքվել Ֆրանսիայի մեծ ու փոքր  քաղաքների փողոցներում և հրապարակներում՝ ցույց տալով իրենց միասնականությունը՝ թույլ չտալով, որ այս միջադեպը բաժանի իրենց: «Մեր լավագույն զենքը մեր միասնությունն է»,- դիմել էր իր երկրի քաղքացիներին նախագահ Օլանդը:

Ակնհայտ էր, որ ոճրագործները լավ  պատրաստված էին՝ լույս-ցերեկով հանցագործությունը կատարելու համար, և իրենց պահում էին երիտասարդ ջիհադականների նման: Լրագրողները հարց էին տալիս, թե արդյոք հակազդում կլինի Ֆրանսիայի մուսուլմանների նկատմամբ, որոնք կազմում են բնակչության 10 տոկոսը: Նրանք մտահոգված էին, թե արդյոք լրագրողներն ու ծաղրանկարիչները ապագայում ավելի զգուշավոր պիտի լինեն՝ իրենք իրենց նկատմամբ գրաքննության սահմանելով՝ անվտանգ լինելու համար: Այս հարձակումը կոչվել է վերջին 50 տարվա ընթացքում ֆրանսիական հողում կատարված ամենավատ ահաբեկչությունը:

Օլանդը, հայրենակիցներին դիմելով, ասել էր. «Մենք պետք է լինենք ինքներս մեզ հետ»: Հեռվում կրկին հնչեցին ազդանշանները: Նա ասաց, որ ֆրանսիան միշտ հաղթել է իր թշնամիներին՝ միավորվելով, որպեսզի պայքարի խոսքի ազատության,  դեմոկրատիայի, մշակույթի և բազմակարծության համար: Զենք կիրառել այն մարդկանց նկատմամբ, որոնք հիմնական զենքը հումորն է, առնվազն խելագարություն է: Թեև հազարավոր մարդիկ չէին զոհվել, ինչպես ԱՄՆ-ում Զույգ Աշտարակների դեպքում, սակայն հանցագործները գտել էին ֆրանսիական ոգին և հարձակվել նրա վրա:

Իր խոսքում Օլանդը ուժեղ էր երևում, ոչ թե մեծամիտ, ճիշտ խոսքեր գտնելով, որպեսզի պատասխաներ այդ օրվա սարսափեցնող դեպքերին: Նա կրկին պնդում էր, որ պետք է միասնական լինեն: Եվ ֆրանսիական մտավորականության մի մասը պետք է ծաղրի և ծիծաղի: «Դուք պետք է ծիծաղեք: Ավելի շատ ծաղրանկարներ արեք»,- ցույցի ժամանակ լրագրողին ասել էր մի կին:

«Աշխարհիկ պետությունում չպետք է լինեն աջեր ու ձախեր, կաթոլիկներ, հրեաներ կամ մուսուլմաններ»,- լրագրողներին ասել էր մեկ այլ փարիզեցի: «Ազատությունը գռեհկությունից ուժեղ է»,- պնդում էր հեռուստատեսային հաղորդման մի  հյուր: «Մեզ թվում էր, որ մենք անխոցելի ենք, և մի օր հասկացանք հակառակը»,- խոստովանեց մի մարդ փողոցում:

Հանցագործներն արագորեն բացահայտվեցին որպես եղբայրներ: Կասկածյալների նկատմամբ որոնողական աշխատանքների ընթացքում հասարակության անվտանգությունը ամենակարևոր բանն  էր: «Մենք բոլորս մեր երկրին վստահելու կարողություն ունենք»,- ասել էր Օլանդը:

Այնուհետև տեղի էին ունեցել այլ իրադարձություններ՝ ինքնաշեն նռնակ էր նետվել մզկիթի մեջ, կրակել էին նամազ անողների վրա, քեբաբ-ռեստորանում պայթյուն էր եղել, ավելի ուշ ևս մահեր էին եղել՝ ոստիկան կինը և առանձին, հրեական խանութի չորս գնորդները: Ֆրանսիան և նրա ժողովուրդը ցնցված էին:

Կեսօրին ես ոտքով գնացի այցելության բանստեղծ և թարգմանիչ Քլեր Մարլոուին, որի տուն հասնելու համար մոտ կես ժամ  էր պետք: Մարլոուն պատերազմից առաջ իր մանկությունը անցկացրել էր մի փոքրիկ գյուղում, որտեղ նրա ծնողները տարրական դպրոցի ուսուցիչներ էին: Նրա հոր՝ Ֆրանսիական Դիմադրության շարժմանը մասնակցելու համար նա ձերբակալվել էր և մահացել Բերգեն-Բելզենի նացիստական համակենտրոնացման ճամբարում:

Երբ նրա հետ նստած էի, կրկին լսվեցին ազդանշանների ձայները, ես հետաքրքրվեցի, թե արդյո՞ք այս իրադարձությունները նրան չեն հիշեցնում նացիստական օկուպացիայի ժամանակաշրջանը: Ես մտածեցի իմ մոր՝ առաջին սերնդի ֆրանսիացի կնոջ մասին, ով երեխա ժամանակ խոսում էր և՛ ֆրանսերեն, և՛ հայերեն:

Նրա ծնողները Մարսել էին ներգաղթել Փոքր Ասիայից՝ 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո, և նա երիտասարդ տարիքում աշխատել էր ռազմական բազայի փոխանակման կետում, որտեղ հանդիպել էր հորս, ով ամերիկացի զինվոր էր: Նա ընդամենը միջնակարգ կրթություն ուներ:

Մայրս երբեք նույնականացման ճգնաժամեր չի ունեցել, և ամբողջ կյանքի ընթացքում պատկանել է բազմաթիվ համայնքների՝ չհամապատասխանելով ոչ մեկին: Ապա մտածեցի Լաֆոնտենի առակների մասին, որոնք սիրում էինք ես ու Մարլոուն: Նա երբեմն համարվում էր աթեիստ, և մեկնել էր Փարիզ՝ բնակություն հաստատելու, որտեղ նա ապրել էր 40 տարի: Նրա առակներում ուսումնասիրվում էին մարդկային էության թուլությունները: Նա ցանկանում էր, որ յուրաքանչյուրը  մարմին ու հոգի ունենա, և ստեղծում էր փոքրիկ պատմություն և ապա քարոզում բարոյականություն: Նրանք կարող էին լինել աշխույժ, ծիծաղելի, արխայիկ, ուսուցողական, և յուրաքանչյուրի մեջ ինչ-որ հանճարեղ բան կար:

Որպես մուլտֆիլմ, դրանք երբեմն ցույց են տալիս երեխային առավել հարմար տարբերակը: Մասնակիորեն պարզ է, թե ինչու են առակները նվիրված վեց տարեկաններին: Նրանք խոսում են մեր էության մեջ առկա ինչ-որ հիմնավոր բանի մասին, մի բան, որը դեռ զարգանում է մտքի կամ զգացողությունների մեջ, ինչպես գորտը, որն ուզում էր ցլի չափ լինել, և այնքան է փքվում, որ պայթում է:

Իհարկե, գորտի դրդապատճառը նախանձն էր: Սակայն մի՞թե առակը նաև այն երկու հոգիների մասին չէ, որոնք փորձում են գերազանցել միմյանց: Դա ինչ-որ մեկի մասին չէ՞, ով զայրացած է և կարիք ունի ինքնաոչնչացմա՞ն: Դա մեր բոլորի մեջ առկա ինչ-որ խելագարության մասին չէ՞: Կամ դա ընդամենը այն մասին չէ՞, թե որքան հիմար ենք մենք: Ցանկացած պարագայում դա  հետաքրքիր է և ստիպում է մեզ ծիծաղել, որը ստիպում է զգալ, որ մենք ապրում ենք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment