Ադրբեջանում համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալը նորից ձերբակալվել է

Ադրբեջանում համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալը նորից ձերբակալվել է

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիևի համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Բայրամ Մամմադովը նորից ձերբակալվել է: Մարտի 30-ին Մամմադովին  մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը դիմադրելու հոդվածով և նա դատապարտվել է 30 օրվա ազատազրկման: Նրա հայրը BBC-ի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ չգիտեր որդու ձերբակալության ճշգրիտ պատճառը: «Ասում են իբր հայհոյել է ոստիկանի և դրա համար նրան 30 օրով բանտարկել են», - ասաց նա:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանում երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիևի համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Բայրամ Մամմադովը նորից ձերբակալվել է:

Մարտի 30-ին Մամմադովին  մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը դիմադրելու հոդվածով և նա դատապարտվել է 30 օրվա ազատազրկման:

Նրա հայրը BBC-ի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ չգիտեր որդու ձերբակալության ճշգրիտ պատճառը: «Ասում են իբր հայհոյել է ոստիկանի և դրա համար նրան 30 օրով բանտարկել են», – ասաց նա:

Մամմադովը մեկ այլ ակտիվիստ Գիյաս Իբրահիմովի հետ առաջին անգամ ձերբակալվել է 2016-ի մայիսին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, թմրամիջոցների թրաֆիքինգի մեղադրանքով: Երկուսն էլ պնդում էին, որ ձերբակալվել են գործող նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա հակակառավարական կարգախոսներ գրելու համար:

Մամեդովը միակ չէ, որ մարտի 16-ին ազատ է արձակվել համաներմամբ և հիմա խնդիրներ ունի իշխանությունների հետ:

Իլհամ Ռուստամզադան, որը ժողովրդավարական երիտասարդական  N!DA շարժման անդամ է, խնդիրներ ունի անձնագիր ստանալու գործընթացում: Մարտի 29-ին ոստիկանությունը ձերբակալել է N!DA-ի մեկ այլ անդամ Էլգիզ Գահրամանին, պնդելով, որ նրա մեքենակյում զենք են փնտրում:

Թուրանի հետ հարցազրույցում Մամմադովը խոսել է իր ազատազրկման մասին և հստակեցրել է, որ մտադիր է շարունակել  քաղաքական գործունեությունը:

«Նույնիսկ եթե իմանայի, որ այս ամենն էր ինձ հետ պատահելու կամ ավելի վատ, միևնույն է, առանց վախի կգնայի հուշարձանի մոտ: Միայն թե կփորձեի ավելին անել, քան արել եմ», – ասել է Մամեդովը:

Մամմադովը ձերբակալվեց ազատ արձակվելուց ընդամենը 13 օր հետո, ինչը տեղական ԶԼՄ-ներում և քննարկումներում մեծ աղմուկ բարձրացրեց: Ակտիվիստները նշեցին, որ նրա և ազատ արձակված մյուս քաղբանտարկյալների դեմ նոր ճնշումների պատճառն այն է, որ վերջին օրերին երկրի նախագահ Իլհամ Ալիևը բացակայում է երկրից: Ենթադրություններ եղան, որ իշխանության ներսում տարրեր կան, որոնք փորձում են ստվերել նախագահի դրական քայլերը:

Քաղաքական վերլուծաբան Ազեր Ռաշիդօղլուն այս քայլերն անվանել է սաբոտաժը: Նա ասում է՝ քիչ հավանական է, որ Մամմադովի կալանավորումը կապված է նրա տված հարցազրույցի հետ, քանի որ երբ Ալիևն ազատ էր արձակում նրան, պետք է իմանար, որ ակտիվիստը դիրքորոշումը չի փոխել:

«Բայրամ Մամմադովի վերջին ձերբակալությունը հակասում է նախագահի մեղմացման քաղաքականության փիլիսոփայությանը: Նրանք, ովքեր նորից ձերբակալել են Մամմադովին, նախագահին ուղերձ են հղում, որ ոչ մի համաներում կարևոր չէ և իրենք են կառավարում երկրի քաղաքական գործընթացները: Այս քայլը ոչ մի կերպ չի համապատասխանում Իլհամ Ալիևի նոր ուղուն: Այս առումով Մամմադովի ձերբակալությունը ես համարում եմ դիվերսիա նախագահի դեմ», – ասել է Ռաշիդօղլուն:

Քաղաքական վերլուծաբան Նասիմի Մամեդլին OC Media-ին ասել է. «Իշխանությունները ցանկանում են ստեղծել քննադատական ձայներին հանդուրժողական մոտեցման պատկեր: Մյուս կողմից, կառավարությունը չի կարող հրաժարվել ճնշման ավանդական քաղաքականությունից»:

 

Մամեդլին ասել է, որ անհնար էր բարեփոխել այնպիսի միջավայրը, որտեղ գերակշռում է փակ կառավարումը:

Մամեդլին ավելացրել է, որ վերջերս իշխանությունները որոշ դրական քայլեր են ձեռնարկել, սակայն «բոլոր դեպքերում երկրի ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները չեն ընդունում այդ գործընթացը որպես բարեփոխում»:

Անկախ պատգամավոր և մեջլիսի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահիդ Ահմեդովը տեղական ԶԼՄ-ներին պատմել է, որ նախագահն նախաձեռնել է լուրջ քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ներառյալ մի քանի ամիսների ընթացքում կադրային բարեփոխումները: Նա նաև նշել է, որ այդ բարեփոխումների իրականացումը հեշտ չէ:

«Ցավում եմ, որ Ադրբեջանում որոշ ուժեր ցանկանում են ստվերել կամ անգամ խոչընդոտել նախագահի կողմից իրականացվող բարեփոխումները: Ես նաև հասկանում եմ այդ մարդկանց: Նրանք երկար ժամանակ կուտակել են բավարար հարստություն և ցանկանում են  պահել այդ հարստությունը: Բայց ես հավատում եմ, որ նախագահը կհասնի իր նպատակներին», – ասել է Ահմեդովը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment