Պակիստանն արտաքսում է Հնդկաստանի դեսպանին Քաշմիրի շուրջ վեճի պատճառով
Հոդվածի առանցքում
- Պակիստանի ազգային անվտանգության հանձնաժողովը որոշել է իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դադարեցնել առևտուրը Հնդկաստանի հետ: Հնդկաստանի հինդու-ազգայնական կառավարությունը երկուշաբթի վերացրեց Քաշմիրի իր մասի ինքնավար կարգավիճակը:
Ուշադրությանն արժանի
Պակիստանի ազգային անվտանգության հանձնաժողովը որոշել է իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դադարեցնել առևտուրը Հնդկաստանի հետ: Հնդկաստանի հինդու-ազգայնական կառավարությունը երկուշաբթի վերացրեց Քաշմիրի իր մասի ինքնավար կարգավիճակը:
Չորեքշաբթի Պակիստանը հայտարարել է, որ «կնվազեցնի» դիվանագիտական հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ այդ կերպ բողոքելով իր հարևանի որոշման դեմ, որը վերաբերում է Հնդկաստանի հսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածը հատուկ սահմանադրական կարգավիճակից զրկելուն:
«Մենք մեր դեսպանին հետ կկանչենք Դելիից և տուն կուղարկենք նրանց դեսպանին», – հեռուստատեսային մեկնաբանություններում հայտարարել է արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին:
Բազմաթիվ զինվորականներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ վարչապետ Իմրան Խանը, որոշումը կայացրել են Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում:
Կառավարության առանձին հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը կդադարեցնի նաև առևտուրը Հնդկաստանի հետ և կվերանայի հարաբերությունների մյուս կողմերը:
Պակիստանի խորհրդարանը կոչ է արել ՄԱԿ-ին ճնշում գործադրել Հնդկաստանի վրա ՝ վերացնելու այդ որոշումը:
Երկու երկրներն ու Չինաստանը Քաշմիրի նկատմամբ հավակնություններ ունեն: Երկուշաբթի Հնդկաստանը մեղադրանքներ ստացավ Պակիստանից ու Չինաստանից, երբ անսպասելիորեն չեղարկեց Քաշմիրի իր հատվածի ինքնավարությունը:
Ջամուն և Քաշմիրը, որպես Հնդկաստանի հսկողության տակ գտնվող շրջաններ, նախկինում կարող էին իրենց օրենքներն ունենալ, քանի որ ազատված էին Հնդկաստանի սահմանադրության որոշ կետերից:
Քննադատները մեղադրեցին հինդու-ազգայնական կառավարությանը, որը փորձում է բարձրացնել հնդիկների դերը մահմեդական մեծամասնություն ունեցող նահանգում: Նախկին հատուկ կարգավիճակով երկրի տարբեր շրջանների հնդիկներին արգելված էր սեփականություն ունենալ այդ տարածքում:
Կառավարությունը նշել է, որ հատուկ կարգավիճակը խոչընդոտել է Քաշմիրի զարգացմանն ու ինտեգրմանը երկրի մյուս մասին:
Եռացող հակամարտություն
Երկուշաբթի օրվանից տարածաշրջանը գտնվում է մեկուսացման մեջ՝ կապված կառավարության որոշման դեմ զանգվածային բողոքի ակցիայի հետ: Չորեքշաբթի ուշ ինտերնետն ու հեռախոսային ծառայությունները դեռևս արգելափակված էին:
1947-ին բրիտանական կայսրությունից անկախանալուց հետո Պակիստանը և Հնդկաստանը երկու պատերազմ են մղել Քաշմիրի համար:
Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է Ջամուի և Քաշմիրի իսլամիստ գրոհայիններին աջակցելու համար: Պակիստանը հերքում է այդ մեղադրանքը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ