Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից խնդրում է նիստ հրավիրել Քաշմիրի հարցով

Պակիստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից խնդրում է նիստ հրավիրել Քաշմիրի հարցով

Հոդվածի առանցքում

  • ՄԱԿ-ին ուղղված նամակում, Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քրեշշին դատապարտել է Հնդկաստանի կողմից վերջերս կատարած «ագրեսիվ գործողությունները» ՝ ասելով, որ դրանք «կամայականորեն քայքայում են Ջամմուի և Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը»: Նա նաև մեղադրեց Հնդկաստանը «ռասիստական գաղափարախոսության» մեջ, որի նպատակն է Քաշմիրի իր մասը մուսուլման մեծամասնությունից վերածել հնդու մեծամասնությամբ տարածքի:

Ուշադրությանն արժանի

 

Պակիստանը խնդրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիիստ գումարի  Հնդկաստանի հարցով՝ կապված  Քաշմիրի ինքնավար կարգավիճակի վերացման հետ: Մարզում լարվածությունը աճել է, որը վիճարկվում է ավելի քան 70 տարի:

Անցյալ շաբաթ Հնդկաստանի ազգայնական կառավարությունը վերացրեց Հնդկաստանի կազմում Քաշմիրի ինքնավար կարգավիճակը, որը Հիմալայան շրջանն է, որը ամբողջությամբ վիճելի տարածք է Հնդկաստանի ու Պակիստանի համար 1947 թ-ի բաժանումից ի վեր: Այդ որոշումից հետո ինտերնետը, հեռախոսը և հեռուստատեսային ցանցերը արգելափակվեցին, և սահմանափակումներ մցվեցին տեղաշարժման և հավաքների համար:

ՄԱԿ-ին ուղղված նամակում, Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քրեշշին դատապարտել է Հնդկաստանի կողմից վերջերս կատարած «ագրեսիվ գործողությունները» ՝ ասելով, որ դրանք «կամայականորեն քայքայում են Ջամմուի և Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը»: Նա նաև մեղադրեց Հնդկաստանը «ռասիստական ​​գաղափարախոսության» մեջ, որի նպատակն է Քաշմիրի իր մասը մուսուլման մեծամասնությունից վերածել հնդու մեծամասնությամբ տարածքի:

«Հնդկաստանի գործողությունները 2019 թ-ի օգոստոսի 5-ին ճանապարհ են հարթել դեպի ֆաշիստական ​​քաղաքականության նպատակների իրագործում », – գրել է Քերեշին:

«Պակիստանը չի հրահրի հակամարտություն: Բայց Հնդկաստանը չպետք է սխալմամբ մեր զսպվածությունը ընդունի որպես թուլություն », – շարունակեց նա: «Եթե Հնդկաստանը որոշի նորից դիմել ուժի գործադրմանը, Պակիստանը պարտավոր կլինի ինքնապաշտպանության միջոցներով պատասխանել ՝ իր բոլոր հնարավորություններով»:

Նա ասաց, որ Անվտանգության խորհուրդը պարտավորություն ունի «կանխել մեկ այլ Սերեբրենիցայի և Ռուանդայի կրկնությունը», վկայակոչելով ցեղասպանությունները Սերեբրենիցայում՝ Բոսնիայում 1995 թ-ին և Ռուանդայում ՝ 1994 թ-ին:

Չինաստանը աջակցում է

Լեհաստանը ներկայումս զբաղեցնում է Անվտանգության խորհրդի գործող նախագահի պաշտոնը օգոստոս ամսվա համար: Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի լրագրողների հետ զրույցում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յաչեկ Զապուտովիչը հաստատեց, որ խորհուրդը ստացել է նամակը ՝ ասելով, որ «կքննարկի այդ հարցը և կկայացնի պատշաճ որոշում»:

«Լեհաստանը կարծում է, որ դա կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, և … մենք կողմ ենք Պակիստանի և Հնդկաստանի միջև երկխոսությանը` տարբերությունները պարզելու համար », – ասաց նա: «Հնդկաստանի և Պակիստանի միջև լարված հարաբերությունները բացասաբար են անդրադառնում Հարավային Ասիայի ողջ տարածաշրջանի վրա և կարող են հանգեցնել լուրջ քաղաքական, անվտանգության և տնտեսական բախման»:

Անհայտ է, արդյոք Անվտանգության խորհուրդը կարձագանքի այդ հարցմանը, թե արդյո՞ք 15 հոգուց բաղկացած մարմնի անդամը նույնպես պետք է հարցում անի: Շաբաթ օրը Պակիստանը հայտարարել է, որ ունի Չինաստանի աջակցությունն այդ հարցում:

1947 թ.-ին բրիտանական գաղութարարության ավարտից հետո Հնդկաստանը և Պակիստանը պատերազմեցին առաջին անգամ Քաշմիրի վերահսկողության համար, որի բնակչությունը հիմնականում մահմեդական է: 1948 թ-ին ՄԱԿ-ը միջնորդեց հրադադարի ռեժիմի հաստատումը, որը թողեց Քաշմիրը բաժանված. բանաձև, որը ՄԱԿ-ի կողմից հովանավորվող պլեբեսցիտի խոստումով էր ամրացված:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1950-ական թվականներին ընդունեց մի շարք այլ բանաձևեր Քաշմիրի վերաբերյալ, ներառյալ այն, որ երկու կողմերին կոչ է անում «ձեռնպահ մնալ որևէ հայտարարություն անելուց և որևէ գործողություն կատարելուց կամ պատճառաբանելուց, ինչպես նաև դիմել որևէ գործողության, որը կարող է սրել իրավիճակը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment