Ուկրաինան սպառնացել է Եվրախորհրդին բոյկոտով

Ուկրաինան սպառնացել է Եվրախորհրդին բոյկոտով

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինան սպառնացել է բոյկոտել «վարկաբեկված» Եվրոպայի խորհուրդը, այն բանից հետո, երբ մարմնի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ վերացրեց Ռուաստանի պատվիրակության դեմ հնգամյա սահմանափակումները, որոնք մտցվել էին Ղրիմի բռնակցումից հետո։

Ուշադրությանն արժանի

Ուկրաինան սպառնացել է բոյկոտել «վարկաբեկված» Եվրոպայի խորհուրդը, երբ մարմնի խորհրդարանական վեհաժողովը քվեարկեց հօգուտ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի պատվիրակության կողմից հնգամյա սահմանափակումները վերացնելուն:

ԵԽԽՎ նստաշրջանին Ստրասբուրգում 118 պատգամավորներից 62-ը կողմ է քվեարկել՝ բավարարելով երկուշաբթի երեկոյան քննարկումներից հետո ռուսական պատվիրակության ձայնի իրավունքից զրկելու մեխանիզմի սահմանափակումը վերացնելու միջնորդությունը: Տաս պատվիրակ քվեարկել է ձեռնպահ:

Քվեարկությանը նախորդել էր մայիսին Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարների կողմից ծրագրի ստորագրումը, որը ճանապարհ հարթեց ռուսական պատվիրակության համար իր հավատարմագրերը վերադառձնելուն:

Առաջին անգամ միջազգային մարմինը վերացրել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Ղրիմի 2014 թ. բռնակցման և Արևելյան Ուկրաինայի ներխուժման համար:

Դա թույլ կտա Ռուսաստանին մասնակցել չորեքշաբթի Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի ընտրությանը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը «հիասթափված է» որոշմամբ և փորձել է համոզել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին `անցյալ շաբաթվա ընթացքում որոմշմանը հակադարձելու համար:

«Ես փորձում էի համոզել Էմմանուել Մակրոնին և Անգելա Մերկելին, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կատարի Վեհաժողովի հիմնարար պահանջները: Ցավում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները չեն լսել մեզ և այլ կերպ վարվել»,- գրել նա Facebook- ում:

Ռուսական պատվիրակության ղեկավար Պետր Տոլստոյը մեղադրել է բրիտանացի և ուկրաինացի անդամներին, որոնք փորձել են արգելափակել միջնորդությունը` ավելացնելով, որ ԵԽԽՎ« պատանդ է վերցված»:

«Բացի ժամանակ վատնելուց և եվրոպացի գործընկերների նյարդերը փորձարկելուց, նրանք ոչնչի չեն հասել», – ասել է նա Interfax- ին:

Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնման կողմնակիցները նշում են, որ այսպիսով Մոսկվան ավելի շատ է կախված դառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից `Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում, քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ կապված հարցերում, որոնք խոցելի են հալածանքների համար:

Ուկրաինայի պատվիրակությունը պնդում է, որ քանի դեռ Ռուսաստանը ոչ մի զիջում չի արել Եվրախորհրդի պահանջների հետ կապված, մասնավորապես Ղրիմի և Արևելյան Ուկրաինայի գրավյալ տարածքների հարցում, արգելքը վերացումը հավասարազոր է «հանձնմանը»:

«Մեր հիմնական խնդիրը ոչ թե ռուսներին վերադարձի արգելափակումն է, այլ այն, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ առանց որևէ գործողության ու զիջման», – հայտարարել է Ուկրաինայի Եվրախորհրդի դեսպան Դմիտրո Կուլեբան: «Այն, ինչ մենք ունենք այստեղ, դիվանագիտություն չէ, դա միակողմանի հանձնում է»:

Ռուսաստանը առաջադրել է իր անդամներից մեկին՝ Դումայի անդամ Լեոնիդ Սլուցկունն, ԵԽԽՎ 20 փոխխոսնակներից մեկի պաշտոնին:

Չորեքշաբթի կեսօրին տեղի կունենա քվեարկությունը:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիևը հայտարարել է, որ եթե չհաջողվի պահպանել արգելքը, ապա նա և իր գործընկերները խորհուրդ կտան Ուկրաինայի խորհրդարանին հետ կանչել հուլիսի 21-ի ընտրություններին ԵԽԽՎ դիտորդների մասնակցության հրավերը և պարոն Զելենսկուն և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտան վերանայել ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները:

«Պատասխանին կնախորդի Կիևի խորհրդարանի որոշումները: Հնարավոր է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Վերին Ռադայի պատվիրակության մասնակցության դադարեցման կամ ժամանակավորապես դադարեցման միջնորդություն առաջ քաշվի », – ասաց նա:

Եվրախորհուրդը, որը առանձին է Եվրոպական Միությունից, չունի պարտադիր ուժ, սակայն համախմբում է 47 պետությունների խորհրդարանականներին` առաջարկություններ ներկայացնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ:

Դրա հիմնական մասը կապված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:

Խորհրդարանական վեհաժողովը կազմված է յուրաքանչյուր անդամ պետության կողմից պատգամավորների միջգերատեսչական պատվիրակություններից:

Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չորեքշաբթի օրը կընտրի նոր գլխավոր քարտուղար, ով կփոխարինի նորվեգացի Թորբջորն Յագլանդին:

Բելգիայի փոխվարչապետ Դիդեեր Ռեյնդերսը և Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիջա Պեժինովիչ Բուրիչը հիմնական երկու թեկնածուներն են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment