Վարչապետ Միշելը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Միշելը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը այցելել է 1915-1917թթ. Թուրքիայում իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և ծառ տնկել զոհերի հիշատակին:

Բելգիայի կառավարության ղեկավարը հուշահամալիրի առջև մեկ րոպե լռությամբ կանգնել է, ապա ծաղկեպսակ դրել Բելգիայի անունից: Նա նաև սպիտակ վարդ է դրել 12 քարե սալերի ներսում՝ անմար կրակի առջև:

Միշելը մի քանի բառ է փոխանակել Բելգիա-Հայաստան  առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ, հիշեցրել է, որ 2015 թվականին Բելգիայի  կառավարության անունից երկրի Ներկայացուցիչների պալատում ինքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Բելգիայի հայ համայնքը կազմված է 25,000-30,000 քաղաքացուց և վստահ եմ, որ այն կհամապատասխանի ձեր մոտեցմանը», – ասել է Սաֆարյանը և շնորհակալություն հայտնել Բելգիայի վարչապետին իր գործողության համար:

Չարլզ Միշելը այնուհետև ծառ է տնկել, ինչն իրենից առաջ արել էին քաղաքական գործիչներ Ֆրանսուա Օլանդն ու Դանիել Տուսկը, երբ նրանցից մեկը Ֆրանսիայի նախագահն էր, մյուսը Լեհաստանի վարչապետը:

Ըստ հայերի՝ Թուրքիայի ներկա տարածքում երկու տարվա ընթացքում քրիստոնյաների դեմ Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածների ժամանակ մինչև 1,5 միլիոն հայ է զոհվել: Շատ հայեր նաև տեղահանվել են: Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և Բելգիայում դրա ճանաչումը շատ է նյարդայնացնում Անկարային:

Հայաստանի մայրաքաղաքին նայող հուշահամալիրը բաղկացած է 44 մետր բարձրության գրանիտե սյունից և շրջանագծով դասավորված 12 քարե սալերից: Ծառերի արահետի երկայնքով կառուցված պատի վրա գրված են այն հիմնական բնակավայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները: 1995 թ-ին բացվել է ստորերկրյա թանգարանը:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը նույնպես այցելել է հուշահամալիր, հարգանքի տուրք  մատուցելու զոհերի հիշատակին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment