Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները

Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները

Հոդվածի առանցքում

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Սվիտալսկին նշել է, որ Երևանի ջանքերը կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարում հաջողության են հասել. «Երկրի ղեկավարությունը՝ կառավարությունը շատ հստակ ու միանշանակ ցույց տվեց, որ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: Հայաստանը այժմ գնում է նոր ինստիտուտների ստեղծելու ուղղությամբ»:

Ուշադրությանն արժանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը:

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Սվիտալսկին նշել է, որ Երևանի ջանքերը կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարում հաջողության են հասել. «Երկրի ղեկավարությունը՝ կառավարությունը շատ հստակ ու միանշանակ ցույց տվեց, որ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: Հայաստանը այժմ գնում է նոր ինստիտուտների ստեղծելու ուղղությամբ»:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին Սվիտալսկին իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ Հայաստանի կառավարությանը որդեգրել է՝ «շարունակականության քաղաքականությունը». «Կարծում եմ, որ Հայաստանը վարում է պատասխանատու և հավասարակշիռ արտաքին քաղաքականություն և բաց է պահում իր հորիզոնները: Եվ ես դա առանձնահատուկ կերպով կարևորում եմ այն փաստը, որ դուք բաց եք բոլոր առաջարկների համար ցանկացած ուղղությամբ, այդ թվում՝ Եվրոպական ուղղությամբ:»

Պյոտր Սվիտալսկին նշել է CEPA-ի իրագործումը կարող է մեծ օգուտներ տալ Հայաստանին:

Խոսելով «Թավշյա հեղափոխության» մասին Սվիտալսկին նշել է, որ հիմնական տարբերությունը, որը տեսել է դա ազատության զգացումն է։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment