Հարավային Օսիա. 2 մեծ հաղթանակ 1 օրում

Հարավային Օսիա. 2 մեծ հաղթանակ 1 օրում

Հոդվածի առանցքում

  • Հարավային Օսիայի հավաքականը հաղթեց Արևմտյան Հայաստանին 1:0 հաշվով Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում  կայացած եզրափակիչում: Իսկ տանը՝ Հարավային Օսիայում իշխող Միացյալ Օսիա կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրություններում: Հիմա պետք է փորձի պահպանել 34-տեղանոց խորհրդարանում 20 աթոռով մեծամասնությունը, այսինքն՝ գրեթե երկու ֆուտբոլային թիմերի չափ, ինչպես նախորդ խորհրդարանում:

Ուշադրությանն արժանի

 

Հունիսի 9-ը մեծ օր էր փոքր Հարավային Օսիայի համար: Այն նվաճեց CONIFA-ի գավաթը և ընտրեց նոր խորհրդարան, թեև այս երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել չճանաչված երկրների զուգահեռ աշխարհում:

Հարավային Օսիայի հավաքականը հաղթեց Արևմտյան Հայաստանին 1:0 հաշվով Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում  կայացած եզրափակիչում: Իսկ տանը՝ Հարավային Օսիայում իշխող Միացյալ Օսիա կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրություններում: Հիմա պետք է փորձի պահպանել 34-տեղանոց խորհրդարանում 20 աթոռով մեծամասնությունը, այսինքն՝ գրեթե երկու ֆուտբոլային թիմերի չափ, ինչպես նախորդ խորհրդարանում:

Վրաստանը դատապարտել է թե ընտրությունները, թե ֆուտբոլի մրցաշարը: Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ միջազգային քաղաքական և ֆուտբոլային համայնքներըչեն ճանաչում դրանցից ոչ մեկը:

Հարավային Օսիայում ընդդիմադիր կուսակցությունները լարված էին, իշխանական կուսակցությանը մեղադրում էին Հարավային Օսիայի դե ֆակտո ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորությամբ ճնշումներ գործադրելու և կաշառքներչ բաժանելու մեջ: Մի քանի ընդդիմադիր թեկնածուների թույլ չեն տվել գրանցվել:

Ընտրությունների մոնիտորինգը ինտենսիվ չէր: Միջազգային ընտրական դիտորդական խմբերն ընդհանրապես բացակայում էին: Ներկա էին դիտորդներ միայն Ռուսաստանից և մի քանի դաշնակիցներից, քանի որ Հարավային Օսիան համարվում է Վրաստանի մի մասը: Ռուս դիտորդները ընտրական գործընթացում խախտումներ չեն գրանցել: Քվեարկությունն «անցել է բարձր մակարդակով», հայտարարել է Ռուսաստանից դիտորդների խմբի ղեկավարը:

Լեռնային Ղարաբաղում կայացած ֆուտբոլի մրցաշարում արդյունքը պակաս հակասական էր: ԼՂ-ն ի դեպ ի տարբերություն Հարավային Օսիայի, չի ճանաչվել ՄԱԿ-ի որևէ անդամի կողմից: Այն միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք: Ինչպես և Վրաստանը Հարավային Օսիայի դեպքում, Ադրբեջանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու իր քաղաքականությանը և  պատերազմել է Հայաստանի հետ, որը երեք տասնամյակ շարունակ աջակցում է Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին:

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA) կողմից կազմակերպված ղարաբաղյան խաղերում երկրորդ տեղը զբաղեցրեց Աբխազիայի թիմը:

CONIFA-ն նշում է, որ ֆուտբոլ առանց սահմանների իր նախաձեռնությունները նպատակ ունեն ընդլայնել մրցակցային սպորտի դրական տրամադրությունները մեկուսացված շրջաններում:: Սակայն այս մրցաշարը և Հարավային Օսիայի ընտրությունները  նաև ընդծեցին Հարավային Կովկասի մռայլ աշխարհաքաղաքական իրականությունը` իր բարդ սահմաններով և ձգձգվող հակամարտություններով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment