Օսկար մրցանակաբաշխության ամենաքաղաքականացված դրվագները

Օսկար մրցանակաբաշխության ամենաքաղաքականացված դրվագները

Հոդվածի առանցքում

  • Սաչին Լիթըլֆեթերից մինչև Մայքլ Մուր, Հոլիվուդի ամենամեծ գիշերը բեմը զարդարող հաղթողներն ու ներկայացնողները հաճախ իրենց քաղաքական հռետորաբանությունն են սերմանում երեք ժամից ավել տևող հեռուստահաղորդման ընթացքում: Զարմանալի չէ, որ շատերը չեն կարող բաց թողնել՝ 40 միլիոն ԱՄՆ-ից և հարյուրավոր միլիոններ հեռուստադիտող ամբողջ աշխարհից, ներագրավվող այդ հնարավորությունը:
  • Օսկարում հանգիստ հարաբերություններ էին քաղաքական տեսակետից, մինչև որ 1972 թվականին Ջեյն Ֆոնդան «Klute»-ի համար չստացավ լավագույն դերասանուհի մրցանակը: Դեպի Հանոյ նրա տխրահռչակ ճամփորդությունից երեք ամիս առաջ, վիետանամական պատերազմի բացահայտ ընդդիմադիրը զարմացրեց շատերին, երբ շոուի մեջ թաքցրեց իր քաղաքականությունը, սակայն կուլիսների հետևում նա լրագրողների հետ զրուցեց Հարավ-Արևելյան Ասիայում ԱՄՆ քաղաքականության մասին:
  • 1975 թվականին, երբ վիետնամական պատերազմի դեմ նկարված ֆիլմը՝ «Սրտեր և մտքեր»-ը լավագույն վավերագրական ֆիլմ դարձավ, պրոդյուսեր Բերտ Շնայդերը օգտագործեց իր ընդունելության խոսքն, որպեսզի կարդա Viet Cong-ի պաշտոնյա Դին Բա Թհիի հաղորդագրությունը: Հաղորդավար Ֆրենկ Սինատրան գոհ չէր:
  • Այդ ժամանակից ի վեր, Ակադեմիան արգելեց լիազորվածությամբ ճառերը, բացառությամբ այն հազվադեպ դեպքերի, երբ հաղթողը մահացել է: 1978 թվականին Հրեաների պաշտպանության լիգան բողոքեց «Ջուլիա» ֆիլմի համար Վանեսսա Ռեդգրեյվին նոմինացիայի ներկայացնելը, քանի որ անգլիացի դերասանուհին ֆինանսավորել էր Պաղեստինին աջակցող վավերագրական ֆիլմը: Ռեդգրեյվը ֆիլմում խաղում էր հականացիստական ակտիվիստ Լիլլիան Հելլմանին:
  • Հաղորդավարներ Սյուզան Սարանդոնը և Թիմ Ռոբբինսը ակադեմիայի զայրույթին արժանացան 1993 թվականին, երբ նրանք իրենց խոսքից շեղվեցին՝ անցում կատարելով ԱՄՆ կառավարության կողմից Գուանտանամոյի բանտում ՁԻԱՀ-ով հիվանդ հաիթցիներին կալանքի տակ պահելուն: Այդ նույն շոուի ժամանակ, Ռիչարդ Գիրը հույս հայտնեց, որ Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը նայում է և կարող է պայքարել Տիբեթում մարդու իրավունքների խախտման դեմ:
  • 2003 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումից մի քանի օր անց, Մայքլ Մուրը բուռն դժգոհությունների առիթ տվեց վավերագրական ֆիլմերի հաղթող «Bowling for Columbine»-ի ընդունելության խոսքի պատճառով: Մուրը իր կատեգորիայի մյուս թեկնածուներին բեմ հրավիրեց՝ «ի նշան համերաշխության»:
  • Երբ 2009 թվականին «Միլք» ֆիլմը հաղթեց Օսկար մրցանակաբաշխությունում լավագույն դերասան և օրիգինալ սցենար տիտղոսում, հաղթողներ Շոն Պենն ու Դաստին Լենս Բլեքը միասեռ ամուսնությունների օգտին ելույթ ունեցան: Երեք ամիս առաջ, Նախագիծ 8-ը անցել էր Կալիֆորնիայում՝ վերականգնելով նահանգի արգելքը միասեռական ամուսնությունների համար:
  • Վաստակելով 300 միլիոն ԱՄՆ դոլար՝ «Ամերիկացի դիպուկահարը» շարունակում է ֆավորիտ մնալ. 38 տոկոսն ասել է, որ իրենք ֆիլմի օգտին են քվերակել Vox Populi Polling-ի հարցման ժամանակ: Հիմնվելով ռազմածովային նավատորմի պատմության վրա՝ Քրիս Քայլը, ով Իրաք կատարած բազմաթիվ այցերի ընթացքում 160 հաստատված սպանություն է ունեցել, Քլինթ Իստվուդի ռեժիսորությամբ և Բրեդլի Կուպերի դերակատարությամբ, արդեն բազմաթիվ մրցանակներ է ստացել և ԱՄՆ քաղաքական բանավեճեր է թեժացրել:
  • Վավերագրական ֆիլմի մրցույթին ներկայացված «Citizenfour»-ը հետևում է ինֆորմացիայի արտահոսք կատարած Էդվարդ Սնոուդենին, ինչպես է նա հանդիպում լրագրող Գլենն Գրինվալդին և ռեժիսոր Լաուրա Պոյտրասին Հոնգ Կոնգի հյուրանոցի իր սենյակում, երբ որ Guardian-ը հոդվածներ հրապարակեց ԱՄՆ-ի կողմից գլոբալ հսկողության ծրագրի մասին:

Ուշադրությանն արժանի

Ինչպիսի՞ դրամաներ ենք տեսնելու այս տարի

Օսկարի համար երբեմն սովորական «շնորհակալ եմ»-ը բավարար չէ:

Սաչին Լիթըլֆեթերից մինչև Մայքլ Մուր, Հոլիվուդի ամենամեծ գիշերը բեմը զարդարող հաղթողներն ու ներկայացնողները հաճախ իրենց քաղաքական հռետորաբանությունն են սերմանում երեք ժամից ավել տևող հեռուստահաղորդման ընթացքում:

Զարմանալի չէ, որ շատերը չեն կարող բաց թողնել՝ 40 միլիոն ԱՄՆ-ից և հարյուրավոր միլիոններ հեռուստադիտող ամբողջ աշխարհից, ներագրավվող այդ հնարավորությունը:

Օսկարի՝ 2014 թվականի լավագույն ֆիլմերին նվիրված 87-րդ արարողության ժամանակ քաղաքական թեմաների պակաս չի լինի: Երբ Էդվարդ Սնոուդենը՝ պատմության մեջ ազգային անվտանգության տեղեկատվության ամենաանվախ արտահոսքի համար պատասխանատուն, լավագույն վավերագրական ֆիլմի հավակնորդ ֆիլմի թեման է:

Մինչդեռ «Ամերիկացի դիպուկահար» ֆիլմը, որ պատմում է Հոլիվուդից 1300 մղոն հեռավորության վրա ամերիկացի դիպուկահարի սպանության մեջ մեղադրվող մարդու իրական դատավարության մասին, հավակնում է լավագույն ֆիլմ մրցանակին:

Կլինե՞ն արդյոք որևէ մեծ քաղաքական դրվագներ այս տարի:

Օսկարում հանգիստ հարաբերություններ էին քաղաքական տեսակետից, մինչև որ 1972 թվականին Ջեյն Ֆոնդան «Klute»-ի համար չստացավ լավագույն դերասանուհի մրցանակը:

Դեպի Հանոյ նրա տխրահռչակ ճամփորդությունից երեք ամիս առաջ, վիետանամական պատերազմի բացահայտ ընդդիմադիրը զարմացրեց շատերին, երբ շոուի մեջ թաքցրեց իր քաղաքականությունը, սակայն կուլիսների հետևում նա լրագրողների հետ զրուցեց Հարավ-Արևելյան Ասիայում ԱՄՆ քաղաքականության մասին:

«Երբ մենք բոլորս նստած ենք այստեղ մեր պարգևները ստանալու, որոնք շատ կարևոր պարգևներ են, Հնդկաչինում մեր անունից սպանություններ են կատարվում: Կարծում եմ այստեղից դուրս ցանկացած մարդ գիտի դրա մասին, և ես կարծում եմ, որ այդ յուրաքանչյուր մարդն էլ ցանկանում են իմ նման, որ այդ ամենն ավարտվի: Չեմ կարծում, որ պետք է ասեմ դա: Կարծում եմ, բոլորն են այդպես զգում»,-ասել էր նա լրագրողներին:

1975 թվականին, երբ վիետնամական պատերազմի դեմ նկարված ֆիլմը՝ «Սրտեր և մտքեր»-ը լավագույն  վավերագրական ֆիլմ դարձավ, պրոդյուսեր Բերտ Շնայդերը օգտագործեց իր ընդունելության խոսքն, որպեսզի կարդա Viet Cong-ի պաշտոնյա Դին Բա Թհիի հաղորդագրությունը: Հաղորդավար Ֆրենկ Սինատրան գոհ չէր:

«Հեգնական է, որ մենք այստեղ ենք հենց այն ժամանակ, երբ Վիետնամը գրեթե հաղթանակում է»,-ասաց Շնեյդերը Սայգոնի անկումից մեկ շաբաթ առաջ, մինչև կկարդար հաղորդագրությունը:

«Խնդրում եմ փոխանցել Ամերիկայի մեր բոլոր ընկերներին մեր երախտագիտությունը նրանց արածի համար հանուն խաղաղության և Վիետնամում Փարիզյան համաձայնագրի կիրառման համար»,-կարդաց Շնեյդերը: «Այս գործողությունները ծառայում են ամերիկացի ու վիետնամցի ժողովուրդների օրինական շահերին: Ընկերական ողջույններ ամերիկացի ժողովրդին»:

Ավելի ուշ, շոուի ժամանակ, Սինատրան բարձրաձայնեց մի երկտող, իբրև թե Կինեմատոգրաֆիայի և արվեստի ու գիտության ակադեմիայից. «Ակադեմիան ինձ խնդրեց կատարել հետևյալ հայտարարությունը հաղթողի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ: Մենք պատասխանատու չենք ծրագրում որևէ քաղաքական հիշատակման համար, և մենք ցավում ենք, որ այս երեկո նման բան պատահեց»:

Այս հայտարարությունը սակայն ակադեմիայից չէր, այլ հաղորդավար Բոբ Հոուփից: Հոուփը, ով 50 տարի շարունակ ԱՄՆ զինվորականների դեր է խաղացել, գրել էր այդ հաղորդագրությունն ու տվել Սինատրային, ով ներկայացնում էր հերթական պարգևը:

Սինատրայի հետ «Տղաներ և տիկնիկներ»-ում գլխավոր դերակատարներից Մարլոն Բրանդոն «Կնքահայրը» ֆիլմի համար լավագույն դերասան մրցանակից հրաժարվելուց երկու տարի առաջ նույնպես տհաճությունների պատճառ դարձավ: Նրա փոխարեն բնիկ ամերիկացի ակտիվիստ Սաչեն Լիթըլֆեթերը բեմ բարձրացավ և հակիրճ բացատրեց Բրանդոյի որոշումը:

«Դրա պատճառը կինոարտադրության վերաբերմունքն է ամերիկացի հնդկացիներին, և կներեք ինձ, հեռուստատեսության կրկնվող ֆիլմերի, և նաև վերջերս Վունդեդ-Նիում կատարվածների»,-ասաց նա՝ նկատի ունենալով այդ ժամանակ Հարավային Դակոտայում ընթացող առճակատումը դաշնային կառավարության և զինված Օգլալա Լակոտայի Ամերիկյան հնդկացիների շարժման անդամների միջև: Բրանդոն աջակցում էր Ամերիկյան հնդկացիների շարժմանը: Հանդիսատեսը  դժկամ բացականչություններով և քիչ ծափահարություններով արձագանքեց: Այդ ժամանակից ի վեր, Ակադեմիան արգելեց լիազորվածությամբ ճառերը, բացառությամբ այն հազվադեպ դեպքերի, երբ հաղթողը մահացել է:

1978 թվականին Հրեաների պաշտպանության լիգան բողոքեց «Ջուլիա» ֆիլմի համար Վանեսսա Ռեդգրեյվին նոմինացիայի ներկայացնելը, քանի որ անգլիացի դերասանուհին ֆինանսավորել էր Պաղեստինին աջակցող վավերագրական ֆիլմը: Ռեդգրեյվը ֆիլմում խաղում էր հականացիստական ակտիվիստ Լիլլիան Հելլմանին: Երբ Ջոն Տրավոլտան կարդաց նրա անունը որպես հաղթող, Ռեդգրեյվն նետվեց դեպի բեմ՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմում իր հետ գլխավոր դերերում խաղացող Ջեյն Ֆոնդային ու ռեժիսորին:

Ապա նա մեղադրեց այն մարդկանց, ովքեր ցույց էին արել և այրել էին նրա խրտվիլակը: Դահլիճը լցվեց դժգոհության ալիքով: «Կարծում եմ, պետք է հպարտ լինեք, որ վերջին մի քանի շաբաթներին, դուք ամուր կերպով կանգնեցիք ի աջակցություն ֆիլմին և տեղի չտվեցիք սիոնիստ խուլիգանների մի փոքր խմբավորման իմիտացիային, որոնց պահվածքը վնասում է ամբողջ աշխարհի հրեաներին և ֆաշիզմի ու հալածանքի դեմ նրանց հերոսական պայքարին», -ասաց նա:

Սցենարիստ ու հաղորդավար Պեդդի Չաևսկին շոուի վերջում նկատառում արեցին: «Ես կցանկանայի ասել իմ սեփական կարծիքը, որ ես հոգնել եմ այն մարդկանցից, ովքեր Օսկարի մրցանակաբաշխության առիթն օգտագործում են սեփական քաղաքական պրոպագանդայի համար»,-ասաց նա՝ առաջացնելով բուռն ծափահարություններ:

Մյուս ներկայացնողները այս կերպ չվարվեցին:

Հաղորդավարներ Սյուզան Սարանդոնը և Թիմ Ռոբբինսը ակադեմիայի զայրույթին արժանացան 1993 թվականին, երբ նրանք իրենց խոսքից շեղվեցին՝ անցում կատարելով ԱՄՆ կառավարության կողմից Գուանտանամոյի բանտում ՁԻԱՀ-ով հիվանդ հաիթցիներին կալանքի տակ պահելուն: Այդ նույն շոուի ժամանակ, Ռիչարդ Գիրը հույս հայտնեց, որ Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինը նայում է և կարող է պայքարել Տիբեթում մարդու իրավունքների խախտման դեմ:

«Շոուն ֆիլմի, ֆիլմում աշխատող մարդկանց մասին է, զվարճանքի մասին: Այն չպետք է քաղաքական գործունեությանն աջակցի (անկախ նշանակությունից) »,-նշել էր Ակադեմիայի նախագահ Ռոբերտ Ռեմը Los Angeles Times-ին:

Վեց տարի անց Ակադեմիայի կառավարիչների խորհուրդը պատվավոր մրցանակ շնորհեց Էլիա Կազանին, ում համագործակցությունը Հակաամերիկյան գործունեության հետախուզության հանձնաժողովի հետ 1950-ական թվականներին մաքքարտիզմի տեսքով խորը սպիներ է թողել: Ընդունելով անցյալում Կոմունիստական կուսակցության ներգրավվածությունը՝ Կազանը 1952 թվականի հունվարին New York’s Group Theatre-ում իր առաջին ցուցմունքի ժամանակ հրաժարվեց տալ կուսակցության այլ անդամների անուններ:

1988 թվականին Կազանն իր ինքնակենսագրության մեջ նշել էր, որ հոլիվուդյան ղեկավարների հետ զրույցում նրան ասել էին, թե նա էլ երբեք քաղաքում չի խաղա, եթե անուններ չասի: Այդ տարի իր երկրորդ ցուցմունքի ժամանակ, նա Հակաամերիկյան գործունեության հետախուզության հանձնաժողովին ասաց կուսակցության մի քանի անդամների անուններ, որոնցից շատերն արդեն հայտնի էին: Դա էական չէր, իր հին ընկերներից շատերի համար նա դարձավ persona non grata:

Այս իսկ պատճառով, երբ Կազանը ներկայացվեց իր մրցանակը ստանալու համար, հանդիսատեսի մեծ մասը խաչեց ձեռքերը: Մյուսները, ինչպիսին Ստիվեն Սփիլբերգն է, հանդարտ ծափահարեց իր տեղում: Մյուսները, այդ թվում Ռեհմեն, սովորական օվացիա ցույց տվեց նրան:

2003 թվականին՝ ԱՄՆ-ի կողմից Իրաք  ներխուժումից մի քանի օր անց, Մայքլ Մուրը բուռն դժգոհությունների առիթ տվեց վավերագրական ֆիլմերի հաղթող «Bowling for Columbine»-ի ընդունելության խոսքի պատճառով: Մուրը իր կատեգորիայի մյուս թեկնածուներին  բեմ հրավիրեց՝ «ի նշան համերաշխության»:

«Մեզ դուր է գալիս վավերագրականը ու մենք ապրում ենք ֆիկտիվ ժամանակներում»,-հայտարարեց նա, երբ հանդիսատեսի մի մասը տարակուսանքի մեջ նստած էր և ծաղրանքի արտահայտություններ եղան կուլիսների ետևից և Kodak Theatre-ի այլ մասերից:

«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մենք ունենք կեղծ ընտրությունների արդյունքներ, որով կեղծ նախագահ է ընտրվում: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ մարդը մեզ կեղծ պատճառներով պատերազմի է ուղարկում, կարծես թե դա գեղարվեստական ֆիլմի ժապավեն է, կամ հույժ կարևորություն: Մենք դեմ ենք այդ պատերազմին, պարո՛ն Բուշ: Ամոթ ձեզ, պարոն Բուշ: Ամո՛թ»:

Երբ 2009 թվականին «Միլք» ֆիլմը հաղթեց Օսկար մրցանակաբաշխությունում լավագույն դերասան և օրիգինալ սցենար տիտղոսում, հաղթողներ Շոն Պենն ու Դաստին Լենս Բլեքը միասեռ ամուսնությունների օգտին ելույթ ունեցան: Երեք ամիս առաջ, Նախագիծ 8-ը անցել էր Կալիֆորնիայում՝ վերականգնելով նահանգի արգելքը միասեռական ամուսնությունների համար:

«Ովքեր տեսել են ատելության նշաններ, ես կարծում եմ, որ լավ ժամանակ է նրանց համար, ովքեր բողոքել են միասեռական ամուսնությունների դեմ, որ նստեն ու մտորեն իրենց մեծ ամոթի համար և իրենց թոռների աչքերում այն ամոթի համար, եթե նրանք շարունակեն իրենց այդ գործը,-ասել էր Պեննը իր ելույթում՝ հղում անելով Հարվի Միլքին՝ այն մարդուն, որի դերը խաղացել էր ֆիլմում:

«Մենք պետք է հավասար իրավունքներ ունենանք բոլորի համար»:

Ավելի վաղ շոուի ժամանակ, Բլեքը, ով համասեռամոլ էր ասաց, որ Միլքը կցանկանար, որ ինքն ասեր «այնտեղի բոլոր գեյ և լեսբի երեխաներին», որ «ես խոստամում եմ քեզ, շատ շուտով, դուք հավասար իրավունքներ կունենաք դաշնային մակարդակով մեր այս մեծագույն ժողովրդի մեջ»:Միասեռ ամուսնությունները դարձյալ թույլատրվեցին Կալիֆորնիայում 2013 թվականին ԱՄՆ գերագույն դատարանի որոշումից հետո:

Այս տարվա արարողությունը խոստանում է ունենալ նույնպիսի իրադարձություններ՝ քաղաքական դատարկախոսներ «Ամերիկացի դիպուկահար»-ի և «Սելմա»-ի շնորհիվ լավագույն ֆիլմ մրցույթին ներկայացված 8 ֆիլմերի շարքում:

Քաղաքական հայտարարությունները կարծես թե լինելու են կիրակի օրը:

Վաստակելով 300 միլիոն ԱՄՆ դոլար՝ «Ամերիկացի դիպուկահարը» շարունակում է ֆավորիտ մնալ. 38 տոկոսն ասել է, որ իրենք ֆիլմի օգտին են քվերակել Vox Populi Polling-ի հարցման ժամանակ:

Հիմնվելով ռազմածովային նավատորմի պատմության վրա՝ Քրիս Քայլը, ով Իրաք կատարած բազմաթիվ այցերի ընթացքում 160 հաստատված սպանություն է ունեցել, Քլինթ Իստվուդի ռեժիսորությամբ և Բրեդլի Կուպերի դերակատարությամբ,  արդեն բազմաթիվ մրցանակներ է ստացել և ԱՄՆ քաղաքական բանավեճեր է թեժացրել:

Լիբերալները պնդում են, որ ֆիլմը փառավորեցնում է Իրաքյան պատերազմն ու դիպուկահարին: Պահպանողականներն այն գնահատում են որպես մշակութային հաղթանակ:

Մայքլ Մուրը զայրացել է պահպանողականներ վրա իր թվիթերյան գրառման մեջ, երբ ֆիլմն անցած ամիս սկսեց ցուցադրվել:

«Իմ հորեղբայրը սպանվել է Երկրորդ աշխարհամարտում դիպուկահարի կողմից: Մենք կարծում էինք, թե դիպուկահարները վախկոտ են: Կկրակեն քո վրա թիկունքից: Դիպուկահարները հերոսներ չեն: Եվ զավթիչները սխալ են»,- նշված էր օսկարակիր ռեժիսորի թվիթերյան գրառման մեջ: Սենատոր Ջոն ՄաքՔեյնը (Արիզոնա)՝ Վիետնամական պատերազմի նախկին ռազմագերին, հայտարարույթունը «ապուշություն» և «վիրավորական» կոչեց:

Իրական կյանքում Քայլի սպանողի՝ Էդդի Ռեյ Ռոութի դատավարությունը ցուցադրվեց պահպանողականների լրատվամիջոցներով: Անցած շաբաթ, Ռոութի դատապաշտպանները ասել են, թե իրենց պաշտպանյալը  խելագարված է եղել, երբ կրակել ու սպանել է Քայլին և մյուս մարդուն 2013 թվականի փետրվարի 2-ի հրաձգության ժամանակ:

Ֆիլմն ինքնին բազմաթիվ մեկնաբանությունների համար բաց է, սակայն  Իսթվուդը  և սցենարիստ Ջեյսոն Հոլլը բարդ մտքեր ունեն Իրաքյան պատերազմի վերաբերյալ:

Ջոն Լեջենդ և Common-ը, ծրագրում են կատարել «Սելմայի» երգերից «Glory»-ին, որն հղումներ ունի 1950-1960-ականների քաղաքացիական իրավունքների շարժմանը և ակնարկում է «ձեռքերը վեր, չկրակել» բողոքի ցույցերը, որն հաջորդեց անցած օգոստոսին Միսսուրիում՝ Ֆերգյուսոնում, Մայքլ Բրոունի սպանությանը:

Վավերագրական ֆիլմի մրցույթին ներկայացված «Citizenfour»-ը հետևում է ինֆորմացիայի արտահոսք կատարած Էդվարդ Սնոուդենին, ինչպես է նա հանդիպում լրագրող Գլենն Գրինվալդին և ռեժիսոր Լաուրա Պոյտրասին Հոնգ Կոնգի հյուրանոցի իր սենյակում, երբ որ Guardian-ը հոդվածներ հրապարակեց ԱՄՆ-ի կողմից գլոբալ հսկողության ծրագրի մասին: Սնոուդենը մեկնեց Ռուսաստան, որտեղ մնաց, ԱՄՆ ետ վերադառնալու ակտիվ քննարկումների ֆոնին, թե արդյոք նա հերոս է, թե դավաճան:

Օսկարի մրցանակաբաշխությունը տեսել է քաղաքականացված դրվագների իր արդարացի մասնաբաժինը: Երբ կիրակի գիշերը ծրարները կբացվեն, ամբողջ աշխարհից հռուստադիտողները կարող են վկայել այլ բան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment