Ամենառաջին Օսկար մրցանակաբաշխությունը

Ամենառաջին Օսկար մրցանակաբաշխությունը

Հոդվածի առանցքում

  • 1929 թվականին մայիսին Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության Ակադեմիայի անդամներն առաջին անգամ սեփական նախաձեռնությամբ հավաքվեցին։ Տասնամյակներ անց, ամենամյա արարողությունը դարձավ լայն միջոցառում՝ մեծ համբավ բերելով Ակադեմիային:
  • հեռուստատեսությամբ ցուցադրվող Օսկար ամենամյա մրցանակաբաշխությանն ամբողջ աշխարհում հետևել էր ավելի քան 10 միլիոն հեռուստադիտող, սակայն տարիներ առաջ Օսկարի մասին միայն մեկ փոքր հոդվածով էր հիշատակում TIME պարբերականը:
  • 1930-ականներին կային հետևյալ անվանակարգերը` կինեմատոգրոֆիա, լավագույն դերասան-դերասանուհի, ռեժիսորական 2 կատեգորիաներ` կոմեդիա և դրամա ժանրերի համար, հատուկ էֆֆեկտներ, լավագույն ֆիլմի 2 և լավագույն սցենարի 3 կատեգորիաներ:

Ուշադրությանն արժանի

1929 թվականին մայիսին Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության Ակադեմիայի անդամներն առաջին անգամ սեփական նախաձեռնությամբ հավաքվեցին։ Տասնամյակներ անց, ամենամյա արարողությունը դարձավ լայն միջոցառում՝ մեծ համբավ բերելով Ակադեմիային:

Անցյալ տարի հեռուստատեսությամբ ցուցադրվող Օսկար ամենամյա մրցանակաբաշխությանն ամբողջ աշխարհում հետևել էր ավելի քան 10 միլիոն հեռուստադիտող, սակայն տարիներ առաջ Օսկարի մասին միայն մեկ փոքր հոդվածով էր հիշատակում TIME պարբերականը:

1929 թվականի մայիսի 27-ին, TIME-ը շաբաթվա լրահոսում այս միջոցառման վերաբերյալ գրեց.

«Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության Ակադեմիայի նախագահ Դուգլաս Ֆեյրբենքսը անցյալ շաբաթ ներկա գտնվեց Լոս Անջելեսում` Ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությանը: Հաղթողների շարքում էին դերասաններ Ջենեթ Գեյնորը` «7-րդ դրախտը», Էմիլ Ջենինգսը` «Ամենայն մարմնեղենի ճանապարհը» և «Վերջին հրամանը» ֆիլմերում նկարահանվելու համար, ռեժիսոր Ֆրենկ Բորսաջը` «7-րդ դրախտը», Ինժեներական էֆֆեկտներ անվանակարգում` Ռոյ Փոմերոյը «Թևեր» ֆիմի համար, իսկ միևնույն ֆիլմի համար Paramount Famous Lasky Corp-ը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Չարլի Չապլինը ստացավ հատուկ մրցանակ «Կրկեսը» ֆիլմի համար` լինելով վերջինիս սցենարի հեղինակը, դերասանը, ռեժիսորը և պրոդյուսերը: Առավել ուշադիր կինոմանները կնկատեն, որ 1929 թվականին «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող «Թևեր»-ը էկրան է բարձրացել 1927 թվականին»: Առաջին Օսկար մրցանակաբաշխությունն իր անվանումը ստացել է ավելի ուշ` 1930-ականներին:

Չնայած առաջին օսկարակիրները բավականին աստղային էին, այնուամենայնիվ, մրցանակաբաշխությունը հասանելի չէր հեռուստադիտողների լայն զանգվածներին:

1930-ականներին կային հետևյալ անվանակարգերը` կինեմատոգրոֆիա, լավագույն դերասան-դերասանուհի, ռեժիսորական 2 կատեգորիաներ` կոմեդիա և դրամա ժանրերի համար, հատուկ էֆֆեկտներ, լավագույն ֆիլմի 2 և լավագույն սցենարի 3 կատեգորիաներ:

Հաղթողներից մի քանիսը մրցանակի էին արժանանում մի քանի ֆիլմերի համար, ինչպես օրինակ դերասանուհի Ջենեթ Գեյնորը արժանացել է մեկ մրցանակի` երեք տարբեր ֆիլմերի համար: Հաջորդ տարիների ընթացքում մրցանակաբաշխության կատեգորիաների թիվը կրճատվել էր, որի արդյունքում ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար և լավագույն ֆիլմ կատեգորիաները միավորվել էին մեկ անվանակարգում:

Չնայած` Time-ը մեկնաբանել էր միայն Չարլի Չապլինի ստացած հատուկ մրցանակը, մեկ այլ հատուկ մրցանակի էր արժանացել Warner Bros. ընկերությունը մի ֆիլմի համար, որը ամբողջովին կերպարանափոխեց կինոարտադրությունը. խոսքը վերաբերում է` «Ջազ Երգիչը» ֆիլմին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment