Ցեղասպանության որբերը

Ցեղասպանության որբերը

Հոդվածի առանցքում

  • «Ցեղասպանության որբերը» անցյալ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանութան զոհերի հիշատակին նվիրված մրցանակակիր վավերագրական ֆիլմ է: Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում` մի շարք կինոփառատոնների շրջանակներում:
  • Նկարահանումներն իրականացվել են Բեյրութի մանկատներից մեկում, որտեղ թուրքացված երեխաները ստիպված էին տեղի տալ իրենց ինքնությանն ու ժառանգությանը: Սակայն այստեղ երջանիկ վերջաբաններ ևս գրանցվել են: Մարոնյանը հարցազրույց էր ունեցել 105-ամյա Ալմաս Պողոսյան-Ավագյանի հետ, որը, ի հեճուկս ճակատագրի, վերապրել է Հայոց Ցեղասպանությունը:
  • Մարոնյանի թիմը զրուցել է գիտնականների, պատմաբանների և լրագրողների հետ, այդ թվում` նաև The Independent’s Middle East-ի լրագրող Ռոբերտ Ֆիսկի և թուրք պատմաբան Տաներ Աքչամի հետ, որն իր կապը խզել է Ցեղասպանությունը հերքող թուրք ակադեմիկոսների հետ:

Ուշադրությանն արժանի

«Ցեղասպանության որբերը» անցյալ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի` Հայոց Ցեղասպանութան զոհերի հիշատակին նվիրված մրցանակակիր վավերագրական ֆիլմ է: Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում` մի շարք կինոփառատոնների շրջանակներում: «Ցեղասպանության որբերը»-ը կցուցադրվի նաև Ռասինում` որպես 1.5 միլիոն հայի կյանք խլած ցեղասպանության հարյուրամյակի հիշատակմանը նվիրված միջոցառումների մի մաս:

Ֆիլմում ռեժիսոր Բարեդ Մարոնյանը կենտրոնացել է Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ջարդերից մազապուրծ եղած երեխաների վրա:

Նկարահանումներն իրականացվել են Բեյրութի մանկատներից մեկում, որտեղ թուրքացված երեխաները ստիպված էին տեղի տալ իրենց ինքնությանն ու ժառանգությանը: Սակայն այստեղ երջանիկ վերջաբաններ ևս գրանցվել են: Մարոնյանը հարցազրույց էր  ունեցել 105-ամյա Ալմաս Պողոսյան-Ավագյանի հետ, «որը, ի հեճուկս ճակատագրի, վերապրել է Հայոց Ցեղասպանությունը, տեղափոխվել է ԱՄՆ և ապրել ամերիկյան երազանքով»,-նշում է Մարոնյանը:

Ռեժիսորն օգտվել է Դանիայի, Գերմանիայի, Հայաստանի, Լիբանանի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնավոր և հանրային արխիվային կադրերից: Մարոնյանի թիմը զրուցել է գիտնականների, պատմաբանների և լրագրողների հետ, այդ թվում` նաև The Independent’s Middle East-ի լրագրող Ռոբերտ Ֆիսկի և թուրք պատմաբան Տաներ Աքչամի հետ, որն իր կապը խզել է Ցեղասպանությունը հերքող թուրք ակադեմիկոսների հետ:

«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ցուցադրվել է մարտի 9-ին, ժամը 19.00-ին` SC Johnson Golden Rondelle թատրոնում: Մուտքն ազատ է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment