Ալիս Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը»
Հոդվածի առանցքում
- Հայոց Ցեղասպանության մասին հաճելի վեպ գրելը կարող է անիրագործելի խնդիր թվալ, սակայն այս խնդիրը լուծվել է Ալին Օհանեսյանի հզոր դեբյուտով՝ «Օրհանի ժառանգությունը» (Algonquin, Apr.), որտեղ պատերազմի սարսափազդու տեսարաններին հավասարակշռում է ընտանիքի, սիրո և ապրելու դյութիչ պատմությունը:
- Վեպը պատմում է, որ Օրհան Թուրքողլուն պապի մահից հետո վերադառնում է Թուրքիա՝ իր հայրենի գյուղը, և իմանում է, որ ժառանգել է ընտանեկան բիզնեսը, և այն, որ պապն ընտանեկան տունը թողել է Կալիֆորնիայի բնակիչ մի հայ կնոջ, որի մասին իրենցից ոչ ոք ոչինչ չգիտեր:
- «Օրհանի ժառանգությունը» հիասքանչ, անմոռանալի վեպ է:
Ուշադրությանն արժանի
Հայոց Ցեղասպանության մասին հաճելի վեպ գրելը կարող է անիրագործելի խնդիր թվալ, սակայն այս խնդիրը լուծվել է Ալին Օհանեսյանի հզոր դեբյուտով՝ «Օրհանի ժառանգությունը» (Algonquin, Apr.), որտեղ պատերազմի սարսափազդու տեսարաններին հավասարակշռում է ընտանիքի, սիրո և ապրելու դյութիչ պատմությունը:
Վեպը պատմում է, որ Օրհան Թուրքողլուն պապի մահից հետո վերադառնում է Թուրքիա՝ իր հայրենի գյուղը, և իմանում է, որ ժառանգել է ընտանեկան բիզնեսը, և այն, որ պապն ընտանեկան տունը թողել է Կալիֆորնիայի բնակիչ մի հայ կնոջ, որի մասին իրենցից ոչ ոք ոչինչ չգիտեր: Ներկայացվում է Օրհանի ճանապարհորդությունը, որի նպատակը այդ կնոջը գտնելն ու իր ընտանիքի համար վերջինիս կարևորության պարզաբանումն է:
Պատմությունը ներկայացվում է նրա Քեմալ պապի մանկության տարիների հիշողություններին զուգահեռ:
Իսկ Սեդան՝ մի տարեց հայուհի, ընդամենը ուզում է մոռանալ իր ցավոտ անցյալը, սակայն նրա զարմիկն ու իր շրջապատում գտնվող մյուս մարդիկ նրան դա թույլ չեն տալիս: «Օրհանի ժառանգությունը» հիասքանչ, անմոռանալի վեպ է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ