Թուրքիայում դեռ ժողովրդավարություն կա
Հոդվածի առանցքում
- 2019-ի հունիսի 23-ը դարձավ պատմական օր Թուրքիայի համար: Ուղիղ 19:15-ին տեղական մամուլն արդեն գրում էր ընտրությունների արդյունքների մասին: Առաջին ընտրությունների արդյունքում Իմամօղլուն առաջ էր 13,000 քվեով, իսկ այս ընտրություններում այն հասել է 800,000 քվեի: Սա Թուրքիայի համար կարևոր արդյունք է: Նշանակում է, որ Թուրքիայում դեռ ժողովրդավարություն կա:
Ուշադրությանն արժանի
Թուրքիայի ընդդիմության հաղթանակն իշխող կուսակցությանը կարևոր էր առաջին հերթին ժողովրդավարության տեսանկյունից:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն ձայների 54.03 տոկոսով հաղթել է նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
2019-ի հունիսի 23-ը դարձավ պատմական օր Թուրքիայի համար: Ուղիղ 19:15-ին տեղական մամուլն արդեն գրում էր ընտրությունների արդյունքների մասին: Առաջին ընտրությունների արդյունքում Իմամողլուն առաջ էր 13,000 քվեով, իսկ այս ընտրություններում այն հասել է 800,000 քվեի: Սա Թուրքիայի համար կարևոր արդյունք է: Նշանակում է, որ Թուրքիայում դեռ ժողովրդավարություն կա:
Իմամողլուին շնորհավորել են նրա մրցակիցներն ու անգամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար այս պարտությունը նման էր ապտակի: Նա արել էր ամեն ինչ որպեսզի ընտրություններում հաղթի իր կուսակցության թեկնածուն:
Ի՞նչ է սա նշանակում Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության համար:
Նախագահ Էրդողանը հիմա դժվար դրության մեջ է հայտնվել: Նա այլևս չի կարող նախկինի պես կառավարել՝ ճնշելով մամուլին ու ընդդիմությանը:
25 տարի անց Ստամբուլի կորսուստը Էրդողանի վրա, որպես նաև նախկին քաղաքապետ, մեծ ազդեցություն կունենա: Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության անդամները մտադիր են նոր կուսակցություն ստեղծել:
Կարելի՞ է սա կոչել Էրդողանի «վերջը»: Դժվար է ասել: Նա դժվար թույլ տա, որ այս պարտությունն իրեն տապալի: Սա շրջափո՞ւլ է: Իհարկե: Էրդողանն այստեղ երկու ճանապարհ ունի: Նա կարող է ավելի բարդ լուծում գտնել կամ փոխզիջման գնալ՝ իշխանության մնալու համար:
Նրա ամենամեծ նպատակը դեռ իշխանության ղեկին մնալն է: Էրդողանն ուզում է իշխել մինչև 2023 թվականը, և տոնել Թուրքիայի հանրապետության օրը՝ հոբելյանական 100-ամյակը, որը համընկնում է գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ: Այս նպատակին հասնելու համար Էրդողանը ստիպված կլինի դեռ շատ զիջումների գնալ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ