Լեո պապը. քրիստոնեական հավատն օգնել է ցեղասպանություն վերապրածին հաղթահարել սարսափը

Լեո պապը. քրիստոնեական հավատն օգնել է ցեղասպանություն վերապրածին հաղթահարել սարսափը

Հոդվածի առանցքում

  • 1915 թվականի հայոց ցեղասպանություն վերապրած մայրական կողմից պապս՝ Լևոն «Լեո» Քելլեճյանը, ագարակատեր էր, կոշիկ վերանորոգող, ամուսին, հայր, և որ ոչ պակաս կարևոր է՝ քրիստոնյա: Նա շատ բան գիտեր ցավերի, վերքերի, զայրույթի և վախի մասին: 13 տարեկան էր, երբ օսմանյան թուրքերը ներխուժեցին հայրենի Ինջիրլի գյուղ, որտեղ էլ նա ականատես եղավ սարսափին, դաժանությանը և քույրերի ու ծնողների սպանությանը: Իր իսկ մահը կանխվեց, քանի որ վայրկյաններ առաջ նրան բռնի դուրս են բերում շարքից ու դարձնում ստրուկ:

Ուշադրությանն արժանի

Նրա ձեռքերն ուժեղ էին, երբ  արագ բռնեց ձեռքս ու տարավ ջրի խողովակի մոտ: Պապիկ, պապիկ, շփոթված ու վախեցած շարունակում էի գոռալ: Կոպս դեռ թռթռում էր մեղվի խայթոցից: Այն ինձ խայթեց մի քանի վայրկյան առաջ, երբ հետնաբակում տերևներն էի ձևավորում: Պապիկս փորձում էր հանգստացնել իմ վերքն ու ինձ՝ վախեցած փոքրիկ աղջկան։ Ջրով լվալուց հետո, իր ուժեղ ձեռքերով նա զգուշորեն կոպիս վրա դրեց  լեյկոպլաստն ու ամուր գրկեց ինձ։

1915 թվականի հայոց ցեղասպանություն վերապրած մայրական կողմից պապս՝ Լևոն «Լեո» Քելլեճյանը, ագարակատեր էր, կոշիկ վերանորոգող, ամուսին, հայր, և որ ոչ պակաս կարևոր է՝ քրիստոնյա: Նա շատ բան գիտեր ցավերի, վերքերի, զայրույթի և վախի մասին: 13 տարեկան էր, երբ օսմանյան թուրքերը ներխուժեցին հայրենի Ինջիրլի գյուղ, որտեղ էլ նա ականատես եղավ սարսափին, դաժանությանը և քույրերի ու ծնողների սպանությանը: Իր իսկ մահը կանխվեց, քանի որ վայրկյաններ առաջ նրան բռնի դուրս են բերում շարքից ու դարձնում ստրուկ:

Տարիներ անց, ուժով և խելքով վերապրած խիզախ պապիկս ապրել է ծայրը ծայրին հասցնելով: Աշխատել է գործարաններում, անտառտնտեսության ընկերություններում, ծառայել է ԱՄՆ զինված ուժերում և վերջապես, սովորել է կոշիկի վերանորոգման վարպետությունը: Պապիկս ամուսնացել է, չորս երեխա ունեցել, հող է գնել ու գյուղատնտեսությամբ  զբաղվել արևմտյան հատվածում: Պապս ամեն օր օգտագործել է իր ուժը, այն նրբանկատորեն կատարելագործել ոչ միայն հողի վրա աշխատելով, այլև կոշիկներ վերանորոգելով, իր վարպետությամբ թեթևություն, հարմարավետություն պարգևելով մարդկանց, որոնց համար քայլելը սովորական լինելուց բացի երբեմն նաև՝ անհրաժեշտություն էր:

Պապիկս նաև գրող էր, հոգու խորքում բանաստեղծ, նրա ներքին կյանքն, անկասկած, անտեսանելի էր մեծ մասին: Երբեմն նա իրեն պարտավորված էր զգում գրել, խոսել անարդարության մասին և պաշտպանել նրանց, ովքեր ձայն չունեն, արթնանում էր կեսգիշերին, գրի էր առնում երազանքով ու մտքերով ոգեշնչված գաղափարները, արտահայտչականություն, ձայն, ինքնություն էր հաղորդում մի կյանքի, որը մթագնել էր ցավից, հիասթափությունից, դաժան անցյալի ու ընտանիքի անհասկանալի ոչնչացման հանդեպ զայրույթից:

Պապիս ընտանիքը բարեպաշտ քրիստոնյաներ էին, որոնք ոչ միայն գիտեին Աստծո Խոսքը, այլև ապրեցին Աստծո սկզբունքներով  ու մահացան որպես Հիսուս Քրիստոսի հավատացյալներ: Նրանց մահն իզուր չէր – նրանց կյանքի ողբերգական, անժամանակ ավարտը չէր կարող խեղդել  Աստծո խոսքի ճշմարտությունը: Մարդկանց օգնելու, ոտքի կանգնեցնելու պապիս անսասան ուժը հնարավորություն տվեց նրան ապահովել իր ընտանիքը և ստեղծել ճնշումներից ու կրոնական հալածանքներից զերծ կյանք։

Պապիկս վաղուց է մահացել, նրա ֆերման վաճառվել է, կոշիկի վերանորոգման խանութները վերակառուցվել են: Սակայն նա թողեց անխախտելի ժառանգություն `քրիստոնեության ժառանգությունը, հավատը, որը կոտորածներն ու ցեղասպանությունը երբեք չեն ոչնչացնի: Պապիկիս զավակները մինչ օրս, ինչպես Հայոց ցեղասպանություն վերապրածների անհամար երեխաները, հակառակ սարսափին ու պատմությանը, շարունակում են տարածել Ավետարանի ուղերձը,: Նրանք խոնարհ ծառայում են Տիրոջը, իմանալով, որ Աստծո շնորհը պարգև է, որը նույնիսկ ցեղասպանությունը չի կարող խլել:

Թեև հիասթափեցնող է, որ երկիրը, որին ես սիրում եմ, պատվում եմ ու պաշտպանում, պաշտոնապես չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ճշմարտությունն այնուամենայնիվ, մնում է: Յուրաքանչյուր անհատ, ի վերջո, պատասխան է տալիս Տիրոջը: Քրիստոնյա հայ լինելը չի նշանակում մեր լեզվի, փոխհատուցումների, հողի և սահմանների օրինական տեր լինելու, մշակութային ավանդույթների կամ աշխարհայացքի պահպանում: Չնայած սրանք նշանակալի են մեր ժառանգության համար, բայց  անհամեմատելի են մեր քրիստոնեական ժառանգության հետ:  Հայ լինելը ոչ միայն ցեղասպանությունը վերապրելն է, այլև բարգավաճելն ու ծաղկելը և դա շնորհիվ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ ու Փրկչի,  ի նկատի ունեմ իմանալ Աստծո Խոսքն ու տարածել Ավետարանի ուղերձը: Եվ, ինչպես Լեո պապիկն էր խրախուսում, միշտ կանգուն լինել ու քայլել Տիրոջ հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment