Թբիլիսի–Բաքու լարվածությունից շահում է միայն Մոսկվան

Թբիլիսի–Բաքու լարվածությունից շահում է միայն Մոսկվան

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակից օգուտներ է քաղում միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԵՄ–ն և ԱՄՆ–ն պետք է նպաստեն, որպեսզի երկու կողմերն էլ հանդիպեն և քննարկեն սահմանային խնդիրը։ Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես այս փուլում, երբ լարված իրավիճակ է Ռուստանում և Իրանում։

Ուշադրությանն արժանի

 

Հուլիսի 14–ին ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ էին դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ: Սա մտահոգություն է առաջացրել է մի շարք քաղաքացիների մոտ, որոնք իրենց բողոքն են արտահայտել սոցիալական ցանցերում։

Համալիրի պատկանելիության քննարկումները, ինչպես նաև դրա երկայնքով սահմանի դեմարկացիայի գործընթացն արդեն վաղուց են ընթանում՝ դեռևս 2000-ականների կեսերից: Դավիդ Գարեջիի պարագայում վանքի մի մասը գտնվում է վրացական կողմում, իսկ մի քանի վանքեր` բլուրներից այն կողմ՝ Ադրբեջանի տարածքում:

2019–ին նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշբշվիլին այցելել էր Բաքու, որտեղ այս սահմանային խնդրի մասին խոսել էր նախագահ Ալիևի հետ։ Ապրիլի 20–ին նա այցելել էր Գարեջիի վանք, ինչից հետո ադրբեջանական սահմանապահները որոշեցին արգելել իրենց տարածք վրացի քահանաների և ուխտագնացների մուտքը:

Վրաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակից օգուտներ է քաղում միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԵՄ–ն և ԱՄՆ–ն պետք է նպաստեն, որպեսզի երկու կողմերն էլ հանդիպեն և քննարկեն սահմանային խնդիրը։ Արևմուտքի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես այս փուլում, երբ լարված իրավիճակ է Ռուստանում և Իրանում։ Ինչքան երկար այս խնդիրը ձգձգվի, Պուտինը այն կօգտագործի հօգուտ սեփական շահերի։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment