Սա այլևս ձեր տատիկների և պապիկների ժամանակների Եվրոպան չէ

Սա այլևս ձեր տատիկների և պապիկների ժամանակների Եվրոպան չէ

Հոդվածի առանցքում

  • Եվրոպան երկու սերունդների աչքի առաջ երկար ճանապարհ է անցել, բայց դեռ այնտեղ չէ, ուր պետք է լինի: ԵՄ-ն պետք է բարեփոխի իր անհավասար ընտրական համակարգը և եվրոպացիներին տա իրական քաղաքական ձայներ, պնդում է DW-ից Քրիստինա Բուրակը

Ուշադրությանն արժանի

 

Եվրոպան երկու սերունդների աչքի առաջ երկար ճանապարհ է անցել, բայց դեռ այնտեղ չէ, ուր պետք է լինի: ԵՄ-ն պետք է բարեփոխի իր անհավասար ընտրական համակարգը և եվրոպացիներին տա իրական քաղաքական ձայներ, պնդում է DW-ից Քրիստինա Բուրակը:

Ինչքան պապս ծերանում է, նրա հիշողություններն ավելանում են: Բազմոցին նստած, նա հիշում է Եվրոպան, որն այլևս գոյություն չունի, բայց դեռ սահմանում է այս Եվրոպան:

92 տարի առաջ Կաստիլյան գյուղում է ծնվել և դրանից հետո շատ բան է տեսել՝ արյունալի քաղաքացիական պատերազմ, 36 տարի բռնապետություն, ժողովրդավարության անցում, և Իսպանիայի միացումը Եվրոպական համայնքին:

Լսելով, թե նա ինչպես է խոսում այլ եվրոպացիների մասին, հիշում եմ՝ ինչքան երկար ճանապարհ է անցել Եվրոպան: Նրա համար իտալացիները «վատ մարդիկ են», որոնց Մուսոլինին ուղարկեց Իսպանիա` պայքարելու Ֆրանկոյի համար: Եվ գերմանացիները «պատերազմող են», թեև «խելացի ինժեներներով» և իրենց ռազմատեխնիկական աջակցությունն են տվել Իսպանիայի դիկտատուրային:

Այս որակումները կարող են ինձ համար զարմանալի լինել, քանի որ ես իսպանացի-ամերիակացի եմ, ապրում են Գերմանիայում և աշխատում ֆրանսիացի գործընկերների հետ: Այնուամենայնիվ, դա այն է, ինչի միջով Եվրոպան անցել է և ուրախ եմ, որ այսօր Եվրոպան այլևս այն չէ, որն այս ազդեցությունն է թողել նրա վրա:

Բայց Եվրոպական խորհրդարանում պոտենցիալ վճռորոշ ընտրությունների այս փուլում ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպիսին պետք է դառնա Եվրոպան, ինչպիսին ես կուզեմ այն տեսնել իմ թոռների համար:

Ուզում եմ, որ նրանք, որպես եվրոպացիներ ունենան քաղաքաան ձայն,  քանի որ եվրոպական մարտահրավերները հաղթահարելը կախված է այն քաղաքացիներից, որոնք քաղաքականապես ներգրավված են իրենց իրենց ազգային պետությունների զարգացումներին:

Այժմ Եվրամիության երկրների քաղաքացիները իրականում չունեն այդ ձայնը որպես  եվրոպացիներ: Ընդհանուր առմամբ, բոլոր 28 անդամ պետություններում հարցվածների միայն կեսն է ասել, որ իր ձայնը որոշիչ է դառնում:

Եվրոպական խորհրդարանը կարող է լինել ԵՄ-ի ուղղակիորեն ընտրված ինստիտուտը, բայց ներկայացուցիչները ընտրվում են այն համակարգում, որը բաժանվում է ազգությունների:

Յուրաքանչյուր քվե չունի հավասար կշիռ, օրինակ ավելի փոքր երկրների մասնակցությունը խթանելու համար: Յուրաքանչյուր ազգ ունի իր կանոնները, թե ինչպես կուսակցությունը կարող է մասնակցել քվեարկությանը:

Եվրամիության 8 երկրները նվազագույն շեմ են ունենում, որը կուսակցությունը պետք է ունենա խորհրդարան անցնելու համար: Մյուս երկրներում շեմ չկա: Եվ Չեխիայում, դուք չեք կարող քվեարկել, եթե բնակվում եք արտերկրում, և քվեարկելը պարտադիր չէ: Բելգիայում ճիշտ հակառակն է:
Սրանք ընդամենը մի քանի կառուցվածքային անհավասարություններ են, որոնց բախվում են եվրոպացի ընտրողները:

Եվրամիությունը պետք է համընդհանուր եվրոպական ցուցակներ ներկայացնի բոլոր անդամ պետություններում, այնպես որ կուսակցությունները և թեկնածուները պետք է շահեն անհատների սրտերը, վաստակեն եվրոպացիների վստահությունը, այլ ոչ թե ինչպես Դանիայում կամ Շվեդիայում է: Ներկայացուցչական համամասնությունները պետք է բարեփոխվեն, այնպես, որ յուրաքանչյուր քվե ստանա հավասար քաշ: Քվեարկության ընթացակարգերը պետք է նույնը լինեն բոլոր երկրներում, այնպես որ ընտրության հավասարությունը պահպանվի:

Եվ Եվրահանձնաժողովի նախագահ, ԵՄ գործադիր առաջնորդը պետք է ուղղակի ընտրվի ընտրողների կողմից, այլ ոչ թե պետությունների ղեկավարները ներկայացնեն այն թեկնածուին, որը կարող է լինել կամ չլինել առաջատար քաղաքական գործիչ, որին ընտրողներիը կուզեին տեսնել որպես Եվրահանձնաժողովի նախագահ:

Այս թերություններին չանդրադառնալով՝ ազգային կառավարությունները չկարողացան դուրս գալ ԵՄ-ի ջերմ հռետորաբանությունից և գործել եվրոպացիների համար: Այնուամենայնիվ, նրանց շահերից է բխում, որ ձգտեն Եվրոպայում ապահովել ժողովրդավարությունը:

Որքան երկար են նրանք ուշացնում բարեփոխումները, այնքան կտուժի Եվրամիության ժողովրդավարության նկատմամբ հավատը և, հետևաբար, ընդհանուր առմամբ հավատը դեպի ժողովրդավարություն: Պոպուլիզմի աճող ժամանակաշրջանում Եվրոպան չի կարող իրեն նման բան թույլ տալ:

Բարեփոխումները պոպուլիզմից չեն ազատի մեզ, սակայն դրանք կուժեղացնեն ԵՄ քաղաքականությանը եվրոպացիների ներգրավվածությունը, ինչը կնպաստի, որ Բրյուսելը չդառնա ազգային պետությունների լոբբի վայր:

Շնորհիվ բաց սահմանների և տեղաշարժման ազատության, Եվրոպան մեծապես առաջ է անցել վերմակն իրենց վրա ձգող ազգային պետություների դարաշրջանից, չնայած կարծրատիպերը կարող են ճգնաժամի ժամանակ իրենց տգեղ գլուխները բարձրացնել: Քվեարկության բարեփոխումը մոտավորապես 500 միլիոն քաղաքացիների կտանի  մտածելու և որպես եվրոպացիներ արտահայտվելու ճանապարհով:

Այսպիսով, երբ ես ծերանամ և նստեմ պատշգամբում՝ հիշելու Եվրոպան և հիշողություններս թոռներինս պատմելու, ուզում եմ մտածել, որ նրանք ուրախ կլինեն ասել, որ ապրում են նոր Եվրոպայում, որն այլևս իրենց տատիկի ժամանակաշրջանի Եվրապան չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment