Մոլդովայի ճգնաժամը Ռուսաստանի և Ամերիկայի համար փորձադաշտ է

Մոլդովայի ճգնաժամը Ռուսաստանի և Ամերիկայի համար փորձադաշտ է

Հոդվածի առանցքում

  • Մոլդովայում կա երկու նախագահ և երկու կառավարություն: Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքական բիզնես: Ուկրաինայից հետո Ռուսաստանն առաջին անգամ համաձայնել է համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և ազատել Մոլդովան օլիգարխից, որը դարձել է երկրում ամենաուժեղ մարդը: Վլադ Պլախոտնյուկը Դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և Մոլդովայի ամենահարուստ մարդը:  

Ուշադրությանն արժանի

 

Մոլդովայում կա երկու նախագահ և երկու կառավարություն: Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքական բիզնես: Ուկրաինայից հետո Ռուսաստանն առաջին անգամ համաձայնել է համագործակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ և ազատել Մոլդովան օլիգարխից, որը դարձել է երկրում ամենաուժեղ մարդը: Վլադ Պլախոտնյուկը Դեմոկրատական կուսակցության առաջնորդն է և Մոլդովայի ամենահարուստ մարդը:

Երկար տարիներ  Պլախոտնյուկի կուսակցությունը խաբել է մարդկանց և ստիպել հավատալ, որ իրենք աջակցում են Եվրոպային, սակայն, իրականում արել է ճիշտ հակառակը և կեղտոտ բիզնես վարել Մոսկվայի հետ:

Օրեր առաջ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել էին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որպեսզի երկու իրար հակառակ քաղաքական ուժերին համոզեին միասին համագործակել:

Հունիսի 7-ին Սահմանադրական դատարանը, որը վերահսկվում է Պլախոտնյուկի կողմից, հայտարարեց, որ վերջնաժամկետը հունիսի 8-ն է: Այդ ժամանակ Ռուսամետ Սոցիալիստական կուսակցությանը և ACUM եվրոպամետ ուժերի դաշինքը վերջին պահին կոալիցիա կազմեցին և վերջ դրեցին Պլախոտնյուկի դարաշրջանին:

Անկյունում հայտնված Պլախոտնյուկը՝ «Մոլդովայի դուքսը», ունի Ռուսաստանի և Ռումինիայի անձնագրեր: Հիմա նա փորձում է անել իր վերջին քայլը, այն է օգտվելով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից և օգտագործելով իր ղեկավարած նախկին կառավարության ուժերը, փորձում է հնարավորինս արագ Իսրայելում Մոլդովայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ինչո՞ւ: Որպեսզի փորձի մերձենալ Վաշինգտոնի հետ և արժանանա նախագահ Թրամփի ուշադրությանը: Եվ այս ամենն այնքան թափանցիկ է արվում, որ դժվար է հավատալը:

Իսկ ի՞նչ կլինի հետո: Սա հարց է, որը նորընտիր վարչապետ Մայա Սանդուն ու նրա տեղակալ Անդրեյ Նաստասեն՝ ACUM եվրոպամետ ուժերի դաշինքի երկու առաջնորդները պետք է իրենք իրենց տան:

Մոսկվայի համագործակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ շարունակում է մնալ կարևոր քննարկման թեմա: Սա ցույց է տալիս թե ինչպես կարելի է օգտվել երկրում տիրող ճգնաժամից և սկսել աշխատել միմյանց հետ: Մոլդովան ընդամենը փորձադաշտ է, սակայն եթե փորձարկումը ձախողվի, հետևանքները կարող են շատ ավելի վտանգավոր լինել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment