Կարծիք. Իրանը հաշվարկել է Պարսից ծոցում էսկալացիան

Կարծիք. Իրանը հաշվարկել է Պարսից ծոցում էսկալացիան

Հոդվածի առանցքում

  • Քայլ առ քայլ Իրանը խախտում է միջուկային պայմանագրի ավելի ու ավելի շատ պայմաններ, թեև կարող է արագորեն փոխել որոշումը և դադարեցնել այդ խախտումները: Իրանը շահագրգռված չէ պատերազմ հրահրել, հակառակ դեպքում Թեհրանն ընդհանրապես կհրաժարվեր միջուկային համաձայնագրից և կարգելեր Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգել իր միջուկային օբյեկտները:

Ուշադրությանն արժանի

 

Իրանական արագընթաց նավերը Հորմուզի նեղուցում  վերջերս հետապնդել են բրիտանական նավթային տանկերի և չնայած այս սադրանքին, իրանական ռեժիմի ուզածը պատերազմ չէ, ասում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի լրագրող Ռայներ Հերմանը:

Իրանի հետ լարվածությունը սրվում է, և չորս տարի առաջ ստորագրված միջուկային գործարքը, կարծես, տապալվում է: ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից և Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանել, ինչից հետո Իրանը ևս իր հերթին աստիճանաբար սկսեց խախտել պայմանագրի որոշ դրույթներ: Հինգշաբթի օրը իրանական նավերը փորձում էին բռնագրավել բրիտանական նավթային տանկերը Հորմուզի նեղուցում, երբ դրանից մեկ շաբաթ առաջ Բրիտանական նավերը Ջիբրալթարում իրանական տանկեր էին բռնագրավել:

Սրանք նշանակում են, որ ամեն ինչ վատ է, բայց կարղ է ավելի վատ լինել: Առայժմ, ներգրավված կողմերը շարունակում են հետևել հակամարտության կարգավորման ռացիոնալ կանոններին: Քանի դեռ Իրանը խախտում է միջուկային գործարքի միայն որոշ պայմանները և  ամբողջովին չի հրաժարվել դրանից, դեռ հույս կա:

Քայլ առ քայլ Իրանը խախտում է միջուկային պայմանագրի ավելի ու ավելի շատ պայմաններ, թեև կարող է արագորեն փոխել որոշումը և դադարեցնել այդ խախտումները: Իրանը շահագրգռված չէ պատերազմ հրահրել, հակառակ դեպքում Թեհրանն ընդհանրապես կհրաժարվեր միջուկային համաձայնագրից և կարգելեր Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգել իր միջուկային օբյեկտները:

Բարեբախտաբար, Թեհրանն այս քայլերից ոչ մեկը չի արել:  Այնուամենայնիվ Իրանը սկսել է հարստացրել է ուրան մինչև 5%՝ խախտելով միջուկային պայմանագրով համաձայնեցված 3.67%-ի սահմանը: Սա, միևնույն է, կտրուկ քայլ չէ: Ուրանը, օրինակ մինչև 20% հարստացնելը  ավելի մեծ սադրանք կլիներ: Իսկ բրիտանական նավթային տանկերը գրավելու Իրանի փորձը պարզապես պատասխան էր անցած շաբաթ իրանական տանկերի բռնագրավմանը:

Իրանը ակնհայտորեն ազդարարում է, որ երկխոսության համար բաց է: Հուլիսի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին և իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը խոսել են հեռախոսով: Իրանի ռազմավարությունն է՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև սեպ խրել, երբ Վաշինգտոնը սպառնացել է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել: Թեհրանը հուսով է, որ Եվրոպան կցանկանա դիվանագիտական լուծում գտնել, և դա կմեղմի ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Հակամարտությունը զգուշորեն էսկալացիայի տանելու Իրանի ռազմավարությունը նախատեսված է որոշ դադար ստեղծելու համար: Այդպես պատերազմ չեն հրահրում, քանի որ երբեք չեն կարող հաղթել: Ի վերջո, Իրանի ղեկավարությունը փորձում է պատճենել Հյուսիսային Կորեայի մոդելը:

Իրանական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռները այժմ կարող են հարվածել ԱՄՆ-ի ցանկացած հատվածին: Իրանը, միևնույն ժամանակ, զգալի ներդրումներ է կատարում սեփական հեռահար հրթիռային ծրագրի մշակման ծրագրում: Այսպիսով, հավանական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպատասխանի Իրանի դեմ նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելով:

Այդ իսկ պատճառով շատ բան կախված է եվրոպացիներից, և արդյոք նրանք կկարողանան առևտուր անել Իրանի հետ: Եթե այս առևտրային համաձայնությունը չգործի, Իրանի միջուկային գործարքը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: Այդ դեպքում Իրանը սպառնացել է սկսել իր միջուկային զենքի ծրագիրը: Դա, իր հերթին, վտանգավոր կերպով կէսկալացնի իրանական հակամարտությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment