ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը ձախողել է Վենեսուելայի խնդիրը կարևոր պահին

ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը ձախողել է Վենեսուելայի խնդիրը կարևոր պահին

Հոդվածի առանցքում

  • ԵՄ-ը չպետք է կանգ առնի և մի կողմ դնի քաղաքական իր հավակնությունները: Մոսկվան և Վաշինգտոնը ընդգծում են իրենց քաղաքական շահերը Վենեսուելայում, իսկ Եվրոպան կարող է հստակ ուղերձ հղել աջակցելով ընդդիմությանը: Գրեթե բոլոր ԵՄ երկրները աստիճանաբար կհայտարարեն Գուայդոյին աջակցելու մասին հաջորդ շաբաթվա ընթացքում: Սակայն այս մեթոդով ուղերձը հնարավորությնա կորուստ է:

Ուշադրությանն արժանի

Եվրամիության արտաքին գործերի նախարարները գրեթե ընդհանուր դիրքորոշում հայտնեցին Վենեսուելայի հարցում, սակայն նրանք բաց թողեցին ընդդիմության առաջնորդին աջակցելու հնարավորությունը: Դա ձախողում էր, գրում է Բարբարա Վեսելը:

Եվրախորհրդարանը քվեարկեց Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես միջանկյալ նախագահ ճանաչելու օգտին: Չնայած այն հանգամանքին, որ նման հայտարարություններ անելը խորհրդարանի աշխատանքը չէ, դա խորհրդանշական միջոցառում էր, որը ընդգծում էր նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդին աջակցելու փաստը:

ԵՄ արտաքին գործերի նախարարները հավաքվել էին Բուխարեստում հերթական հանդիպման: Սա հնարավորություն էր ավելացնելու իրենց ճանաչմանը կարևորագույն մի ասպեկտ: Բայց դա ձախողվեց միայն մեկ նախարարի դիմադրության պատճառով, ինչպես հետագայում պարզվեց: Մի փոքր ջանքի գործադրման և պատրաստակամության պարագայում հնարավոր է համաձայնություն ձեռք բերել:

Ծանրաբեռնված ղեկավարություն

Եվ այսպիսով, բաց թողնվեց հնարավորություն եվրոպական արտաքին քաղաքականության մեջ միասնության եզակի դրական ազդանշանի համար: Սակայն մեկ հոգու մեղադրելը ճիշտ չէ: Ձախողումը նույնպես կապ ունի իշխանության թույլ կառուցվածքի հետ: Ամեն վեց ամիսը մեկ տարբեր երկրներ ստանձնում են ԵՄ խորհրդի և գագաթնաժողովի նախագահությունը: Ռումինիան այժմ այդ դերում է՝ չնայած իր կառավարության կոռուպցիոն սկանդալների ցնցման և ներկայանալի ու փորձառու քաղաքական գործիչների պակասի: Վենեսուելայի քննարկումը, ցավոք, բացահայտեց համակարգերի բոլոր թույլ կողմերը:

Ֆինլանդիան առաջարկել էր հունվարի 1-ից սկսած վատ պատրաստված ռումինացիներին ազատել իրենց նախագահությունից, սակայն Բուխարեստը չէր համաձայնվել: Եթե ​​դա տեղի ունենար, Հելսինկին, անկասկած, կկարողանար Վենեսուելայի վերաբերյալ բանաձև ընդունել: Այս պարագայում, ԵՄ թույլ անդամ պետությունը, որը զբաղեցնում է նախագահի դերը, առերեսվում է համակարգի հետ:

Եվրամիությունը, իրոք, կարող է օգտակար լինել Վենեսուելային, նույնիսկ այնտեղ, որտեղ քիչ պատմական դեր ունի: Քանի որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը շարունակում են պայքարել իրենց ազդեցության ոլորտների համար, ԵՄ-ն կարող է վերցնել բանակցողի և դաստիարակչի դերակատարությունը, հատկապես դա օգտակար կլինի վենեսուելական ժողովրդի համար, որը տառապում է հիմնական ծառայությունների ամբողջական դեգրադացիայի հետևանքով: Նախագահ Մադուրոյին դեռևս չի տրամադրվել մարդասիրական օգնություն, ինչի պատճառով շարունակվում է զանգվածային արտագաղթը: Մադուրոն այժմ ավելի է բարդացնում իրավիճակը, ձերբակալելով օտարերկրյա լրագրողներին և նրանց աշխատանքը անհնար դարձնելով: Ակնհայտ է, որ ռեժիմի և ընդդիմության միջև պայքարն այժմ մտել է վճռական փուլ:

Որոշումը կարող էր չափազանց պարզ լինել

Այս ֆոնի վրա, այնուամենայնիվ, ԵՄ-ը չպետք է կանգ առնի և մի կողմ դնի քաղաքական իր հավակնությունները: Մոսկվան և Վաշինգտոնը ընդգծում են իրենց քաղաքական շահերը Վենեսուելայում, իսկ Եվրոպան կարող է հստակ ուղերձ հղել աջակցելով ընդդիմությանը:

Գրեթե բոլոր ԵՄ երկրները աստիճանաբար կհայտարարեն Գուայդոյին աջակցելու մասին հաջորդ շաբաթվա ընթացքում: Սակայն այս մեթոդով ուղերձը հնարավորությնա կորուստ է: Եվրոպան ուժեղ է, երբ միասնական է հատկապես արտաքին քաղաքականության հարցերում: Բուխարեստում այս ձախողումը պարզապես հիասթափեցնող է, որից հնարավոր էր խուսափել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment