Ինքնասպանություն, որը ցնցեց ամբողջ Ադրբեջանը

Ինքնասպանություն, որը ցնցեց ամբողջ Ադրբեջանը

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանում 14-ամյա Էլինա Հաջիևայի ինքնասպանությունը հասարակության ուշադրությունը սևեռեց մի շատ կարևոր խնդրի վրա, մինչդեռ Ադրբեջանում խուսափում էին խոսել դեպքի մասին: Դպրոցի և կառավարության վրդովմունքը նպաստում են, որ հանցագործությունը բացահայտվի: Ապրիլի 4-ին, 14-ամյա Էլինան երկրորդ անգամ էր փորձել ինքնասպան լինել: Նրան այդ քայլին դրդել էին դպրոցի ուսուցիչներն ու դասընկերները: Դպրոցում աղջկան բուլինգի էին ենթարկում: Նա ծնողներին խնդրել էր փոխել իր դպրոցը, սակայն դպրոցը, որտեղ աղջիկը ցանկանում էր գնալ հրաժարվեց ընդունել:

Ուշադրությանն արժանի

 

Ադրբեջանում 14-ամյա Էլինա Հաջիևայի ինքնասպանությունը հասարակության ուշադրությունը սևեռեց մի շատ կարևոր խնդրի վրա, մինչդեռ Ադրբեջանում խուսափում էին խոսել դեպքի մասին: Դպրոցի և կառավարության վրդովմունքը նպաստում են, որ հանցագործությունը բացահայտվի:

Ապրիլի 4-ին, 14-ամյա Էլինան երկրորդ անգամ էր փորձել ինքնասպան լինել: Նրան այդ քայլին դրդել էին դպրոցի ուսուցիչներն ու դասընկերները: Դպրոցում աղջկան բուլինգի էին ենթարկում: Նա ծնողներին խնդրել էր փոխել իր դպրոցը, սակայն դպրոցը, որտեղ աղջիկը ցանկանում էր գնալ հրաժարվեց ընդունել:

Աղջկա մտերիմ ընկերն ու ծնողները բազմիցս դիմել էին դպրոցի տնօրինությանը, ասելով, որ Էլինային դպրոցում բուլինգ են անում: Այդ օրն, ապրիլի 4-ին, դասամիջոցի ժամանակ Էլինան 3-րդ հարկի պատուհանից ցատկել էր: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել էին թե ինչպես են դասընկերները հետևում այդ ամենին և վազում աղջկա հետևից միայն այն ժամանակ, երբ նա արդեն ցատկել էր:

Էլինան գուցե կենդանի լիներ, եթե ուսմասվար Սեվինջ Աբասովան սպասելու փոխարեն միանգամից զանգած լիներ շտապօգնություն: Էլինայի ընկերները պատմում են, որ ուսմասվարն ասել է, որ առաջին հերթին մաքրեն արյունը և աղջկան տանեն իր սենյակ, որտեղ էլ սկսել են հարցուփորձ անել, երբ աղջիկը դեռ անգիտակից է եղել: Հարցին թե ինչո՞ւ է ցատկել և ին՞չ է ուզում, Էլինան պատասխանել է, որ միայն ուզում է տեղափոխվել թիվ 203 դպրոց: Մեկ այլ տեսանյությում Սաբայիլ համայնքի ղեկավարը աղջկան հարցնում է ուսմասվարի և նրա դասարանցիների մասին: Աղջիկը պատմում է, որ ուսմասվարը ցանկացել է հրաժարվել իրենց դասարանից, որովհետև այստեղ անախորժությունները շատ են և դասարանցիները կոպիտ են վարվում աղջկա հետ:

Աղջկան տեղափոխում են հիվանդանոց միայն այս հարցաքննությունից հետո, որը 2 ժամ էր տևել:

Սակայն Էլինայի ծնողները այլ պատմություն են պատմում: Էլինայի մայրն ասում է, որ նրանց երկուսին էլ արգելված է եղել տեսակցել աղջկան: BBC Azerbaijan-ի հետ զրույցում բժիշկն ասել է, որ աղջկա վիճակը լավ է և ծնողները կարող են տեսակցել աղջկան, երբ նրան տեղափոխեն հիվանդասենյակ: Սակայն երբ ծնողներին արգելված էր տեսնել աղջկան, այդ ժամանակ ուսմասվարը, նրա ամուսինն ու մեկ այլ մարդ (հավանաբար երեխաներից մեկի ծնողը) այցելել են աղջկան:

Էլինայի ծնողներին տեղյակ չէին պահել, որ իրենց դուստրը մահացել է: Զանգել էին և ասել, որ աղջկա վիճակը ծանր է:

Էլինան մահացավ ապրիլի 6-ին:

Էլինայի մահը սոց ցանցերում մեծ ուշադրության արժանացավ: Օգտատերերը պահանջում էին վերջ դնել բուլինգին և պատժել բոլոր մեղավորներին: Ապրիլի 11-ին նախագահն ու առաջին տիկինը նույնպես սկսեցին հետաքրքրվել դեպքի զարգացումներով:

Ուսմասվարը ենթարկվեց տնային կալանքի, մինչև կբացահայտվի հանցագործությունը: Դեպքից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ: Բոլորը պահանջում էին կառավարությանը բուլինգի դեմ օրինագիծ ընդունել: Որոշ դպրոցներ կողպեցին պատուհանները, որպեսզի սովորողները չկարողանան բացել պատուհանները և ցատկել: Էլինայի պատմությունը առիթ դարձավ, որպեսզի նախկին սովորողները նույնպես խոսեն և պատմեն թե ինչպես են իրենց բուլինգի ենթարկել, ասելով, որ երևույթը նորություն չէ և Ադրբեջանում սովորողները հաճախ են դառնում բուլինգի առարկա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment