Օպերային աստղ Թորոսյանը ծնվել է երգելու համար

Օպերային աստղ Թորոսյանը ծնվել է երգելու համար

Հոդվածի առանցքում

  • Հասմիկ Թորոսյանը Hawke's Bay փառատոնում Սիրո ըմպելիք օպերայի փայլող աստղն է, որը ցուցադրվում է Նապիերի քաղաքային թատրոնում, Tremains Art Deco Weekend-ի շրջանակում: Ներկայացումը ցուցադրվելու է երեք անգամ:
  • Նա վարպետորեն տիրապետում է երգարվեստին, նրա խառնվածքը միշտ հարմարվել է անհատական ներկայացմանը: «Ամեն անգամ դերը կատարում եմ այնպես, կարծես՝ առաջին անգամ, բեմադրիչներն ու ղեկավարներն ունեն իրենց սեփական ընկալումը, այնպես որ, դերը միշտ տարբեր է լինում», - ասում է նա:
  • Դոնիցետիի երգիծական օպերան ներկայացվում է անգլերեն լուսագրերով: Այն պատմում է Նեմորինոյի՝ գյուղացի միամիտ տղայի մասին, որը հրապուրված է ֆերմերուհի Ադինայով, որը մերժում է տղայի սերը: Բարեբախտաբար, դոկտոր Դուլկամարան ունենում է «սիրո ըմպելիք», որը պետք է թույլ տա տղային հասնել իր սիրուն:
  • Կարող եմ ասել, որ առանց երգելու չեմ կարող ապրել, կարծում եմ՝ ծնվել եմ հենց դրա համար,ասում է Հասմիկ Թորոսյանը:

Ուշադրությանն արժանի

Հասմիկ Թորոսյանը ծնվել է օպերային երգչուհի դառնալու համար, և, թվում է, նրան բախտ է վիճակվել մարմնավորել կնոջ գլխավոր կերպարը:

Նա Hawke’s Bay փառատոնում Սիրո ըմպելիք օպերայի փայլող աստղն է, որը ցուցադրվում է Նապիերի քաղաքային թատրոնում, Tremains Art Deco Weekend-ի շրջանակում: Ներկայացումը ցուցադրվելու է երեք անգամ:

Գեղեցիկ սոպրանոն ժամանել է Նապիեր 11 օր առաջ ու սկսել է տքնաջան աշխատել փորձերի ժամանակ, չնայած իր հայրենիքում՝ Հայաստանում, կատարել է Ադինայի գլխավոր դերը, վերջերս էլ Լոնդոնում եղել է դերակատարի փոխարինողը: Նա գիտի, թե ինչ է նշանակում դժվարությամբ վեր բարձրանալը:

Նա վարպետորեն տիրապետում է երգարվեստին, նրա խառնվածքը միշտ հարմարվել է  անհատական ներկայացմանը:

«Ամեն անգամ դերը կատարում եմ այնպես, կարծես՝ առաջին անգամ, բեմադրիչներն ու ղեկավարներն ունեն իրենց սեփական ընկալումը, այնպես որ, դերը միշտ տարբեր է լինում», – ասում է նա:

Դժվար էր դիմադրել Նոր Զելանդիայում ներկայացմանը մասնակցելու հրավերի գայթակղությանը, հատկապես Կիվիի ամռանը: «Ինձ այստեղ իսկապես դուր է գալիս, այստեղի մարդիկ շատ բաց և սիրալիր են: Ինձ դուր է գալիս եղանակը, ես եկել եմ Հայաստանից, որտեղ հիմա իսկական ձմեռ է»:

Դոնիցետիի երգիծական օպերան ներկայացվում է անգլերեն լուսագրերով: Այն պատմում է Նեմորինոյի՝ գյուղացի միամիտ տղայի մասին, որը հրապուրված է ֆերմերուհի Ադինայով, որը մերժում է տղայի սերը:

Բարեբախտաբար, դոկտոր Դուլկամարան ունենում է «սիրո ըմպելիք», որը պետք է թույլ տա տղային հասնել իր սիրուն:

«Սա ուրախ, երջանիկ և ծիծաղելի է, բոլոր դերակատարներն իսկապես ֆանտաստիկ են: Չեմ կարող մանրամասներ հայտնել բեմադրության մասին, դա անակնկալ է», – ասում է Թորոսյանը:Թորոսյանի խոսքով՝ կատարվել է իր մանկական երազանքը, նա բեմի վրա է, իր ժամանակի մեծ մասը ծախսում է աշխարհի տարբեր երկրներ այցելելու վրա, որտեղ կատարում է գլխավոր դերերգերը:

Դերակատարները տարբեր երկրների օպերային երգիչներ են՝ Հայաստանից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից և Նոր Զելանդիայից, նրանց աջակցում են այստեղ բնակվող երգիչները, բեմական յուրահատուկ թիմը: Ժոզե Ապարիչիոն դիրիժորն ու բեմականացման ղեկավարն է:

«Երբ ես չորս կամ հինգ տարեկան էի, արդեն վստահ էի, որ դառնալու եմ օպերային երգչուհի: Ես չեմ ցանկացել անգամ մտածել որևէ այլ մասնագիտության մասին: Սկսել եմ սովորել, երբ 16 տարեկան էի, դրանից առաջ՝ 11 տարեկանից այցելում էի երաժշտական դպրոց:

Կարող եմ ասել, որ առանց երգելու չեմ կարող ապրել, կարծում եմ՝ ծնվել եմ հենց դրա համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment