OPEC-ի անդամները մատակարարման կրճատման հարցում մոտ են փոխզիջմանը

Հոդվածի առանցքում

  • OPEC-ի դե ֆակտո առաջնորդը՝ Սաուդյան Արաբիան կողմ կլինի, որ խմբի երկրները հետևեն իրենց սահմանած արտադրության սահմանաչափին:
  • OPEC-ի որոշ շրջանակներ ավելի քիչ են հակված կտրուկ գործողությունների անհրաժեշտությանը:
  • OPEC-ի անդամները զբաղված են ակտիվ դիվանագիտությամբ որոշ ավելի աղքատ երկրների հետ, որոնք կոչ են անում կրճատել նավթի մատակարարումը՝ գները խթանելու համար:
  • OPEC-ի համար խնդիր է նավթի համաշխարհային պահանջարկի աճի նվազումը ասիական շուկաներում։

Ուշադրությանն արժանի

Հավանական է, որ լինի համաձայնություն հավատարիմ մնալու ավելի խիստ արտադրության չափի սահմանագծին:

Ըստ Բենութ Ֆաուկոնի, Սամեր Սաիդի և Սարա Քենթի

ՎԻԵՆՆԱ-OPEC-ի անդամները քայլ առ քայլ մոտենում են փոխզիջմանը, որը կարող է հանգեցնել նավթի մատակարարման կրճատմանը: Արտադրող խմբի երկրներն այս շաբաթ պատրաստվում են հանդիպմանը, որը մեծ ուշադրության կենտրոնում է:

Սաուդյան Արաբիայի դիրքորշմանը ծանոթ պաշտոնյան, ում հայտնի է OPEC-ի դե ֆակտո առաջնորդի՝ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը,  հայտնել է, որ հինգշաբթի օրվա OPEC-ի արտգործնախարարների հանդիպմանը Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, կողմ կլինի, որ խմբի երկրները հետևեն իրենց սահմանած արտադրության սահմանաչափին:

Այս մոտեցման որդեգրումը, որը նշանակում է ավելի հետևողական մոտեցում OPEC-ի սահմանած արդյունահանման սահմանանփակումներին, ի հայտ եկավ անցած շաբաթ OPEC-ի խորհրդականների հանդիպմանը, ինչպես նշում են հանդիպման մի քանի ներկաներ:

Քանի որ նավթի գները որոշակիորեն կայունացան, հասնելով 80 դոլար բարելի դիմաց սահմանին և նվազելով ամռան ամիսներից ի վեր 30 տոկոսով, OPEC-ի որոշ շրջանակներ ավելի քիչ են հակված կտրուկ գործողությունների անհրաժեշտությանը:

Սակայն, մինչև վերջին շաբաթը մեծամասնության համար պարզ չէր, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Սաուդյան Արաբիան:

«Սաուդյան Արաբիան, հավանաբար, կպահպանի ներկայիս արդյունահանման չափերի սահմանագիծը» ,- նշել են Պարսից ծոցի երկրի պաշտոնյաները երեքշաբթի օրը: Սահմանված չափաբաժնին խստորեն հետևելը կլինի այն տարբերակը, որին կգնան նրանք: Սակայն Ռիադի մտադրությունների մասին հստակ տեղեկացված չեն եղել մյուս անդամները, ուստի այն կարող է որոշել գնալ այլ ճանապարհով հինգշաբթի օրվա հանդիպման ժամանակ:

OPEC-ի անդամները հանդիպումից առաջ ակտիվորեն զբաղված են  ոչ սովորական ակտիվ դիվանագիտությամբ որոշ ավելի աղքատ երկրների հետ, որոնք կոչ են անում կրճատել նավթի մատակարարումը՝ գները խթանելու համար:

Նավթի գինը նվազեց 1.2%-ով՝ հասնելով մինչեւ $ 78,53 մեկ բարելի դիմաց երեքշաբթի օրվա հանդիպումից հետո, որին մասնակցում էին Սաուդյան Արաբիան, Վենեսուելան եւ ոչ OPEC անդամ երկրները՝ Ռուսաստանը եւ Մեքսիկան: Հանդիպման արդյունքում չեղավ համաձայնություն՝ կրճատելու նավթի արտադրությունը:

Երեք տարի առաջ OPEC-ը արդեն համաձայնվել էր սահմանափակել իր ընդհանուր նավթի արտադրանքը օրական 30 մլն բարելով: Սակայն դրա փաստացի արտադրությունը պարբերաբար մեծանում էր, քանի որ յուրաքանչյուր անդամ ցանկանում էր պահպանել իր մասնաբաժինը համաշխարհային նավթի շուկաներում:

Ըստ OPEC-ի տեխնիկական մասնագետների, ովքեր հանդիպել էին անցած շաբաթ, մոտակա շտկումները կնշանակեն նավթի մատակարարման կրճատումը օրական շուրջ 300. 000 բարելի սահմանում՝ համեմատած հոկտեմբերի մակարդակի հետ:

OPEC-ի ամենախոշոր նավթ արդյունաբերողը՝ Սաուդյան Արաբիան, անսովոր զուսպ էր այս շաբաթվա հանդիպումից առաջ: Նրա նավթի նախարար Ալի ալ-Նաիմին հրաժարվել էր պատասխանել հարցերին երկրի դիրքորոշման մասին, երբ ժամանել էր Վիեննա երկուշաբթի օրը:

Թագավորությունը, ըստ երեւույթին, չէր ցանկանում ինքնուրույն կրել ամբողջական պատասխանատվությունը OPEC-ի գործողությունների համար: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ այս ամսվա սկզբին պարոն ալ-Նաիմին հայտնել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ռաֆայել Ռամիրեսին, որ թագավորությունը միայնակ չի կրճատելու իր նավթի արտադրությունը:

Սակայն մատակարարման կրճատումը շուրջ 300. 000 բարելի սահմաններում քիչ հավանական է բավարարի որոշ OPEC-ի անդամներին, ինչպիսիք են Վենեսուելան եւ Իրանը, ովքեր կարիք ունեն նավթի գների աճի $100 բարձր, որպեսզի բալանսավորեն իրենց պետական բյուջեները:

OPEC-ը նախկինում ձեռնարկել է շատ ավելի կտրուկ գործողություններ` նավթի գները խթանելու համար: 2008 թ. այն կրճատեց նավթի արտադրությունը օրական մինչև 4.2 մլն բարել` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Ըստ Բարքլայսի վերլուծաբանի՝ OPEC-ի արտադրության կրճատումը շուրջ 1.5 միլիոն բարելով կխստացնի նավթի համաշխարհային շուկան հաջորդ տարում:

«Նավթի այս գները, իհարկե, անընդունելի են»,- Վիեննայում լրագրողներին ասել է Իրաքի նավթի նախարար Ադել Աբդուլ Մեհդին: «Պետք է ձեռնարկել միջոցներ` գները բարձրացնելու համար», – ասել է նա:

Սակայն Պարսից ծոցի երկրների պաշտոնյաները, որոնք կարող են, ընդհանուր առմամբ, հավասարակշռել իրենց բյուջեները ցածր գների պայմաններում, մտահոգված են, որ արտադրանքի կրճատումները կարող են հանգեցնել հակառակ էֆեկտին, քանի որ ցանկացած նավթի գների բարձրացում միայն խրախուսում է ԱՄՆ թերթաքարային նավթի (shale oil) հետագա արտադրությունը: Պարսից ծոցի երկրի նավթային մի պաշտոնյա ասել է, որ OPEC անդամները կարող են կորցնել մասնաբաժիններ շուկաներում, իսկ բարձր գները կնպաստեն ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի թերթաքար նավթի արտադրողներին անհրաժեշտ է, որ նավթի գները տատանվեն $53- ից մինչև $78 մեկ բարելի դիմաց, որը  անգամ այս գների պարագայում կլինի շահավետ, ինչպես նշվել է անցած շաբաթվա OPEC-ի տեխնիկական հանդիպման ընթացքում:

Ըստ OPEC-ի պաշտոնյաների՝  OPEC-ի համար մեկ այլ խնդիր է նավթի համաշխարհային պահանջարկի աճի նվազումը, հատկապես ասիական շուկաներում, ինչպիսին է Չինաստանը: Զարգացած երկրները ևս մեծացրել են նավթի պաշարները և միջինում կարող են ծածկել սպառման 59 օր մյուս տարվա առաջին կիսամյակում` համեմատած սովորական միջին պաշարի, որը կազմում է շուրջ 53-ից 54 օր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment