Ճշմարտությունը երեսին: Ի՞նչ կանի OPEC-ը

Հոդվածի առանցքում

  • OPEC պատվիրակները որոշել են չկրճատել նավթի արտադրությունը:
  • Նավթի ցածր գները կպահպանվեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում:
  • Այն երկրների համար, որոնք գոյատևում են նավթի արտահանման հաշվին, OPEC-ի ներսում, թե դրսում, գների նվազումը շատ վատ լուր է:
  • OPEC-ն արտադրում է աշխարհի նավթի 1/3-ը:
  • Այսօր աշխարհն ունի ավելի շատ նավթ, քան անհրաժեշտ է:

Ուշադրությանն արժանի

Ըստ Կեյֆ Ջոհնսոնի, Նոյեմբերի 26, 2014

Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ OPEC պատվիրակները որոշել են չկրճատել նավթի արտադրությունը՝  պահպանելով կարտելի ներկայիս նավթի արտադրության մակարդակը և իջեցնելով նավթի գները վերջին քառամյակի ընթացքում եղած գներից ցածր: Խումբը կրկին կհանդիպի հունիսին, ինչը նշանակում է, որ էժան նավթի գները կպահպանվեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում: ԶԼՄ-ները հաղորդում են, որ որոշ երկրների պատվիրակներ, ինչպիսիք են Վենեսուելան եւ Իրանը, շատ հիասթափված էին որոշմամբ:

Առաջին անգամ վերջին վեց տարում Վիեննայում հինգշաբթի օրը տեղի ունեցած Նավթ արտահանող երկրների կազմակերպության հանդիպումը, ըստ էության, շատ կարեւոր էր:

Սակայն, կարտելների ավանդույթի համաձայն, ինչպես ամենուր եւ հատկապես այս նավթ առաքող կառույցում, ներքին տարաձայնությունները, իրարամերժ օրակարգը եւ շատ տարբեր ցավալի շեմերը անհնար դարձրեցին համաձայնության հասնելը նավթի արտադրության կրճատման հարցում, որը անհրաժեշտ է կտրուկ եւ երկարատեւ նավթի գնի անկումը կանգնեցնելու համար:

Կարճ ասաց՝ նրանց, ում պետք է գների բարձրացումը չեն կրճատի նավթի արտադրությունը: Նրանց, ում անհրաժեշտ չէ գների բարձրացումը, կարող են կրճատել, բայց, հավանաբար, չեն կրճատի: Իսկ նրանց, ում պետք է կրճատել եւ իրենք կարող են անել դա, չեն կրճատի, քանի որ ոչ ոք, կարծես թե, չի ուզում անել դա:

Այնպես որ, այս Գոհաբանության օրը լցված է լինելու դառնությամբ, մեղադրանքներով, դառը բացասական զգացմունքներով եւ չարտահայտված զայրույթով: Որոշներն էլ հավանաբար կքննադատեն OPEC-ին նոյեմբերի 27-ի գոհաբանության օրը Վիեննայում կազմակերպության անգործության համար:

Նավթի շուկայի հիմքերը բավականին պարզ են: Այսօր աշխարհն ունի ավելի շատ նավթ, քան անհրաժեշտ է: Մասամբ, դրա պատճառներից է, որ նավթ արտադրող երկրները, որոնք կարտելի անդամ չեն, հատկապես Միացյալ Նահանգները, մեծացրել են նավթի արտադրությունը: Մասամբ նաև այն պատճառով, որ OPEC-ը, որն արտադրում է աշխարհի նավթի մոտ մեկ երրորդը, շարունակում էր նույն ձևով նավթի արտադրությունը՝ չնայած Մերձավոր Արեւելքի բոլոր դժվարություններին: Եւ մասամբ այն պատճառով, որ համաշխարհային տնտեսության զգալի մասը, Բրյուսելից մինչև Պեկին, դժվարություններ է վերապրում, որն էլ ազդում է բացասաբար նավթի պահանջարկի վրա:

Համադրելով այս ամենը՝ եզրակացնում ենք, որ գների անկման հիմքում ընկած է անհամապատասխանությունը, որի արդյունքում նավթի գները նվազել են գրեթե մեկ երրորդով ամռանը գնային գագաթնակետին հասնելուց հետո: Չորեքշաբթի կեսօրին, OPEC հանդիպումից առաջ, Նյու Յորքում եւ Լոնդոնում գները կայուն էին՝ համապատասխանաբար մոտ $ 74 եւ $ 78 մեկ բարելի դիմաց: Հունիսին, գները հասան $115 մեկ բարելի համար:

Այն երկրների համար, որոնք գոյատևում են նավթի արտահանման հաշվին, OPEC-ի ներսում, թե դրսում, գների նվազումը շատ վատ լուր է: Ոմանց համար, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանը, Վենեսուելան, Իրանը և Իրաքը, անհրաժեշտ է, որ նավթի գները վերադառնան նախկին ստրատոսֆերիկ մակարդակի, որպեսզի իրենք կարողանան կարգավորել իրենց պետական բյուջեները:

Մյուսները, հատկապես Պարսից ծոցի խոշոր և հարուստ նավթային երկրները, ավելի քիչ են մտահոգված: Այլ խոշոր նավթային արտադրողները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, զգուշավորությամբ, բայց մեկ այլ տեսանկյունից են հետեւում OPEC-ի հանդիպումներին: Նավթի գները կարևոր չեն այդ երկրի պետական եկամուտների համար, սակայն ավելի էժան նավթը կարող է նաեւ վնասել ԱՄՆ-ում վերելք ապրող նավթարդյունաբերությանը, որը պահանջում է համեմատաբար բարձր նավթի գներ շահութաբեր լինելու համար:

Թղթի վրա OPEC-ի դիլեման կարծես թե ունի պարզ լուծում: Զգալիորեն նվազեցնել նավթի արտադրությունը եւ տեսնել, թե ինչպես նավթի գները կվերադառնան $90 բարելի դիմաց գնին: Դա կլիներ կյանքը ավելի հեշտացնող տարբերակ, որը նաև կպահպանի ԱՄՆ-ի նավթային վերելք ապրող ոլորտը: Բայց, ինչպես ասել է Կլաուզևիցը. “Ամեն ինչ շատ պարզ է պատերազմում, բայց ամենապարզ բաներն են, որ դժվար են»:

Սկսենք հիմնական հարցից. հստակ ո՞ր երկրները պետք է նվազեցնեն արտադրությունը: Այն երկրները, որոնց առավել անհրաժեշտ է վերադարձը նախկին գների: Իրանը, Իրաքը և Լիբիան չեն մասնակցում OPEC-ի կրճատման որոշումներին, քանի որ վերապրում են ծանր ժամանակներ և նույնիսկ դժվարությամբ են պահպանում արտադրության նորմալ ընթացքը: (Լիբիայի իրավիճակն այնքան զավեշտական է, որ երկիրը OPEC-ի հանդիպմանը ներկայացնում էին երկու իրար հակառակորդ մրցակից նավթի նախարարներ): Վենեսուելան հայտարարել է, որ կկրճատի, եթե բոլորն էլ անեն դա, բայց երկրի նավթի արտադրության ծավալը թույլ չի տալիս անել մեծ կրճատումներ:

Մնում են OPEC-ի խոշոր խաղացողները, հատկապես Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Քուվեյթը, որոնց ուսերին է ընկնում այս բեռը: Չնայած նրան, որ այդ երկրները շատ հարուստ են և կարող են լավագույնս դիմակայել մի ժամանակաշրջան ցածր նավթի գների պայմաններում, նրանք չեն շտապում զսպել արտադրությունը:

Ավելին, բոլորը OPEC ներսում վճռականորեն պաշտպանում են իրենց շուկայական մասնաբաժինը, որպեսզի չզիջեն այն նորեկներին, ինչպիսին են Միացյալ Նահանգները:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին հայտարարեց չորեքշաբթի օրը, որ «շուկան կկայունանա ինքն իրեն»: Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի նախարարը նույն ձևով արձագանքեց Reuters գործակալությանը: «Սա ճգնաժամ չէ, ոչ մենք խուճապի մատնվենք»: Նա առաջարկեց, որ բոլորն էլ կարտելի ներսում, թե դրսում հավասարապես կիսեն գալիք կրճատումների հետ կապված դժվարությունները:

Ոչ այնքան արագ արձագանքեց Ռուսաստանը, որը OPEC-ի անդամ չէ: Չնայած նրան, որ Մոսկվան կարիք ունի նավթի գների վերադարձին մինչեւ գնի անկման մակարդակին, և այս անկումը հարվածել է Ռուսաստանի տնտեսությանը նույնիսկ ավելի շատ, քան ԱՄՆ-ի եւ եվրոպական պատժամիջոցները, այն հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում գնալ որեւէ զոհաբերությունների՝ իրավիճակը փոխելու համար:

ՌԴ-ի խոշորագույն նավթային ընկերության Ռոսնեֆտ-ի ղեկավարն ասել է, որ երկիրը կշարունակի նավթի արտադրությունը, եթե նույնիսկ նավթի գները ընկնեն մինչև $60 բարելի դիմաց:

Այնպես որ, երբ հանդարտվեն կրքերը Վիեննայում, ինչպիսի՞ որոշում կարող է լինել: Առկա են մի շարք տարբերակներ, որոնք տարբեր հետեւանքներ կթողնեն նավթի գների վրա:

OPEC-ը կարող է ոչինչ չանել, որն ամենայն հավանականությամբ ավելի կիջեցնի նավթի գները:

OPEC-ը կարող է որոշել, որ, ըստ էության, հետևելու է իր ներկայիս արտադրական քվոտաներին, որոնք սովորաբար անտեսվում են, և որը կբերի օրական 300,000 բարելի կրճատմանը: Բայց նավթի գները, ամենայն հավանականությամբ, կընկնեն ամեն դեպքում:

OPEC-ը կարող է համաձայնվել իրական կրճատմանը, մոտավրապես 500.000 մինչեւ 1 մլն բարել օրական:

Բայց հաշվի առնելով շուկայի վիճակը, դա բավարար չէ, եթե ոչ բացարձակ անիմաստ` նավթի գները խթանելու համար:

Եվ, վերջապես, OPEC-ը կարող է զարմացնել բոլորին և անել շատ լուրջ կրճատումներ՝ կրճատելով արտադրությունը 1 միլիոնից մինչև 1.5 մլն բարել օրական:

Եթե հավատանք շուկային, ապա այդ կրճատումները, ըստ էության, բավարար կլինեն նավթի գները որոշ ժամանակում բարձրացնելու համար: Բայց դա կանաչ լույս կհանդիսանա հետագայում ԱՄՆ-ի նավթարդյունաբերական ոլորտի համար, որը ևս կազդի շուկայի վրա, և OPEC-ին նոր նյութ կտա իր հաջորդ հանդիպմանը բանավիճելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment