Ռիք Պերին, ըստ երեւույթին, անհանգստացած է խորհրդային ժամանակաշրջանի Իրանի սպառնալիքից
Հոդվածի առանցքում
- Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Պերիի քաղաքական գործողությունների հանձնաժողովը ինտերնետով տարածել է կարճ տեսանյութ, որի նպատակն է սուր քննադատության ենթարկել Օբամայի վարչակազմը Իրանի հետ բանակցությունների համար:
- Կա միայն մեկ խնդիր. նրա ներկայացրած Իրանի քարտեզում այդ ժողովուրդը շրջապատված է նախկին Խորհրդային Միության մասերով:
- Պերին չի պատրաստել այդ տեսանյութը: Ենթադրում ենք, որ նա չի նստել տեսահոլովակի ռեժիսորի կողքին ու ընտրել կադրերը, որոնք պետք է անցնեին իր խիստ դեմքի կողքով: Բայց եթե նա ցանկանում է արտաքին քաղաքականության հարցում իրեն ավելի խելոք ներկայացնել, քան իր մրցակիցներն են, արժե նշել, որ այդ սատարող նյութերը պատահաբար չի ընտրել:
Ուշադրությանն արժանի
Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Պերիի քաղաքական գործողությունների հանձնաժողովը ինտերնետով տարածել է կարճ տեսանյութ, որի նպատակն է սուր քննադատության ենթարկել Օբամայի վարչակազմը Իրանի հետ բանակցությունների համար: Տեսանյութը նպատակ ունի նաև Պերիին ներկայացնել որպես արտաքին քաղաքականության հարցերի գիտակ:
Կա միայն մեկ խնդիր. նրա ներկայացրած Իրանի քարտեզում այդ ժողովուրդը շրջապատված է նախկին Խորհրդային Միության մասերով: Այլ կերպ ասած, աշխարհը, որից Պերիին զգուշացնում է , չկա ավելի քան 20 տարի` Խորհրդային Միության փլուզումից հետո:
Տեսանյութում Պերին իր ակնոցների միջով նայում է տեսախցիկին ու խստորեն զգուշացնում Իրանի ստեղծած նախկին ու ներկա սպառնալիքների մասին: Լրատվական տեսանյութերից հատվածները երևում ու անհետանում են նրա մեկնաբանություններով: Սկզբում ցույց են տալիս Իրանի քարտեզը:
Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքմենստանը անկախացան 1991 թվականին: Նրանք այլևս խորհրդային սոցիալիստական հանրապետություններ չեն: Նշենք, նաև, որ Իրանը տարածվում է Իսրայելի հարավարևմտյան սահմանով:
Դա վկայում է, որ քարտեզը շատ ավելի հին է, սկսած այն ժամանակաշրջանից, երբ Իսրայելը դեռ հսկում էր Սինայ թերակղզու մեծ մասը: Պերին չի պատրաստել այդ տեսանյութը: Ենթադրում ենք, որ նա չի նստել տեսահոլովակի ռեժիսորի կողքին ու ընտրել կադրերը, որոնք պետք է անցնեին իր խիստ դեմքի կողքով:
Բայց եթե նա ցանկանում է արտաքին քաղաքականության հարցում իրեն ավելի խելոք ներկայացնել, քան իր մրցակիցներն են, արժե նշել, որ այդ սատարող նյութերը պատահաբար չի ընտրել: Դրանք առաջարկելով, նա ենթադրում է, որ աշխարհի սահմանները դեռևս կառչած են սառը պատերազմի ժամանակաշրջանից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ