Յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին ենթարկվում է ոստիկանների խոշտանգմանը․ զեկույց

Յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին ենթարկվում է ոստիկանների խոշտանգմանը․ զեկույց

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի, որը համընկնում է Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա հետ, Կալյապինի հանձնաժողովը հրապարակել է նոր հարցում: Այն իրականացրել է անկախ Լեվադա կենտրոնի հետ, որտեղ վավերացվել են խոշտանգման դեպքերը: 53 շրջանից մոտ 3,400 ռուսաստանցու հարցումից պարզվել է, որ 10-ից մեկը խոշտանգվել է:

Ուշադրությանն արժանի

Իրավապաշտպան դարձած գործարար Իգոր Կալյապինն ասում է, որ ռուսական իշխանություններն անտեսում են խոշտանգումների փաստը

Գործարար Իգոր Կալյապինը 1992 թ.-ին սխալմամբ ձերբակալվեց և կալանքի ժամանակ ծեծի ենթարկվեց: Խոշտանգվողից նա վերածվեց ոստիկան խոշտանգողի, հիմնեց ու մի քանի տարի անձամբ ֆինանսավորեց Ռուսաստանի իրավապահ մարմինների խոշտանգումների դեմ պայքարող ՀԿ-ն:

Կալյապինն ասում է, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ծնվել է պարզ, բայց սարսափելի փաստից. Ռուսաստանի իշխանությունն անտեսում էր խոշտանգումները: Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, ասում է նա The Independent-ին: Դատախազները հարյուրավոր պաշտոնական բողոքներ են մերժել:

Նրա հայցորդներից ոմանք ցրկվել էին լսողությունից, բայց միշտ նույն եզրակացությունն էր. Պատասխանելու համար դեպք չկա:

Չորեքշաբթի, որը համընկնում է Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվա հետ, Կալյապինի հանձնաժողովը հրապարակել է նոր հարցում: Այն իրականացրել է անկախ Լեվադա կենտրոնի հետ, որտեղ վավերացվել են խոշտանգման դեպքերը: 53 շրջանից մոտ 3,400 ռուսաստանցու հարցումից պարզվել է, որ 10-ից մեկը խոշտանգվել է:

Սակայն ցնցող էր այդ փաստի նկատմամբ վրդովմունքի բացակայությունը: Տասից երեքն ասում է, որ խոշտանգումը ընդունելի է «բացառիկ հանգամանքներում»: Տասից չորսը հավատում է, որ դա օգնել է բացահայտել հանցագործությունները:

Կրեմլը, որը երկու շաբաթ առաջ խոստովանել էր հետաքննող լրագրող Իվան Գոլունովի ձերբակալման հակաօրինական գործողությունները, հրաժարվել է ընդունել թվերը: Լրագրողների հետ ամենօրյա կոնֆերանս կապի ժամանակ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է, որ խնդիրը անհրաժեշտ է «մանրակրկիտ ուսումնասիրել»:

«Այս կապի մեջ մոտ 30 հոգի է», – ասում է նա: «Ձեզանից որևէ մեկը խոշտանգումների ենթարկվե՞լ է: Եթե այո, ներկայացեք»:

Ռուսաստանը չի պաշտպանում կալանավայրերում խոշտանգումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը, ուստի դժվար է գնահատել հարցումների տվյալները կամ Պեսկովի պնդումը:

Քրեական օրենսգրքում առանձին հոդված չկա: Փոխարենը, ոստիկանության խոշտանգումների մասին բոլոր բողոքները ներկայացվում են ավելի մեծ հանցագործության շրջանակում` «Պաշտոնական դիրքի չարաշահում»: Օրենքը փոխելու և խոշտանգումները նոր հանցանք ներկայացնելու գործընթացին աջակցում է Կրեմլի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան, սակայն ստանում է անվտանգության բլոկի դիմադրությունը:

Կալյապինն ասում է, որ իր հանձնաժողովը զբաղվում է տարվա մոտ 150 ամենավատ դեպքերով: Նրա խոսքով, այդ թիվը ստիպված են պահպանել աշխատանքային ծանրաբեռնվածությունը կառավարելու համար:

Հազվադեպ հաջող դատավճիռների դեպքում, փոխհատուցումը սովորաբար չնչին է լինում: 2007 թ. ապրիլին, օրինակ, Արթուր Իվանովը Ռուսաստանի կենտրոնական Նովոչեբոկսարկսից, կորցրել էր լսողությունը գլխին ստացած հարվածներից հետո: Նա ստացավ 20,000 ռուբլի (250 ֆունտ): 2015 թվականին 37-ամյա Դմիտրի Դեմիդովին հայտնաբերել էին քննիչի սենյակում, գլխում փամփուշտով: Դատավորը փոխհատուցման հարցը որոշեց, երբ բժշկական փորձագետը հաստատեց, որ դա ինքնասպանության անհաջող փորձ էր: Նրա մայրը 4 մլն ռուբլի (50,000 ֆունտ) խնդրեց, բայց ստացավ 150.000 (2.000 ֆունտ):

Կալյապինն ասում է, որ խոշտանգումները հաճախ տարածաշրջանային բնույթ են կրում: Հաճախ նույն շրջանի ոստիկանական բաժանմունքների և սպաների գործողությունները տարբերվում են: Մոսկվայի նման խոշոր քաղաքները երաշխավորված չեն այդ խնդիրից: Իրոք, մայրաքաղաքն առաջատար է ոստիկանության բռնությունների դեմ բողոքների հարցում: Դա հնարավոր է, քանի որ մոսկովացիներն ավելի լավ գիտեն  իրենց իրավունքները:

Խոշտանգումների ցանկը սկսվում է հարվածից, սակայն էլեկտրաշոկերն ավելի տարածված են: Ամենավատ դեպքերը վերաբերում են զոհերի վերջույթներին:

Վերջին մի քանի տարվա ընթացքում գրանցվել են բռնությունների մասին բազմաթիվ ցնցող  տեղեկություններ: 2017 թվականից խոշտանգել են մի քանի հարյուր միասեռական տղամարդու, իսկ ամենավատն այն է, դրանք իրականացրել են չեչեն իրավապահները: Այս տարվա փետրվարին հավաստի տեղեկություններ են ստացվել Սիբիրում Եհովայի վկաների նկատմամբ միտումնավոր ծայրահեղ բռնություն կիրառելու մասին:

Կալյապինն ասում է, որ 2015-16 թ.թ. եղել է մի դեպք, որի վրա դժվարությամբ է աշխատել: 21-ամյա Արտյոմ Պոնոմարչուկը ձերբակալվել է սևծովյան Անապա քաղաքում: Նրան ներկայացված մեղադրանքը լուրջ էր` հարձակում, սակայն հաջորդ տեղեկությունն անբացատրելի էր: Նախ, երիտասարին հակագազի դիմակի միջոցով զրկել են օդից: Այնուհետև ոստիկաններն էլեկտրաշոկ են կիրառել նրա թիկունքին, հետո բռնաբարել են ոստիկանական մահակով, վնասելով աղիքները:

Չնայած հավաքված ապացույցներին, գործին պատասխանատու ոստիկանության աշխատակիցներին մեղադրանք չներկայացվեց և նրանք շարունակում են աշխատել: Դատախազներն էլ շարունակում են Պոնոմարչուկի դեմ մեղադրանքներ առաջադրել:

Կալյապինը պատմում է The Independent- ին, որ իրավապահ մարմիններն ավելի լկտի են դարձել իրենց պահվածքով: Ըստ նրա, նախկինում ոստիկանությունը փորձում էր ակնհայտ հետքեր չթողնել: Հիմա նրանք այնքան էլ զգույշ չեն: Աշխատանքը նաև դժվարանում է Ռուսաստանի ամենավտանգավոր շրջաններում, ասում է նա: Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, օրինակ, նրա խումբը շարունակում է աշխատել բջջային խմբերով, վտանգը նվազեցնելու համար: Բայց ավելի ու ավելի քիչ մարդիկ են ընդառաջ գալիս, վախենալով հաշվեհարդարից:

«Չեչնիայում մարդիկ ոչ միայն վախենում են, այլև հարյուր տոկոսով վստահ են, որ իրենց ընտանիքները կբախվեն վրեժխնդրությանը», – ասում է նա: «Նրանք գիտեն, որ իրենց երիտասարդները կձերբակալվեն ու հավանաբար կխոշտանգվեն, հետևաբար, երկար են մտածում են մինչև բողոքելը»:

2016 թ.-ին Կալյապինի աշխատակիցները հարձակման թիրախ դարձան, դիմակավորված տղամարդիկ հրկիզեցին ավտոբուսը, որի օգնությամբ նրանք լրագրողներին ցույց էին տալու Չեչնիան: Դեպքի կապակցությամբ մեղադրանք առաջադրվեց Չեչնիայի դյուրագրգիռ առաջնորդ Ռամզան Կադիրովին, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:

Կալյապինն ասում է, որ իր խումբը շարունակ իրական և լուրջ սպառնալիքներ է ստանում, վտանգի մակարդակը «մասնագիտական ռիսկ» է որակում:

«Օդաչուները, հրշեջները, ոստիկանությունը, բոլորը դիմակայում են վտանգին: Դա աշխատանքի մի մասն է», – ասում է նա: «Ես չեմ պատրաստվում թաքնվել կամ հանձնվել: Վաղ թե ուշ ինչ-որ բան կփոխվի: Դանդաղ է առաջ շարժվում, բայց մենք արդեն 144 ոստիկանի ենթարկել ենք պատասխանատվության: Առանց մեզ դա չէր լինի: Իսկ դա արդեն հաջողություն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment