Հայաստանի ճանապարհներին. Դադիվանք

Հայաստանի ճանապարհներին. Դադիվանք

Հոդվածի առանցքում

  • Դադիվանքում պեղումների ժամանակ՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի։

Ուշադրությանն արժանի

Սկզբում չէի հասկանում դեպի Արցախ այցիս կարևորությունը: Երբ եկա այստեղ, տեղի բնակիչներն ինձ պատմեցին, որ 1991-ին հաղթել են պատերազմում. «Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: Մենք պատրաստ ենք ու հաղթելու ենք»:

Արցախում գնացինք Դադիվանքի միջնադարյան վանական համալիր: Այն բոլոր եկեղեցիները, որոնք այցելեցինք չունեին մոզաիկաներ կամ պատկերագրություններ, ինչպես Ռուսաստանում, Հունաստանում կամ Իտալիայում է:

Դադիվանքը կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի վրա։ Այն Արցախի ամենամեծ վանական համալիրն է և հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Համալիրը գտնվում է Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ափին։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները: Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ՝ 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն և գրատուն:

Դադիվանքում պեղումների ժամանակ՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները:

Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Դադիվանքի համալիրում 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։ Համալիրի խաչքարերն առանձնահատուկ են, զանգակատան արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։

Պետք է այցելել Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդի հայրենիքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment