Ռազմավարական խորություն Սեվ ծովում

Ռազմավարական խորություն Սեվ ծովում

Հոդվածի առանցքում

  • Այսօր դժվար է ասել, թե սևծովյան տարածաշրջանի երկրներն անվտանգության հարցերի շուրջ լիարժեք փոխըմբռնում ունեն. բոլոր կողմերի մասնակցությամբ միացյալ զորավարժանքներ չեն անցկացվել 2014թ.- ից ի վեր: Blackseafor-ն, ըստ էության, դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Ուկրաինան հրաժարվեց մասնակցել խմբի համատեղ միջոցառումներին: Այդ պատճառով սևծովյան տարածաշրջանի երկրների միջև սերտ գործակցությունն ընդհատվեց 2014թ.-ից, բայց նրանք շարունակում են գործակցել այլ ֆորմատով:

Ուշադրությանն արժանի

 

Սև Ծովը տարածաշրջանի երկրների ու նրանց դաշնակիցների համար տարիներ շարունակ եղել է զորավարժությունների հարթակ: Իհարկե, այս միջոցառումները հատուկ նշանակություն ունեն մասնակից երկրների համար, որոնք տեղեկություն են փոխանակում ու ընդլայնում են գործակցությունը: Blackseafor –ը, որին մասնակցում են  Բուլղարիան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան ու Վրաստանը, 2001թ.-ին հենց այդ նպատակով է ստեղծվել:

Այսօր դժվար է ասել, թե սևծովյան տարածաշրջանի երկրներն անվտանգության հարցերի շուրջ լիարժեք փոխըմբռնում ունեն. բոլոր կողմերի մասնակցությամբ միացյալ զորավարժանքներ չեն անցկացվել 2014թ.- ից ի վեր: Blackseafor-ն, ըստ էության, դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Ուկրաինան հրաժարվեց մասնակցել խմբի համատեղ միջոցառումներին: Այդ պատճառով սևծովյան տարածաշրջանի երկրների միջև սերտ գործակցությունն ընդհատվեց 2014թ.-ից, բայց նրանք շարունակում են գործակցել այլ ֆորմատով:

Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ Վրաստանի քաղաքականությունը շարադրված է մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝ 2011թ.-ին ընդունված Վրաստանի Ազգային Անվտանգության հայեցակարգում: Սևծովյան տարածաշրջանն ու դրա անվտանգությունն այդ փաստաթղթի ներածության մեջ է հիշատակվում, որտեղ ընդգծվում է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու և սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը նպաաստելու Վրաստանի ժողովրդի ցանկությունը: Բացի այդ, հայեցակարգում ընդգծվում է, որ Վրաստանն աջակցում է Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրների ինտեգրմանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

Փաստաթղթի համաձայն, նման միջոցառումները զգալի խթան կհանդիսանան Սևծովյան տարածաշրջանի համար՝ որպես Եվրոպայի հարավ-արևելյան սահման: Կոնցեպտում մասնավորապես նշում է, որ ՆԱՏՕ-ն իրավասու է աջակցել զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ստրկավաճառության և ահաբեկչության դեմ պայքարին:

Ուկրաինայի ռազմածովային նավատորմը միաժամանակ մի քանի նպատակ է դրել իր առջև, այդ թվում՝ Սև ծովի ու Ազովի ծովի ափերի պաշտպանություն՝ ապահովելով պետական սահմանի անձեռնմխելիությունը, պետության ինքնիշխան իրավունքներն իր բացառիկ (ծովային) տնտեսական գոտու հետ միասին, մասնակցություն ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հովանու ներքո միջազգային (համատեղ) գործողություններին, տեղակայման ենթակառուցվածքների զարգացում:

Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հիմնական առաքելությունը ՆԱՏՕ-ի համատեղ արձագանքման ուժերի հետ առաջադրանքներ իրականացնելն է, ինչպես նաև Սև Ծովի հյուսիս-արևմտյան հատվածում ԵՄ հովանու ներքո HelBRoC մարտական խմբի հետ PASSEX տիպի համակարգային վարժանքներ անցկացնելը, նաև՝ Ուկրաինայում Sea Breeze միջազգային զորավարժությունների համակարգումը և մասնակցությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած հակաահաբեկչական գործողությանը: Այս ամենին զուգահեռ Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հիմնական առաջադրանքները որպես կանոն կապված են «Ռուսական սպառնալիքը զսպելու» քայլերի հետ:

Ինչ վերաբերվում է ՈՒկրաինայի ռազմական դոկտրինին, ապա այնտեղ շատ քիչ բան կա սևծովյան տարածաշրջանում անվտանգության խնդիրների մասին, իսկ եթե նույնիսկ հանդիպում է, ապա՝ միայն Ռուսաստանի գործողություններին տարածաշրջանում հակազդելու համատեքստում:

Փաստաթղթում նշվում է Սև և Ազովի Ծովերում Ուկրաինայի պետական սահմանի շուրջ չկարգավորված խնդրի մասին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի ու Մոլդովայի հետ պետական սահմանների վերաբերյալ ոչ լիարժեք  իրավական հիմքի մասին, որն իրենից ռազմա-քաղաքական մարտահրավեր է ներկայացնում և որը հետագայում կարող է վերաճել Ուկրաինայի դեմ ուժի կիրառմամբ լուրջ սպառնալիքի:

Բացի այդ Դոկտրինում Սևծովյան տարածաշրջանը նշվում է որպես կարևորագույն օպերատիվ ու ռազմավարական շրջան:

Ուկրաինան վերջին շրջանում ձգտում է Սև ծովում ավելի սերտ համագործակցել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ՝ իր դիրքորոշումը հիմնավորելով տարածաշրջանում «ռուսական ագրեսիային» հակազդելու անհրաժեշտությամբ: Բոլոր զորավարժությունները, որոնց մասնակցում է ուկրաինական զինուժը, անցնում է առանց Ռուսաստանի մասնակցության, փոխարենը՝ մասնակցում են ԱՄՆ, ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերը:

Ռումինիան Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ դիրքորոշումը շարադրել է մի շարք պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում ՝ 2016թ.-ին Ազգային Անվտանգության կողմից մշակված Ռումինիայի պետական ռազմավարության մասին փաստաթղթում, 2017թ.-ի Սպիտակ Գրգում, 2015-2019թթ.-ի համար Պաշտպանության ու Ազգային Անվտանգության ռազմավարության փաստաթղթում, որը մշակվել է Ռումինիայի նախագահի վարչակազմի կողմից:

2015-2019թթ. Ազգային պաշտպանության ռազմավարության ներածության մեջ նշվում է, որ Ռումինիան պաշտպանում է կոլեկտիվ անվտանգության սկզբունքը: Այնուամենայնիվ, Բուխարեստը կարգավորում է իր առաջնահերթությունները եվրա-ատլանտյան շահերին համապատասխան՝ ելնելով այն հանգամանքից, որ երկրի անվտանգության ապահովման գերակա միջոցը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելն է:

Սպիտակ գրքի համաձայն, «Ռումինիան վերջին շրջանում կանգնած է համապարփակ ռիսկերի ու սպառնալիքների առջև, ինչպիսիք են՝ «Ղրիմի անեքսիան, աճող անկայունությունն ու Մերձավոր Արևելքու ու Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության վտանգը, Իսլամական պետության գործողությունների ազդեցությունը եվրոպական պետությունների վրա, ինչպես նաև՝ Եվրոպայում փախստականների զանգվածային հոսքի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը»:

Բուխարեստը գտնում է, որ Սևծովյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների պահպանումը բացասաբար է ազդում անվտանգության վրա, իսկ էթնիկ խռովությունները, տարածաշրջանային ու տեղական անհավասարակշռությունը կարող են հանգեցնել անկայունության նոր դրսևորումների:

Սպիտակ գիրքն առաջարկում է էապես ընդլայնել Սև Ծովի խնդիրների պրոֆիլը ՆԱՏՕ-ի շրջանակում և գործակցել դաշինքի առանձին անդամների հետ՝ «այս ավազանում դաշնակիցների տեսանելի ծովային ներկայությունը ապահովելու համար»՝ միաժամանակ ընդգծելով Եվրաատլանտյան դաշինքի կարևորությունն այս տարածաշրջանի համար:

Հարկ է նաև նշել, որ այս փաստաթղթում Թուրքիան հիշատակվում է որպես ՆԱՏՕ-ում Ռումինիայի ռազմավարական գրոծընկեր: Բուխարեստ-Անկարա երկխոսությունը կարևոր է տարածաշրջանում կայունության ու Սև Ծովում անվտանգության պահպանման համատեքստում:

Բուլղարիայի Հանրապետությունը պաշտպանության և զինված ուժերի վերաբերյալ զեկույցը հրապարակվել է 2010թ.-ին, որտեղ ներկայացվում է Սևծովյան տարածաշրջանի զարգացման վերաբերյալ Բուլղարիայի տեսլականը: Զեկույցի համաձայն, տարածաշրջանի գեոռազմավարական դրությունն էական ազդեցություն է թողնում երկրի վրա: Հատուկ շեշտ է դրվում սառեցված հակամարտությունների, ահաբեկչական խմբավորումների գործունեության, էթնիկ ու կրոնական հակասությունների, կամակերպված հանցավորության, զենքիօ ապօրինի վաճառքի և մարդկային թրաֆիկինգի վրա:

Բուլղարիայի կառավարության համոզմամբ՝ սևծովյան տարածաշրջանը բարենպաստ միջավայր է, որտեղ Բուլղարիայի Հանրապետությունը կարող է կայուն պաշտպանական քաղաքականություն վարել ազգային անվտանգության շահերին համահունչ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ հանդեպ Բուլղարիայի պարտավորությունները հաշվի առնելով:

Բուլղարիայի Ազգային Անվտանգության Ռազմավարությունը (2011), որը հրապարակվել է զեկույցից հետո, ներկայացնում է Սև Ծովում երկրի շահերը՝ արտաքին անվտանգության հայեցակարգերի շարքում:

Փաստաթղթում նշվում է, որ Բուլղարիան տարածաշրջանը դիտարկում է Եվրոպական ու Եվրոատլանտյան համատեքստում՝ նպաստելով միջպետական գործակցությանը տնտեսական, առևտրային ու անվտանգության ոլորտներում:

Առանձնակի ուշադրության է արժանացել սևծովյան տարածաշրջանի երկրների հետ գործակցության կարևորությանը: Բուլղարիայի կառավարությունը հարաբերականորեն քիչ ուշադրություն է դարձնում սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին: Որպես կանոն, այն հիշատակվում է ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ գործակցության համատեքստում:

Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ Թուրքիայի ռազմական դոկտրինին հետևելը չափազանց բարդ է: Թուրքիայի քաղաքացիների կամ արտաքին դիտորդների համար սյս հարցով հասանելի ծրագրային փաստաթուղթ չկա:

2000թ.-ի Սպիտակ Գիրքը թուրք պաշտոնյաների կողմից հրապարակած վերջին փաստաթուղթն է:

Այստեղ Թուրքիան շեշտում է իր առաջատար դերը Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության ստեղծման հարցում, վստահության մթնոլորտի և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերին իր հավատարմությունը, ինչպես նաև աջակցությունը Blackseafor-ի գործունեությանն՝ ի նպաստ սևծովյան տարածաշրջանի բարգավաճմանն ու կայունությանը: Ամենայն հավանականությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու սկզբունքները շարադրված են գաղտնի փաստաթղթերում:

2000թ.-ից ի վեր Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող գործոններից շատերը փոխվել են: Միաժամանակ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ հետ վատացել են ու այդ գործընթացը պարբերական բնույթ է կրում:

2003թ.-ին Թուրքիան քննադատեց Միացյալ Նահանգների ներխուժումն Իրաք: ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնության հիմնական պատճառն այն էր, որ դաշնակից Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին զինեց Իսլամական Պետության սպառնալիքի դեմ պայքարելու համար:

2016թ.-ին Թուրքիայում պետական հեղաշրջման ձախողված փորձը հատուկ ազդեցություն ունեցավ արտաքին քաղաքականության և սպառնալիքների ընկալման վրա: Թուրքական իշխանությունները մեղադրեցին հեղափոխական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն ապրում է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ): Դրանից կարճ ժամանակ առաջ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն արդեն որոշ չափով վերականգնվել էին:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն սկսեց տարբեր հարցերում, նաև՝ Սիրիայում: 2017 թ. ապրիլին Թուրքիայի նավատորմի նավերը ոչ պաշտոնական այց կատարեցին Նովոռոսիյսկի ռուսական նավահանգիստ և համատեղ զորավարժություններ անցկացրեցին իրենց ռուս գործընկերների հետ:

Ավելին, Անկարան ու Մոսկվան համաձայնություն են ձեռք բերել Թուրքիային ռուսական S-400 հակահրթիռային համակարգի վաճառքի շուրջ: Սա հավելյալ լարվածություն մտցրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Թեև Թուրքիան համարվում է Սև Ծովում ամենախոշոր խաղացողը, այդուհանդերձ ուժերի հավասարակշռությունը 2000-ականներին աստիճանաբար սկսվեց թեքվել  դեպի Ռուսաստան: Իր կարգավիճակը պահպանելու համար Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ-երկրների աջակցության կարիքն ունի:  Վերջին շրջանում սակայն Ռուսաստանն ակնհայտորեն պարտվում է ՆԱՏՕ-ին՝ տարածաշրջանի վրա ազդեցության հարցերում: Բուխարեստի, Սոֆիայի, Կիևի, Թբիլիսիի հետ գործակցությունն ընդլայնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ավելացնել միջպետական հարաբերությունների «ռազմավարական խորությունը»:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, որոնք նաև սևծովյան տարածաշրջանի երկներն են, Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների պահպանումը նույնպես կարևոր է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment