Համբուրգն ընտրվել է որպես գերմանական օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաք

Համբուրգն ընտրվել է որպես գերմանական օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաք

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայի Օլիմպիական պաշտոնյաները երկուշաբթի օրը Բեռլինի փոխարեն ընտրել են Համբուրգը՝ որպես 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու:
  • ոմիտեի անցկացրած վերջին հարցումների համաձայն, Համբուրգի բնակչության 64 տոկոսը Օլիմպիական թեկնածության կողմնակից է:
  • «Համբուրգը հիասքանչ և հակիրճ կոնցեպցիա է ներկայացրել, որը լիովին համապատասխանում է Միջազգային օլիմպիական Կոմիտեի վերափոխման գործընթացին»:
  • Մյունխենը չդարձավ 2018 թվականի Ձմեռային խաղերի անցկացման թեկնածու և հարկադրված էր հրաժարվել նաև 2022 թվականին Ձմեռային խաղերից, քանի որ հանրաքվեն մերժեց դա:
  • Բոստոնը և Հռոմը արդեն առաջադրվել են որպես 2024 թվականի Խաղերի անցկացման թեկնածուներ: Ակնկալվում է, որ շուտով նրանց կմիանա Փարիզը: Այլ հնարավոր թեկնածուների շարքում են Բաքուն՝ Ադրբեջանում, Բուդապեշտը՝ Հունգարիայում և Ստամբուլը Թուրքիայում:

Ուշադրությանն արժանի

Գերմանիայի Օլիմպիական պաշտոնյաները երկուշաբթի օրը Բեռլինի փոխարեն ընտրել են Համբուրգը՝ որպես 2024 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու:

Գերմանիայի՝ 10 անդամից բաղկացած Ազգային Օլիմպիական կոմիտեն իր այս առաջարկի մասին հայտնել է քննարկումների հաջորդ օրը: Ակնկալվում է, որ որոշումը կհաստատվի Կոմիտեի գլխավոր ասամբլեայում, որը տեղի է ունենալու  շաբաթ օրը: Գերմանիայի հյուսիսային նավահանգստային քաղաք Համբուրգում պետք է նաև հանրաքվե անցկացվի, որը տեղի կունենա հավանաբար այս տարի:

Կոմիտեի անցկացրած վերջին հարցումների համաձայն, Համբուրգի բնակչության 64 տոկոսը Օլիմպիական թեկնածության կողմնակից է, մինչդեռ մայրաքաղաքի քաղաքացիների ընդամենը 55 տոկոսն է կողմ արտահայտվել մայրաքաղաքի թեկնածության օգտին: Համբուրգի թեկնածության դեմ հանդես եկողները արդեն հայտնել են Օլիմպիական խաղերի դեմ անցկացվող արշավի ծրագրերի մասին:

Երկու քաղաքներն էլ անցյալ հանգստյան օրերի ընթացքում  ներկայացրել են իրենց առաջարկությունները, իսկ օլիմպիական կոմիտեն երկուշաբթի օրը խորհրդակցություն է անցկացրել սպորտի, քաղաքականության, արդյունաբերության և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Երկու քաղաքներն էլ հիանալի առաջարկներ են ներկայացրել»,- որոշումը հայտարարելուց ասել է Կոմիտեի նախագահ Ալֆոնս Հերմանը: «Համբուրգը հիասքանչ և հակիրճ կոնցեպցիա է ներկայացրել, որը լիովին համապատասխանում է  Միջազգային օլիմպիական Կոմիտեի վերափոխման գործընթացին»:

Կոմիտեի միայն 7 անդամներ են մասնակցել քվերակությանը, և Հերմանը նշել է, որ որոշումը միաձայն չի եղել: Նա նաև նշել է, որ ձեռնպահ է մնացել: Հերմանը նշել է, որ Գերմանիայի 33 սպորտային ֆեդերացիաներից 18-ը արտահայտվել են Համբուրգի օգտին, մինչդեռ Բեռլինի օգտին արտահայտվել են 11-ը, իսկ 4-ը որևէ նախասիրություն չեն դրսևորել:

Համբուրգը պետք է շատ ավելի նոր օբյեկտներ կառուցի, քան մայրաքաղաքը, որտեղ անցկացվել են 1936 թվականի Օլիմպիական խաղերը:

Բոստոնը և Հռոմը արդեն առաջադրվել են որպես 2024 թվականի Խաղերի անցկացման թեկնածուներ: Ակնկալվում է, որ շուտով նրանց կմիանա Փարիզը: Այլ հնարավոր թեկնածուների շարքում են Բաքուն՝ Ադրբեջանում,  Բուդապեշտը՝ Հունգարիայում և Ստամբուլը Թուրքիայում:

Միջազգային օլիմպիական Կոմիտեի կողմից թեկնածուների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: Հյուրընկալող քաղաքները կընտրվեն սեպտեմբերի 17-ին:

1972 թվականին Մյունխենում Ամառային խաղերից հետո Գերմանիայում Օլիմպիական խաղեր չեն անցկացվել: Մյունխենը չդարձավ 2018 թվականի Ձմեռային խաղերի անցկացման թեկնածու և հարկադրված էր հրաժարվել  նաև 2022 թվականին Ձմեռային խաղերից, քանի որ հանրաքվեն մերժեց դա:

Գերմանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի  ներկայացուցիչները ցանկանում են հայտ ներկայացնել 2024 թվականի Եվրոպայի առաջնության համար: Անհավանական է, որ Գերմա­նիային հնարավորություն կտրվի անցկացնել 2 օլիմպիական խաղերն ու Ֆուտբոլի առաջնությունը:

Համբուրգի Օլիմպիական կոմիտեն ծրագրում է խաղերն անցկացնել քաղաքի նավահանգստի կենտրոնական հատվածում, որի բնակչությունը 1,7 միլիոն է:

Միջոցառումների մեծ մասը պետք է անցկացվեն 10 կիլիմետր (6 մղոն) շառավիղ զբաղեցնող տարածքով: Հյուսիսային Գերմանիայի խոշորագույն քաղաք հանդիսացող Համբուրգը հայտնի է Էլբա գետի վրա գտնվող իր նավահանգստով և Ռեպերբան շրջանի աշխույժ գիշերային կյանքով:

Համբուրգը հյուսիսային Գերմանիայի առևտրական և մշակութային կենտրոնն է, Հանսայի Միության նախկին քաղաքներից:

Այն նաև Բունդեսլիգայի՝ Hamburger SV ակումբի կենտրոնն  է և հայտնի Սուրբ Պողոսի  երկրորդ բաժանման թիմը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment