Արդյո՞ք 2014 թ. նավթի գների մեծ անկումը մեծ աղետ կդառնա

Արդյո՞ք 2014 թ. նավթի գների մեծ անկումը մեծ աղետ կդառնա

Հոդվածի առանցքում

  • «AAA»-ի տվյալների համաձայն վերջին տասներկու ամիսների ընթացքում բենզինի միջին գները ընկել են $0.75 մինչև $2.51՝ մեկ գալլոնի համար, ինչը կարճ ժամանակահատվածի համար էական փոփոխություն է:
  • «Էներգիայի միջազգային գործակալությունը» վերջին վեց ամիսների ընթացքում մոտ հինգ անգամ կրճատել է հում նավթի պահանջների նկատմամբ իր գնահատականը:
  • Նավթի պահանջարկի աճի բացակայությունը՝ ԱՄՆ և այլ երկրներում մատակարարման աճի հետ համադրված, ներդրողների մոտ մտավախություններ է առաջացնում համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակի մասին:
  • Բացի նավթ արդյունահանող երկրների վրա նավթի գների ազդեցությունից, բազմաթիվ ապրանքների արժեքի անսպասելի և կտրուկ տատանումը, ներառյալ նավթը և բնական գազը, կապիտալի համաշխարհային շուկայում քաոսային իրավիճակ է ստեղծել:
  • Բազմաթիվ առումներով 2014 թ. երկրորդ կեսին նավթի գնի շեշտակի անկումը ընդամենը 2008 թ. ճգնաժամի հետշոկային դրսևորումներից է, հիմնական ապրանքների պահանջմունքների փոփոխությունների ՝ շուկաների ռեֆլեքսային կարգավորում:

Ուշադրությանն արժանի

Անցյալ տարի նավթի գները գրեթե կեսով ընկան՝ երջանկացնելով ամերիկացի սպառողներին, որոնք կենսական արժեքի կայուն ինֆլյացիայի թիրախ են:

Շատ երկրներում բենզինի գները  մեկ գալոնի համար  3 դոլարից ցածր են, քանի որ հում նավթը համաշխարհային շուկայում հինգ տարվա կտրվածքով հասել է իր գնի նվազագույն մակարդակին: Բենզինի ցածր գինը նշանակում է, որ սպառողները ավելի քիչ են վճարելու, հետևաբար ծախսերի համար  ավելի շատ գումար են ունենալու, ինչը երջանիկ միտք է, եթե դուք վերավաճառող եք, ով 2014 թ առևտրական սեզոնի համեստ վաճառքների տվյալներին է նայում:

«AAA»-ի տվյալների համաձայն վերջին տասներկու ամիսների ընթացքում բենզինի միջին գները ընկել են $0.75 մինչև  $2.51՝ մեկ  գալլոնի համար, ինչը կարճ ժամանակահատվածի համար էական փոփոխություն է: Հիրավի, 2014 թ. նավթի գների փոփոխությունը  ապշեցուցիչ է. ինչ արագ փոխվեցին գները և այս փոփոխությունը որքան անակնկալ  է եղել առևտրականների, բանկիրների և էներգիա արտադրողների համար:

Չնայած այն հանգամանքին, որ Ամերիկյան սպառողների համար նավթի գների նվազումը դրական երևույթ է, գնային այս կտրուկ և անսպասելի տատանումը քաոսային իրավիճակ է ստեղծել բանկերի, էներգետիկ կազմակերպությունների, գլոբալ ֆինանսական շուկաների և բոլոր պետությունների քաղաքացիների համար:

Նավթի գների շեշտակի անկումը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել էներգիա արտադրող պետությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիգերիան: Բնական գազի գները այս տարի նվազել են ավելի քան 12 տոկոսով: Նավթի գները ընկել են ավելի քան 40 տոկոսով, ինչը պայմանավորված է շատ զարգացած երկրների նավթի ավելցուկով՝ պահանջի նվազման հետ: «Wall Street Journal»-ի տեղեկության համաձայն «Էներգիայի միջազգային գործակալությունը» վերջին վեց ամիսների ընթացքում մոտ հինգ  անգամ  կրճատել է հում նավթի պահանջների նկատմամբ իր  գնահատականը:

Ռուսական ռուբլու արժեքը նվազել է նավթի գներին զուգահեռ, ինչը մտավախություն է առաջացնում, թե արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա սպասարկել իր արժութային պարտքերը: Սակայն նավթի գների անկումը ավելին է, քան ուղղակի մատակարարման արտառոց երևույթ: Նավթի պահանջարկի աճի բացակայությունը՝ ԱՄՆ և այլ երկրներում մատակարարման աճի հետ համադրված, ներդրողների մոտ մտավախություններ է առաջացնում համաշխարհային տնտեսության ընդհանուր վիճակի մասին: Հավանաբար հիմնական խնդիրը Ռուսաստանն է, երկիր, որը ֆինանսական իմաստով գոյատևելու համար հիմնական կախված է հումքային ապրանքների արտահանումից:

«Այն հիմքը, որի վրա հենվել է Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կառավարման իր տասնհինգ տարիների ընթացքում, այժմ խախտվել է»-, «Bloomberg»-ում գրում են Հենրի Մեյերը և Իլյա Արխիպովը: «Ռուբլու արժեզրկումը, որի ամենացածր արժեքը գրանցվել է այս շաբաթ, սպառնում է  կայունության մանտրային, որի շուրջ իր իշխանությունը կառուցել է Պուտինը»:

Ստեղծված իրավիճակը սպառնում է նաև Վենեսուելայի սոցիալիստական կառավարությանը:          Նավթի գների անկումը ավելացրել է դեֆոլտի հավանականությունը և հարկադրել պետությանը՝ կրճատել նավթային փոխանակության համաձայնագրերը այնպիսի դաշնակից պետությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Կուբան:

Ճակատագրի հեգնանքով, քանի որ Վենեսուելայի նավթի արտահանման ծավալները նվազել են, ԱՄՆ-ը պատրաստվում է Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար, և սա այն դեպքում, երբ Վաշինգթոնը դեռ նոր է թուլացնում կոմունիստական Կուբայի նկատմամբ արդեն 50 տարի կիրառվող պատժամիջոցները:

Բացի նավթ արդյունահանող երկրների վրա նավթի գների ազդեցությունից, բազմաթիվ ապրանքների արժեքի  անսպասելի և կտրուկ տատանումը, ներառյալ նավթը և բնական գազը, կապիտալի համաշխարհային շուկայում քաոսային իրավիճակ է ստեղծել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նավթի գների անկումը ի ցույց է դնում բանկերի և ներդրողների համար ռիսկային գոտիները, ինչն ուղղակիորեն կապված է մեծ ռիսկի հետ, հատկապես մեծ պարտքեր ունեցող փոքր կազմակերպությունների համար:

«Financial Times»-ին թղթակից Պատրիկ Ջենքինսը ներկայացնում է մի քանի սցենարներ, որոնց կարող ենք ականատես լինել առաջիկա ամիսների ընթացքում:

Անցյալ ամիս ակնարկ եղավ, թե ինչ կարող էր պատահել, երբ հայտնի դարձավ, որ «Wells Fargo»-ն և «Barclays»-ը մեծ կորուստներ են կրել  նավթի պարտքի պատճառով, մասնավորապես, $850 միլիոն՝ տարվա սկզբին ծրագրված ամերիկյան նավթային «Sabine» և «Forest» նավթային կազմակերպությունների միավորման ապահովման համար: Նավթի անկում ապրող գների ֆոնի վրա սինդիկատի պարտքերի փորձերը չհաջողվեցին: Բանկերը, որոնցով  պայմանավորված էր միջոցների հայթայթումը, չֆինանսավորեցին, երբ շուկայի արժեզրկումը մոտ 40 տոկոս էր:

Էներգետիկ կոմպանիաներին տրվող պարտքերի կորուստների մեծությունը կապված էր բենզինի գնի նվազման հետ, սակայն մենք բոլորս էլ սցենարին արդեն ծանոթ ենք:

Նավթի գները աճել էին 1970-ական թթ.՝ խոշոր բանկերի անհաջողության արդյունքում, ինչպիսիք էին «Penn Square Bank»-ն ու «Continental Illinois National Bank»-ը: Երեք այլ կառույցներ՝ «Michigan National Bank», «Northern Trust» և «Chase Manhattan»-ը խոշոր կորուստներ կրեցին, երբ Դեպոզիտների դաշնային ապահովագրության կորպորացիան (Federal Deposit Insurance Corporation) հրաժարվեց վճարել   նավթի հետ կապ ունեցող վճարները, որոնք ձեռք էին բերվել «Penn Square Bank»-ում: Ի վերջո, «Michigan National Bank»-ը դարձավ «Bank One»-ի մի մասը, որը «Chase Manhattan»-ի հետ միասին ներառվեց «JPMorgan»-ում: Իսկ «Seafirst «-ի և «Continental Illinois»-ի ակտիվները վաճառվեցին «Bank of America»-ին:

Նավթի գների ամենամեծ անկումը զգալի ազդեցություն է թողնում նավթագազային սեկտորի կազմակերպությունների փոխառու վարկերի  ներդրողների, ինչպես նաև այն բանկերի վրա, որոնք կատարում են այդ վարկերը:

Իրականում, դաշնային կարգավորիչները ավելի քան երկու տարի առաջ զգուշացնում էին  հնարավոր խնդիրների մասին, որոնք ներառում էին մոտ 1 տրիլլիոն փոխառու վարկերը: Ներդրողները մոտ երկու ամիս տատանվելուց հետո հունիսից տասնյակ միլիարդավոր դոլարներ նետեցին վարկերի և հիմնադրամների լծակների համար, որոնք ներդրել էին այս լիկվիդային, բարձր վտանգավորության ակտիվները:

Արժեթղթերի և բորսայական կոմիտեն ուշ սկսեց բաժնեմասային ներդրումային հիմնադրամների փոխադարձ  փոխառու վարկերի վաճառքների ուսումնասիրումը, որպես օրինակ, թե կարգավորող մարմինները նախօրոք չեն զբաղվում շուկայի անկայունության խնդիրներով:

Ի վերջո, «Fed»-ը ,  «FDIC» -ը և «Office of the Comptroller»-ը դեռ  2012-ից սկսած զգուշացնում էին փոխառու վարկերի վտանգի մասին, սակայն չգիտես ինչու, «SEC»-ի լավ մարդիկ չեն էլ նկատել այս ռիսկային վարկերը՝ վաճառելով միջոցները, ինչպես նաև բանկերի և այլ ներդրողների մասնակցությունն այն գործարքներում, որոնք չէին համապատասխանում վաճառքի համար նախտեսված հիմնական նախապայմաններին:

Որոշ տնտեսագետներ կարծում են, որ բենզինի գների անկումը համեմատաբար կարճատև կլինի, սակայն իրականում նավթի և գազի գնի նվազումը կանխորոշվել էր տարիներ առաջ՝ այլ ապրանքների գների անկումով, ինչպիսին է օրինակ պղինձը:

Բազմաթիվ առումներով 2014 թ. երկրորդ կեսին նավթի գնի շեշտակի անկումը ընդամենը 2008 թ. ճգնաժամի հետշոկային դրսևորումներից է, հիմնական ապրանքների պահանջմունքների փոփոխությունների ՝ շուկաների ռեֆլեքսային կարգավորում:

Օրինակ, վերջին երեք տարիներին տների գները ԱՄՆ-ում աճել են երկնիշ թվերով, սակայն ներկայումս այդ գները սկսել են անկում ապրել, քանի որ շուկան համահարթեցնում է ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկայում բնակարանների նկատմամբ իրական պահանջարկը:

Որքան էլ որ մենք ցանկանանք հավատալ, թե հիփոթեքային ճգնաժամի տարիները ավարտվել են, նավթի գների կտրուկ անկումը ցույց է տալիս, որ վերակենդանացած գործընթացը դեռևս շարունակվում է:

Ինչպես ես անցած շաբաթ գրել եմ Kroll Bond Ratings-ում. «Սկսած 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի մեկնարկից՝ աշխարհի կենտրոնական բանկերը փորձում են խուսափել գների դեֆլյացիայի ակտիվներից և պարտքի կրճատումից.  տնտեսական վերականգնման գործընթացի  երկու անհրաժեշտ բաղադրիչ, որոնք պետք է հետևեն ցանկացած կրեդիտային կեղծ ձեռնարկմանը: Այժմ մթերային ապրանքների գների անկման ճնշման տակ դեֆլյացիայի գործընթացը թվում է, թե արագություն է հավաքում: Երբ Դաշնային պահուստների խորհուրդը և այլ դրամական իշխանություններ իրենց քաղաքական ձևակերպումներում ուղղված են 2% տարեկան ինֆլյացիայի վրա, պարզից էլ պարզ է, որ 2014-ից հետո դեֆլյացիան կմնա նոր՝ 2015 թվականի միջազգային տնտեսության հիմնական թեմա»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment