Նավթի գները փլուզվեցին, Ռուսաստանը՝ոչ

Նավթի գները փլուզվեցին, Ռուսաստանը՝ոչ

Հոդվածի առանցքում

  • Մինչ նավթի համաշխարհային գները փլուզվում են, Ռուսաստանն իր տեղում է: Ի դեպ, այն կարող է նույնիսկ հզորանալ մատակարարման ներկա առատությունից: Այս խնդիրը՝ 2015 թվականի փետրվարի 24-ին Ազգային հետաքրքրությունների կենտրոնի քննարկման հիմնական կետերից մեկն էր: Քննարկմանը, որը կոչվում էր Ռուսաստանի Էներգետիկայի ոլորտը և նավթի գնի անկումը, ներկայացել էին էներգետիկայի երեք փորձագետներ:
  • Միտրովան նշել է, որ վերջին ամիսներին դոլարի համեմատ ռուբլու կտրուկ արժեզրկման շնորհիվ արտահանումը ավելի շահութաբեր կլինի ռուսական էներգետիկ արտահանողների համար: Այն բանի շնորհիվ, որ էներգիայի արտահանումից ստացված եկամուտները հաստատվել են ԱՄՆ դոլարով, իսկ նրանց ծախսերից շատերը, ինչպիսին աշխատուժն է, կտրվեն ռուբլով:
  • Ըստ Միտրովայի, Ռուսաստանը «գազային առատություն» ունի և ներկա ավելցուկը կազմում է 110-140 միլիարդ խորանարդ մետր գազ: «Քանի որ չկա բավարար ներքին պահանջարկ ու միայն Գազպրոմին է թույլատրվում արտահանել գազը, իրավիճակը վատանում է ռուսական գազային ընկերությունների, հատկապես ոչ մեծ ձեռնարկությունների համար:
  • Ըստ Միտրովայի, ռուս վերլուծաբանների և քաղաքական գործիչների շրջանում կա «լուրջ ակնկալիք», որ նավթի գինը կարող է շուտով վերականգնվել, քանի որ ոչ ոք գոհ չէ ցածր գներից»: Նրա պնդմամբ, Ռուսաստանում իշխում է այն կարծիքը, որ մինչև այս տարվա վերջ գները կվերադառնան մեկ բարելի դիմաց 80 դոլարի մակարդակին:
  • Վերաստրոն համաձայնել է նավթի շուկայի վերաբերյալ Էբինգերի կանխատեսումների հետ: «Մենք կարող ենք դեռ երկար մնալ այս ճնշված շուկայում», - ասաց Վերաստրոն:. «Իհարկե 2015-ին ... որոշ մարդիկ կարծում են նաև 2016-ին»: Էբինգերը հասկանում էր նաև, որ համաշխարհային տնտեսության աճի երկարաձգվելը կարող է «կատալիզատոր» լինել նավթային շուկաների վերածննդի հարցում:

Ուշադրությանն արժանի

Մինչ նավթի համաշխարհային գները փլուզվում են, Ռուսաստանն իր տեղում է: Ի դեպ, այն կարող է նույնիսկ հզորանալ մատակարարման ներկա առատությունից:

Այս խնդիրը՝  2015 թվականի փետրվարի 24-ին Ազգային հետաքրքրությունների կենտրոնի քննարկման հիմնական կետերից մեկն էր: Քննարկմանը, որը կոչվում էր Ռուսաստանի Էներգետիկայի ոլորտը և նավթի գնի անկումը,  ներկայացել էին էներգետիկայի երեք փորձագետներ, այդ թվում, դոկտոր Տատյանա Միտրովան,  որը ղեկավարում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիային կից Էներգետիկայի գիտահետազոտական ​​ինստիտուտի Նավթի և գազի բաժանմունքը:

Միտրովան առանձնապես մտահոգված չէր ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների կամ նավթի գնի անկման ազդեցությունից, նշելով, որ խոշոր ռուսական էներգետիկ ընկերությունները՝ Գազպրոմն ու Ռոսնեֆտը ունեն մեծ պաշարներ և կառավարության աջակցությունը:

Արտահանումը ևս մեկ գործոն է, որը կարող է մեղմել ցավը, որ զգում են Գազպրոմն ու Ռուսաստանի նավթային արտահանողները գների անկման պատճառով: Միտրովան նշել է, որ վերջին ամիսներին դոլարի համեմատ ռուբլու կտրուկ արժեզրկման շնորհիվ արտահանումը ավելի շահութաբեր կլինի ռուսական էներգետիկ արտահանողների համար: Այն բանի շնորհիվ, որ էներգիայի արտահանումից ստացված եկամուտները հաստատվել են ԱՄՆ դոլարով, իսկ նրանց ծախսերից  շատերը, ինչպիսին աշխատուժն է, կտրվեն ռուբլով:

Բացի այդ, այնպիսի ընկերություններ, ինչպիսին Ռոսնեֆտն է, շատ չեն տուժել ցածր գներից, նավթի արդյունաբերության նկատմամբ Ռուսաստանի սահմանած հարկերի շնորհիվ: Ինչպես նշվել է, Ռուսաստանում «մեկ բարելի դիմաց հարկի դրույքաչափը նվազում է՝  նավթի գների անկմանը համընթաց»: Ըստ Միտրովայի, նավթային ընկերությունների համար կարևոր չէ, գները մեկ բարելի դիմաց կլինեն 50 թե 100 դոլար:

Ռուսաստանի գազի արդյունաբերությունը, սակայն, մի այլ խնդիր ունի: Ըստ Միտրովայի, Ռուսաստանը «գազային առատություն» ունի և ներկա ավելցուկը կազմում է 110-140 միլիարդ խորանարդ մետր գազ:

«Քանի որ չկա բավարար ներքին պահանջարկ ու միայն Գազպրոմին է թույլատրվում արտահանել գազը, իրավիճակը վատանում է ռուսական գազային ընկերությունների, հատկապես ոչ մեծ ձեռնարկությունների համար: Ի դեպ, Միտրովան ասել է, որ արդեն  «գնային պատերազմ» է սկսվել ներքին շուկայի համար ռուսական գազի ընկերությունների շրջանում:

Չվիճարկելով նրա գնահատականների մեծ մասը, որոնք վերաբերում են ​​ռուսական էներգետիկ շուկայի ընթացիկ վիճակին, մյուս երկու փորձագետները` Ֆրանկ Վերաստրոն՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Էներգետիկայի ու աշխարհաքաղաքականության փոխնախագահը (CSIS),  և Չարլզ Էբինգերը` Բրուկինգսի ինստիտուտի Էներգետիկայի և կլիմայի նախաձեռնության ավագ գիտաշխատողը, չհամաձայնեցին Միտրովայի հետ, երբ խոսքը գնաց գլոբալ էներգետիկ շուկաների արագ վերականգնման մասին:

Ըստ Միտրովայի, ռուս վերլուծաբանների և քաղաքական գործիչների շրջանում կա «լուրջ ակնկալիք», որ նավթի գինը կարող է շուտով վերականգնվել, քանի որ ոչ ոք գոհ չէ ցածր գներից»: Նրա պնդմամբ, Ռուսաստանում իշխում է այն կարծիքը, որ մինչև այս տարվա վերջ գները կվերադառնան մեկ բարելի դիմաց 80 դոլարի մակարդակին:

Էբինգերն ու Վերաստրոն չհամաձայնեցին, պնդելով, որ ցածր գները որոշ ժամանակ կպահպանվեն: Էբինգերը մասնավորապես պնդում է, որ «շատ դժվար է տեսնել վառելիքի պահանջարկի աճ, որը կհանգեցնի նախկին գների վերականգնմանը»:

Այս տեսակետը պարզաբանելու համար Էբինգերը նշել է բազմաթիվ հիմնարար փոփոխություններ, որոնք տեղի են ունենում սպառողական շուկաներում, այդ թվում, ավելի մեծ էներգետիկ արտադրողականությունը, պահանջարկ, որը իշխում է զարգացած աշխարհում, և սուբսիդավորման կրճատումը որոշ խոշոր զարգացող շուկաներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Ինդոնեզիան: Նույնիսկ Չինաստանում, որտեղ Հնդկաստանի հետ ակնկալվում է պահանջարկի աճ առաջիկա տասնամյակներին, ավտոմոբիլային պահանջարկը դանդաղում է:

Էբինգերն ակնկալում է, որ նավթի շուկան «կպահպանի երեսունականների վերին մակարդակը», մինչև ամեն ինչ կկարգավորվի և «երկար ժամանակ կպահանջվի, մինչև շուկայում տեսնենք 80 կամ ավելի դոլարը»:

Վերաստրոն համաձայնել է նավթի շուկայի վերաբերյալ Էբինգերի կանխատեսումների հետ: «Մենք կարող ենք դեռ երկար մնալ այս ճնշված շուկայում», – ասաց Վերաստրոն:. «Իհարկե 2015-ին … որոշ մարդիկ կարծում են նաև 2016-ին»: Էբինգերը հասկանում էր նաև, որ համաշխարհային տնտեսության աճի  երկարաձգվելը կարող է «կատալիզատոր» լինել  նավթային շուկաների վերածննդի հարցում: Վերաստրոն էլ պնդում էր, որ, ի վերջո, առաքումը կհասնի պահանջարկի կրճատմանը, ու նախկին գները կվերականգնվեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment