Նավթի գները փոխում են համաշխարհային աշխարհաքաղաքականության դեմքը

Նավթի գները փոխում են համաշխարհային աշխարհաքաղաքականության դեմքը

Հոդվածի առանցքում

  • Այժմ, նավթի ցածր գներով և արևմտյան պատժամիջոցներով պատժվելով Ուկրաինայի՝ Ղրիմի դեմ կատարած ոտնձգությունների համար, Պուտինն ինքն է հայտնվել առնետի անկյունում: Շատերը հետաքրքրված են և վախեցած, թե ինչ կարող է նա անել, եթե Ռուսաստանն ավելի հուսահատ վիճակում հայտնվի:
  • Oilprice.com անցած շաբաթ հաղորդել է, որ Պուտինը մտադիր է կլանել Հարավային Օսիան՝ Վրաստանի ապստամբ հանրապետությունը, որն իրեն անկախ է հայտարարել 1990-ին: Ըստ համաձայնության, որի «նպատակն է օրինականացնել Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի ինտեգրումը», - Ռուսաստանը 2,8 միլիոն ռուբլու (50 մլն ԱՄՆ դոլար) ներդրումներ է կատարել՝«ֆինանսավորելով Հարավային Օսիայի սոցիալ-տնտեսական զարգացումը»:
  • Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է շեղել իր բնական գազի ուղին, որն անցնում է Ուկրաինայով և այն տեղափոխել Թուրքիայի տարածք: Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնեց, որ Գազպրոմը Սև ծովի տակով դեպի Թուրքիա կուղարկի 63 միլիարդ խորանարդ մետր գազ:
  • Երբ 2008-ին նավթի գները ցնցվեցին, ամեն ինչ դժոխքի վերածվեց, բաժնետոմսերը սրընթաց ընկան: Նավթի գինը կրկին ցնցվել է, ընդամենը 6 ամսում հասել է -50% -ի, սակայն բաժնետոմսերն առայժմ դրան չեն հետևել: Արդյոք դա հնարավոր կլինի երկար պահել: Ոմանք շահարկում են, որ նավթի գնի աղետը կազմակերպել էր Սաուդյան Արաբիան՝ պայմանավորված ԱՄՆ-ի և Պարսից ծոցի մյուս երկրների հետ, որպեսզի պատժի Իրանին:
  • Հունվարի 4-ին, նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը «չի կարող զարգանալ աշխարհից մեկուսացած», միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարում միջուկային ծրագրի շուրջ, որն ակնկալում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացում, նկատում է Washington Post-ը: Արևմուտքն ու Իրանը համագործակցում են նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
  • «Իրանցիները տուժել են պատժամիջոցներից և քայքայումը շարունակվում է նավթի գնի անկման պատճառով: Առևտրի և իրանական բանկերի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը կարող է մեղմել նավթի գների փլուզման հետևանքները»:
  • Նավթի գների փլուզման հետևանքով մյուս խոշոր տուժողը Վենեսուելան է, որը, սակայն, դրանից չի կարող դրական արդյունք անկնալել: Ուգո Չավեսի տասնամյակների տնտեսական սխալ կառավարումից քայքայված, Հարավային Ամերիկայի նավթ արտահանող պետությունն արդեն սկսել էր պայքարը պարտքերը վճարելու համար:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանը և Վենեսուելան ամենաշատն են ներգրավված առաջիկա փոփոխություններում: Վավերագրական կինոկարում, որը ցուցադրվել է վերջերս Կանադայի Հեռահաղորդակցողների կորպորացիայի հայտնի Հինգերորդ Անշարժ գույք ծրագում, Վլադիմիր Պուտինը ներկայացվել է այլաբանորեն: Ռուսաստանի խորամանկ նախագահը մեծանում է Սանկտ Պետերբուրգի հին բնակարանում, որի անկյուններում հաճախ են առնետների հանդիպում:

Այժմ, նավթի ցածր գներով և արևմտյան պատժամիջոցներով պատժվելով Ուկրաինայի՝ Ղրիմի դեմ կատարած ոտնձգությունների համար, Պուտինն ինքն է հայտնվել առնետի անկյունում: Շատերը հետաքրքրված են և վախեցած, թե ինչ կարող է նա անել, եթե Ռուսաստանն ավելի հուսահատ վիճակում հայտնվի:

Վերջին վեց ամիսներին նավթի գները նվազել են ավելի քան 50 տոկոսով, ռուսական տնտեսությունը մեծ վնաս է կրում: Երկրի տնտեսության աճը դանդաղել է, ռուբլին ճնշվել, շարունակվող գնաճը գնահատվում է հիմնական սննդամթերքի մինչև 150 տոկոսով:

Կրեմլը հույսը դնում է կոշտ տնտեսությամբ նախատեսված կրճատումների վրա, որպեսզի հավասարակշռի իր բյուջեն, որի պետեկամուտները 45 միլիարդ դոլարով քիչ են նախորդ կանխատեսումներից: Բացառություն է պաշտպանության համակարգը: Զինվորականներն ազատված են կոշտ տնտեսական ծրագրից: Հարց է առաջանում, արդյոք Պուտինը «կշահարկի ազգայնականությունը», ինչպես, օրինակ, արեց Ղրիմում, որպեսզի ամրապնդի Մեծ Ռուսաստանը տնտեսական անկման ընթացքում:

Oilprice.com անցած շաբաթ հաղորդել է, որ Պուտինը մտադիր է կլանել Հարավային Օսիան՝ Վրաստանի ապստամբ հանրապետությունը, որն  իրեն անկախ է հայտարարել 1990-ին: Ըստ համաձայնության, որի «նպատակն է օրինականացնել Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի ինտեգրումը», – Ռուսաստանը 2,8 միլիոն ռուբլու (50 մլն ԱՄՆ դոլար) ներդրումներ է  կատարել՝«ֆինանսավորելով Հարավային Օսիայի սոցիալ-տնտեսական զարգացումը»,  հայտնում է Թբիլիսիում գործող Agenda.GE լրատվական կայքը:

Իրավիճակը նման է Ղրիմին, քանի որ, ինչպես Ղրիմում, Հարավային Օսիան էլ ունի զգալի ռուսալեզու բնակչություն, որը կապեր է պահպանում հայրենիքի հետ: Եթե Պուտինին հաջողվի բռնակցել փոքրիկ շրջանը, ապա դա հավասար է խառնել Միացյալ Նահանգների աչքը, քանի որ 1990-ականների սկզբին նա Ռուսաստանին դրդեց խթանել նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև խողովակաշարի շինարարությունը: ԲԹՋ խողովակաշարով նավթը Բաքվից՝ Ադրբեջանից տեղափոխվում է Թբիլիսի՝ Վրաստան, հետո շարունակվում դեպի Ջեյհան՝ Թուրքիայի Միջերկրական ծովի ափ:

ԲԹՋ իր գործունեությունը սկսել է 2006-ին.: Երկու տարի անց, Պուտինը կառուցեց իր սեփական խողովակաշարը, որպեսզի գծից դուրս հանի Վրաստանին: Հարավային Օսիայի խողովակաշարը հսկում է Գազպրոմը և այն ձգվում է 75 կմ Հարավային Օսիայից դեպի Ռուսաստան: Այդ քայլով Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր էներգետիկ անկախությունը, ի դեմս արևտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների:

Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր է շեղել իր բնական գազի ուղին, որն անցնում է Ուկրաինայով և այն տեղափոխել Թուրքիայի տարածք: Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնեց, որ Գազպրոմը Սև ծովի տակով դեպի Թուրքիա կուղարկի 63 միլիարդ խորանարդ մետր գազ: Այն փոխարինելու է Հարավային հոսք գազամուղին, որի ծրագիրը 45 միլիարդ դոլար էր կազմում և պետք է անցներ Բուլղարիայով:

Սակայն Ռուսաստանի կողմից ծրագիրն ընդհատվեց ի պատասխան ԵՄ ընդդիմության:Ուղարկելով գազը Թուրքիա, հետագայում նաև Եվրոպա Հունաստանի միջով, Գազպրոմը Եվրոպային վերջնագիր է ներկայացնում՝ կառուցեք խողովակաշարեր եվրոպական շուկաներում, կամ մենք գազը կվաճառենք մյուս սպառողներին:

«Ռուսաստանը պատրաստվում է կլանել Վրաստանի հարևան մարզը և  վերջնագիր է ներկայացնում Եվրոպային՝ զգուշացնելով, որ այն կարող է կորցնել ռուսական գազի մեծ մասը, ինչի վրա Եվրոպան հենվում է», գրում է Սթիվ Լևինը Quartz-ին: «Պուտինը համոզված է, որ Արևմուտքը, պարզապես ցանկանում է իրեն դուրս մղել և թուլացնել Ռուսաստանը»:

Սուզվող նավթի գները սպառնու՞մ են ֆոնդային շուկային

Երբ 2008-ին նավթի գները ցնցվեցին, ամեն ինչ դժոխքի վերածվեց, բաժնետոմսերը սրընթաց ընկան: Նավթի գինը կրկին ցնցվել է, ընդամենը 6 ամսում հասել է -50% -ի, սակայն բաժնետոմսերն առայժմ դրան չեն հետևել: Արդյոք դա հնարավոր կլինի երկար պահել: Ոմանք շահարկում են, որ նավթի գնի աղետը կազմակերպել էր Սաուդյան Արաբիան՝ պայմանավորված ԱՄՆ-ի և Պարսից ծոցի մյուս երկրների հետ, որպեսզի պատժի Իրանին՝ Մերձավոր Արևելքում իր հիմնական քաղաքական և կրոնական մրցակցին:

Անկախ նրանից, դա ճիշտ է, թե ոչ, չի կարելի ժխտել, որ նավթի ցածր գինը բացասաբար է ազդել Իրանի տնտեսության վրա: «Իրանը արդեն նավթային եկամուտներից կորցրել է  տասնյակ միլիարդավոր դոլարներ՝ արևմտյան պատժամիջոցների և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին տնտեսության սխալ կառավարման պատճառով», հաղորդել է Bloomberg-ը հունվարի 7-ին:

Ինչպես Ռուսաստանը, Իրանը նույնպես նախատեսում է հաջորդ տարվա բյուջեի կրճատումներ, որոնք հիմնված են չափազանց լավատեսական կանխատեսումների վրա, երբ մեկ բարելի նավթի գինը կկազմի 72 դոլար: Սակայն, ի տարբերություն ՌԴ-ի, որը ներկայումս հեռանում է Արևմուտքից, նավթի գների անկումը կարող է հանգեցնել Իրանի և արևմտյան երկրների միջև լարվածության թուլացման:

Հունվարի 4-ին, նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը «չի կարող զարգանալ աշխարհից մեկուսացած», միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարում միջուկային ծրագրի շուրջ, որն ակնկալում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացում, նկատում է Washington Post-ը: Արևմուտքն ու Իրանը համագործակցում են նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ջ.Լ.Գրանաթշեյնը The National Post-ին գրել է, որ Իրանը իր հեղափոխական գվարդիայի էլիտար Ալ Qods բրիգադի զինվորներին ուղարկել է Իրաք և Սիրիա՝ արևմտյան դաշնակիցների, այդ թվում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու: Չնայած, որ Իրանն աջակցում է  Հըզբոլահին Լիբանանում և Սիրիայի նախագահ Ասադին:

«Քաղաքականությունը ստեղծում է տարօրինակ հարևաններ, բայց ոչ, իհարկե, այսքան տարօրինակ: Ամերիկացիները դեռևս Իրանի ղեկավարներին սատանա են համարում, սակայն Արևմուտքի և Իրանի միջևկապերն ավելի սեղմվում են, յուրաքանչյուր կողմն արձագանքում է ամբողջ տարածաշրջանում իսլամիստական արմատականների տարածած սարսափներին», -գրում է Գրանաթաշեյնը:

«Իրանցիները տուժել են պատժամիջոցներից և քայքայումը շարունակվում է նավթի գնի անկման պատճառով: Առևտրի և իրանական բանկերի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը կարող է մեղմել նավթի գների փլուզման հետևանքները»:

Վենեսուելան պատրաստվում է ամենավատին

Նավթի գների փլուզման հետևանքով մյուս խոշոր տուժողը Վենեսուելան է, որը, սակայն, դրանից չի կարող դրական արդյունք անկնալել: Ուգո Չավեսի տասնամյակների տնտեսական սխալ կառավարումից քայքայված, Հարավային Ամերիկայի նավթ արտահանող պետությունն արդեն սկսել էր պայքարը պարտքերը վճարելու համար, երբ իշխանության եկավ նոր նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Այժմ, 60 տոկոս գնաճը և պետական մթերային խանութների մոտ սննդի և այլ հիմնական պարագաների համար ձևավորված հերթերը Մադուրոյին կանգնեցրել են լուրջ սոցիալական խռովությունների ուրվականի առաջ, եթե, իհարկե, պայմանները չբարելավվեն: Երկրում բենզինի աշխարհի ամենացածր գներն են, սակայն Մադուրոն հրաժարվել է վերջ դնել վառելիքի սուբսիդիաներին՝ վախենալով, որ կրկնվեն 1989-ի անկարգությունները, որոնք առաջացան բենզինի գների բարձրացումից և հարյուրավոր մարդ զոհվեց խռովությունների ժամանակ:

Վենեսուելան Ռուսաստանից ավելի շատ է կախված նավթի գնից: Իր արտարժույթի 96 տոկոսը ստանում է նավթի վաճառքից, ինչն էլ Մադուրոյին դնում է անկարելի  վիճակում. կամ էլի պարտք վերցնել կամ կրճատել ծախսերը:

«Պահուստներում ունենալով ընդհամենը 20 միլիարդ դոլար և  50 միլիարդ դոլարի պարտք միայն Չինաստանին, Վենեսուելան պետք է ընտրի՝ կամ հրաժարվում է իր նավթի էժան վաճառքից և իր պարտքերի դեֆոլտ հայտարարում կամ իր սոված բնակչությանը հասցնում ապստամբության աստիճանի», – գրում է Washington Post-ը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment