Նավթն էլ ավելի է էժանանում

Նավթն էլ ավելի է էժանանում

Հոդվածի առանցքում

  • Նավթի գները կրկին անկում ապրեցին. համաշխարհային գները 1 դոլլարով էժանացել են և հասել են նվազագույն արժեքի սկսած 2009-ի մայիսից:
  • Համաշխարհային Բրենթը ընկել է 1.57 ԱՄՆ դոլլարով և կազմում է 57.88 դոլլար: ԱՄՆ հում նավթի գինը ընկել է 1.12 դոլլարով` կազմելով 53.61 դոլլար:
  • Այս տարի նավթի գները ամենամեծ անկումն են գրանցել 2008-ից ի վեր, և երկրորդ ամենամեծ տարեկան անկումը` սկսած 1980-ից, երբ սկսվեց ֆյուչերսների առևտուրը:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի նավթի գները կրկին անկում ապրեցին. համաշխարհային գները 1 դոլլարով էժանացել են և հասել են նվազագույն արժեքի սկսած 2009-ի մայիսից: Լիբիայում նավթաարդյունաբերական ենթակառուցվածքի վնասման մասին նորությունները մտավախություն առաջացրեցին ՕՊԵԿ-ի երկրների կողմից նավթի գլոբալ գերարտադրանքի վերաբերյալ:

Price Futures Group-ի Ֆիլ Ֆլայնը նշում է, որ նավթի գների անկման կասեցման փորձը կարող է հանգեցնել նավթի վաճաքի կրճատմանը: Քանի որ նավթի գները լուրջ անկում են ապրել, դրա գինը կազմում է 54 դոլլարից պակաս, էլ ավելի շատ արտադրողներ կարող են կասեցնել վաճառքը: «Դա ցույց է տալիս, թե որքան ծանր է շուկայի դրությունը»,- նշում է Ֆլայնը: Համաշխարհային Բրենթը ընկել է 1.57 ԱՄՆ դոլլարով և կազմում է 57.88 դոլլար: ԱՄՆ հում նավթի գինը ընկել է 1.12 դոլլարով` կազմելով 53.61 դոլլար:

Գների անկման կասեցման փորձերից հետո տեղի ունեցած հերթական անկումը ցույց տվեց, որ շուկայի մտավախությունը գերարտադրանքի վերաբերյալ դեռևս չի անցել: «Ամեն անգամ, երբ շուկան փորձում է վերականգնվել, ևս մեկ վաճառքի ալիք է առաջ գալիս»,- նշում է Ստամֆորդի Ավանդական Էներգիայի ավագ վերլուծաբան Գեն Մակ Գիլիանը:

Հրթիռակոծման արդյունքում Էս Սիդեր լիբիական նավթային տանկերը հրդեհի մեջ է արդեն մի քանի օր:  ՕՊԵԿ անդամ պետությունը օրը արտադրում է 128,000 բարել նավթ սա լուրջ անկում է` հաշվի առնելով, որ 2011-ին` Մուամմար Քադաֆիի ռեժիմի անկումից առաջ, նավթի արտադրանքը կազմում էր օրը 1.6 մլն բարել:

United-ICAP տեխնիկական վերլուծաբան Բրայան Լա-Ռոզը նշում է, որ բարելի դիմաց 50 դոլարի պարագայում շուկան կարող է տեխնիկական աջակցություն փորձարկել: Այս տարի նավթի գները ամենամեծ անկումն են գրանցել 2008-ից ի վեր, և երկրորդ ամենամեծ տարեկան անկումը` սկսած 1980-ից, երբ սկսվեց ֆյուչերսների առևտուրը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment