Արդյո՞ք արձակուրդն ավարտվել է

Արդյո՞ք արձակուրդն ավարտվել է

Հոդվածի առանցքում

  • Ներկայումս ամեն ինչ վկայում է այն մասին, որ անկայուն աշխարհակարգին վերաբերվող մեր արձակուրդն ավարտվել է: Նավթի գների այսօրինակ կտրուկ և տևական անկման վերջին անգամ աշխարհն ականատես է եղել 1986-1999-ին, ինչը խորը քաղաքական հետևանքներ է ունեցել նավթային կախվածություն ունեցող երկրների համար:
  • Երկուշաբթի օրը «The Financial Times»-ը մեջբերել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի հետևյալ խոսքերը. «Կգրանցվի բնակչության կենսամակարդակի անկում: Դա շատ ցավոտ կլինի: Կաճի բողոքների ակտիվությունը»:
  • Նավթի գների երկարաժամկետ անկումը կվնասի Ալժիրին, Իրանին և Պարսից ծոցի պետություններին, որտեղ կառավարող ռեժիմները օգտագործում են նավթի բարձր գները՝ կառավարության աշխատավարձերն ավելացնելու համար՝ իրենց քաղաքացիներին «Արաբական գարնան» շարժումներից հետ պահելու նպատակով:
  • Նավթի բարձր գները ընդգրկում են բազմաթիվ մեղքեր և նպաստում բազում մեղքերի. շատ առաջնորդներ թանկ կվճարեն իրենց խելահեղ քաղաքականության համար:

Ուշադրությանն արժանի

2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբից հետո աշխարհն հաջողությամբ զարգանում էր ավելի, քան մենք կարող ենք պատկերացնել: Բայց ինչպե՞ս:  2008-ից. մինչև 2013-ի  վերջը ավելի քան բարեհաջող ժամանակաշրջան էր մեծ քաղաքականության և աշխարհաքաղաքականության համար: Դա աշխարհի խոշոր տնտեսություններին՝ ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանը, Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին, Բրազիլիային և Ճապոնիային հնարավորություն տվեց բացառապես կենտրոնանալ տնտեսության վերականգնման խնդիրների վրա:

Սակայն ներկայումս ամեն ինչ վկայում է այն մասին, որ անկայուն աշխարհակարգին վերաբերվող մեր արձակուրդն ավարտվել է: Նավթի գների այսօրինակ կտրուկ և տևական անկման վերջին անգամ աշխարհն ականատես է եղել 1986-1999-ին, ինչը խորը քաղաքական հետևանքներ է ունեցել նավթային կախվածություն ունեցող երկրների և այն երկրների համար, ովքեր կախված են վերջիններիս առատաձեռնությունից:

Խորհրդային կայսրությունը փլուզվեց, Իրանն ընտրեց բարեփոխիչ նախագահի, Իրաքը ներխուժեց Քուվեյթ, իսկ Յասեր Արաֆաթը, կորցնելով իր խորհրդային հովանավորին և արաբական բանկիրներին, ճանաչեց Իսրայելը, և այս շարքը կարելի է շարունակել:  Իհարկե, այս իրադարձությունների մեջ ներառվել են նաև այլ գործոններ, սակայն բոլոր դեպքերում մեծ դեր են խաղացել  նավթային ուղղակի կամ անուղղակի եկամուտները:

Եթե այժմյա նավթի ընկած գները պահպանվեն, ապա մեզ բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Դրանց մի մասը երջանիկ ավարտ կունենա: Զենքը պատյանը դնելու Կուբայի որոշումը ՝ ԱՄՆ-ի նկատմամբ մասամբ կապված էր Հավանայի այն մտավախության հետ, որ կկորցնի օրը  100000 բարել սուբսիդավորված նավթը, որը ստացվում էր այժմ արդեն անհույս Վենեսուելայից: Մյուսները կարող են ապակայունացնող լինել:

Այսօրվա աշխարհը շատ ավելի սերտ կապերով է կապված և փոխադարձ կախված, քան նավթի գնի վերջին անկման ընթացքում, ինչը տեղի է ունեցել նախքան համացանցի լայն տարածումը:  Եվ ժամանակակից աշխարհում շատ ավելի մեծ թիվ են կազմում «խաղացողները»՝ գերհզոր ուժերը,  գերհզորացված անհատներն ու ցանցահենները, որոնք  կիբերզենքերով կարող են ապակայունացանել կազմակերպությունների և պետությունների իրավիճակը:

Երբ ես լսեցի, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը պարծենում, որ նավթի ցածր գները չեն ազդում ռուս ժողովրդի վրա, քանի որ վերջինս խիստ դիմացկուն է (հիշենք, թե նա ինչերի միջով է անցել 2-րդ աշխարհամարտի ընթացքում),  իմ պատասխանը հետևյալն էր. «Պարոն Պուտին, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանում քաղաքային միջին խավ չկար, ինչն ստեղծվել է ձեր օգնությամբ՝ նավթի և գազի եկամուտներով: Շատ ավելի մեծ թվով ռուսներ են սովոր ճանապարհորդել արտասահմանում,  սեփական մեքենաներ ունենալ  (ուշադրություն դարձրեք Մոսկվայի ավտոմոբիլային խցանումներին), սպառել  Արևմտյան ապրանքներ և հետևել, թե ինչպես է ապրում մնացած աշխարհը:

Եկե՛ք տեսնենք, թե որքան տոկուն են նրանք այժմ: Երկուշաբթի օրը «The Financial Times»-ը մեջբերել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի հետևյալ խոսքերը. «Կգրանցվի բնակչության կենսամակարդակի անկում: Դա շատ ցավոտ կլինի: Կաճի բողոքների ակտիվությունը»:

Պուտինի բանկերի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցները, որոնք զուգակցվում են նավթի գների շեշտակի անկմամբ և դարձյալ պատժամիջոցների հետ կապված կապիտալի արտահոսքով, վկայում են, որ Ռուսաստանի՝ դեպի իր տնտեսություն հոսող միջոցների և իր պարտքերն սպասարկելու և արտահանումը  ֆինանսավորելու միջոցների մեջ վտանգավոր խզում է առաջացել: Պուտինը չի կարող առանց արևմտյան պատժամիջոցներն հանելու նվազեցնել ճնշումը:

Դա նրանից կպահանջեր Ղրիմի վերադարձ և Ուկրաինայի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն: Եթե Պուտինը որպես սխալ ընդունի իր ուկրաինական արկածախնդրությունը, բավականին հիմար դրության մեջ կընկնի և նրան Կրեմլում սվիններով կընդունեն: Եթե նա չնահանջի, Ռուսաստանը շատ թանկ կվճարի դրա համար:

Ցանկացած պարագայում այս համակարգը կառանձնանա համաշխարհային տնտեսության մեջ անկանխատեսելի վերադասավորումներով: Հիշենք 1998-ի Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, որը ևս պատճառ էր ցածր նավթի գների և արտասահմանյան պարտատերերին մորատորիում հայտարարելու: Այն նպաստեց ամերիկյան հսկա հեջ-ֆանդ կազմակերպության՝ «Long-Term Capital Management»-ի կործանմանը, որը «Wall Street»-ում բավականին խնդրահարույց վիճակ էր ստեղծել:

Նավթի գների երկարաժամկետ անկումը կվնասի Ալժիրին, Իրանին և Պարսից ծոցի պետություններին, որտեղ կառավարող ռեժիմները օգտագործում են նավթի բարձր գները՝ կառավարության աշխատավարձերն ավելացնելու համար՝ իրենց քաղաքացիներին «Արաբական գարնան»  շարժումներից հետ պահելու նպատակով: Միաժամանակ, այն դարաշրջանում, երբ մեքենաներն ու ծրագրային ապահովումը հնարավորություն են տալիս, որ զարգացած երկրներում և այլուր աշխատողների մեծամասնությունը իրենց կարողությունների կատարելագործման հնարավորություն ունենան, ինչը կատարվեց զարգացող Արաբական երկրներում և Իրանում, ով օգտագործել է նավթային դոլարները՝ քողարկելու համար կանանց  գիտելիքների, կրթության և իրավունքների ու հնարավորությունների պակասը:

Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը  մեծապես կախված է արաբական նավթային գումարներից՝ ճգնաժամն հաղթահարելու համար: Այժմ լավ լուրերի մասին: Իսլամական պետությունը, ով կախված է նավթի մաքսանենգությունից, կձախողվի:

Իմիջիայլոց, Թուրքիայի՝  հետզհետե ավելի ու ավելի բռնապետի նմանվող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ձերբակալել է ներքին ընդդիմադիրներին, դառնում է «Վլադիմիր Պուտին Կրտսեր»: Էրդողանը ողբերգական կերպար է, քանի որ շատ բան է արել Թուրքիայի տնտեսությունը հզորացնելու համար, սակայն այժմ, «The Financial Times»-ի համաձայն, Թուրքիան «ունի տարեկան 200 միլիարդ դոլար արտասահմանյան ներդրումների կարիք, ինչը կազմում է  համախառն ներքին արդյունքի ավելի քան քառորդը:

Որպեսզի պահպանի այժմյա զարգացման տեմպերը»: Ռուսական և արաբական նավթային գումարները քիչ կլինեն դրա համար, և անցյալ շաբաթ Էրդողանը քննադատվել էր ԵՄ-ի կողմից (որն հանդիսանում է ներդրումների եկամտի հիմնական աղբյուրը) իր ընդդիմադիրներին ձերբակալելու համար, իսկ թուրքական լիրան դոլարի համեմատ զգալի անկում է գրանցել:

Նավթի բարձր գները ընդգրկում են բազմաթիվ մեղքեր և նպաստում բազում մեղքերի. շատ առաջնորդներ թանկ կվճարեն իրենց խելահեղ քաղաքականության համար: Քաղաքական և աշխարհաքաղաքական անկումները տարբեր կլինեն՝ լավ և վատ, սակայն շատ մեծ հետևանքներ կունենան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment