Որքա՞ն կլինի նավթի գինը, եթե Իրանի շուրջ հակամարտություն սկսվի

Որքա՞ն կլինի նավթի գինը, եթե Իրանի շուրջ հակամարտություն սկսվի

Հոդվածի առանցքում

  • Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիի օգնական Յահյա Ռահիմ Սաֆավին նախազգուշացրել է, որ «Պարսից ծոցում արձակված առաջին գնդակը նավթի գները կբարձրացնի 100 դոլարից բարձր»: «Դա անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի համար, ինչպես նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են»,-նշել է նա:

Ուշադրությանն արժանի

 

Նավթի գինը գտնվում է խաչմերուկում ԱՄՆ-ի և Իրանի միջև բախումների հեռանկարի պատճառով: Համենայնդեպս, այդպես են կարծում իրանցի պաշտոնյաները:

Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիի օգնական Յահյա Ռահիմ Սաֆավին նախազգուշացրել է, որ «Պարսից ծոցում արձակված առաջին գնդակը նավթի գները կբարձրացնի 100 դոլարից բարձր»: «Դա անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի համար, ինչպես նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են»,-նշել է նա:

Օրական նավթի մեկ միլիոն բարել դուրս է բերվել շուկայից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, որոնք Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել է անցյալ տարի 2015 թ. Իրանի միջուկային համաձայնագիրը լքելուց հետո: ԱՄՆ ձգտում է ՕՊԵԿ-ի երրորդ խոշորագույն արտադրողի արտահանումը հասցնել զրոյի: Սա հարվածեց Իրանի տնտեսությանը, որը ԱՄՆ վարչակազմի խոսքերով, կշարունակվի, եթե Իրանը «չդառնա նորմալ երկիր», չդադարեցնի իր աջակցությունը տարածաշրջանում ահաբեկչական կառույցներին և վերջ չդնի բալիստիկ հրթիռների փորձարկումներին:

Իրանը պատասխանում է պատժամիջոցներին՝ սպառնալով դուրս գալ միջուկային համաձայնագրից, որը պետք է խթաներ երկրի տնտեսությունը միջուկային զարգացման սահմանափակումների դիմաց, և վերադառնալ ուրանի հարստացման ավելի բարձր մակարդակի:

Միացյալ Արաբական Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում մի քանի հարձակումներ են տեղի ունեցել, որի մեջ մեղադրվում է Իրանը: Այժմ լարվածությունը տարածաշրջանում աճել է և հասել նոր մակարդակի, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջան ավելի շատ զորքեր և ռազմական տեխնիկա է տեղափոխել: Աշխարհում ծովի միջոցով նավթի մեկ երրորդի առաքման համար պատասխանատու այս տարածքում ռազմական առճակատումը կամ, իրոք, լյանածավալ պատերազմը, ինչպե՞ս կազդի նավթի գնի վրա:

Որոշ փորձագետների կարծիքով՝ոչ այդքան բարձր, որքան կարծում եք

«Կարծում եմ, որ 100 դոլար մեկ բարելի համար հավակնոտ է», – ասել է Լոնդոնի PVM Oil Associates- ի նավթի գծով վերլուծաբան Ստեֆեն Բրեննոքը երեքշաբթի օրը CNBC- ին:

« ԱՄՆ – ի և Իրանի միջև որևէ հակամարտություն կկրճատի ՕՊԵԿ- ի կոմղից նավթի արտահանումը, հատկախպես Պարսից ծոցի երկրների կողմից», – ավելացրեց Բրեննոքը: Այնուամենայնիվ, նա ակնկալում է, որ նավթի գները կարող են եռանիշ թվերի հասնել `մեծ մասամբ շնորհիվ ԱՄՆ-Չինաստանի առևտրային պատերազմի և կանխատեսում է, որ ամենից շատ հավանական թիրախ է մեկ բառելի դիմաց մինչև $ 80-90 գինը:

Նավթի գների բարձրացման հետ կապված մտավախությունների դեպքում հարկ է հիշեցնել, որ Brent տեսակի նավթը, իրոք, վերջին շրջաններում կտրուկ անկում է ապրել, չնայած Մերձավոր Արևելքում լարվածության ավելացմանը և Վենեսուելայի և Լիբիայի արտահանման խափանումների: Brent տեսակը վաճառվել է 60,78 դոլար բարելի դիմաց և դեռևս հեռու է չորս տարի առաջ իր ունեցած ավելի քան $ 80 գնից:

Նավթի թիրախները Իրաքում և Հորմուզի նեղուցում

Մյուսները հավատում են, որ շուկան կարող է լրջորեն սահմանափակվել հնարավոր դրամատիկ գների աճի արդյունքում, սակայն պարզ չէ, թե արդյոք դա կշարունակվի, թե ոչ:

«Նախկինում նավթի արժեքը եղել է 100 դոլլար, և հակամարտությունների դեպքում իրական գինը կարող է ավելի բարձր լինել», – ասել է Վաշինգտոնի American Enterprise Institute հաստատության արաբական հարցերով փորձագետ Մայքլ Ռուբինը:

Շատ բան կախված է այն բանից, թե արդյոք այլ երկրներ կարող են լրացնել իրանյան նավթի պակասորդը: Հակամարտության դեպքում կփակվի Հորմուզի նեղուցի բոլոր կարևոր առաքման ուղիները Սաուդյան Արաբիայի և Իրաքի նավթային բեռնափոխադրումների համար, և ՕՊԵԿ-ի խոշորագույն և երկրորդ խոշորագույն նավթ արդյունահանողները դժվարությամբ կհասնեն շուկա:

«Եթե Իրանը հակադարձի Իրաքում և դադարեցնի իրաքյան նավթի արտահանումը, ապա գները կարող էին հասնել 100 դոլարի», – ասել է Ռոբին Միլսը Qamar Energy ընկերությունից: Սակայն դա չի վերաբերվում այն սցենարին, երբ ավելի լայնածավալ տարածաշրջանային պատերազմ է բռնկվում կամ ԱՄՆ-ը, ըստ էության, ներխուժում է կամ փորձում է ներխուժել Իրան, ասում է Միլսը, որը նա համարում է շատ անհավանական:

Արդյոք շուկան անհամատեղելի է

Բայց ամեն ինչը կախված է, թե արդյոք կա մեծ վնաս էներգակիրների կարևորագույն ենթակառուցվածքներում, ասում է RBC Capital Markets- ի ռազմավարության գլոբալ ղեկավար Հելիմա Քրոֆթը: Եթե օրինակ վնասվի Սաուդյան Արաբիայի «Աբքայդ» խոշորագույն նավթաարդյունահանող ենթակառուցվածքը կամ նավթային տանկերնեի վրա հարձակումներ սկսեն, ապա այդ ամենը նույնպես կխթանի նավթի գների աճը:

Այսօրվա դրությամբ շուկայում պատերազմի վախը կարծես թե չի երևում: «Կարծում եմ, մարդիկ սպասում են, թե արդյոք կլինեն իրական խոչընդոտներ Մերձավոր Արևելքի էներգակիրների մատակարարման համար», – ասել է Քրոֆտը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment