Հարձակում Օդեսսայի վրա. Ինչպես Օսմանյան կայսրությունը մտավ Առաջին աշխարհամարտ

Հարձակում Օդեսսայի վրա. Ինչպես Օսմանյան կայսրությունը մտավ Առաջին աշխարհամարտ

Հոդվածի առանցքում

  • Գերմանիան, շահագրգռված էր Թուրքիայի ներխուժմամբ Օդեսսա:
  • Թուրքիան ռմբակոծել է Թեոդոսիայի նավահանգիստները և Նովոռոսիյսկը Սև ծովում:
  • Թուրքերը այրվող կաթսայի ծայրից ընկնում են կրակի մեջ:

Ուշադրությանն արժանի

Մինչև 1914 թվականի հոկտեմբերի 29-ը Օսմանյան կայսրությունը Եվրոպայում գտնվում էր պատերազմի շեմին: Չնայած նրան, որ կայսրության չեզոքության հանդեպ հաճախակի բողոքներ էին հնչում, այդ երկիրը Գերմանական կայսրության բացահայտ դաշնակիցն էր: Ամենաակնհայտ օրինակներից էր Բրեսլաու և Գյոբեն ռազմանավերի պատմությունը, որոնց մասին կխոսվի ստորև: Գերմանական երկու նավերը Ադրիատիկ ծովում էին, երբ սկսվեց պատերազմը, դրանք շատ արագ հայտնվեցին բրիտանական ռազմածովային ուժերի թիրախում: Երկշաբաթյա արագ հետապնդումից հետո գերմանական նավերը հանգրվանեցին Դարդանելում` Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք անմիջապես «վաճառվեցին» Օսմանյան կայսրությանը:

nkar

Թուրքերը փաստացի գաղտնի ստորագրեցին փոխադարձ պաշտպանության պակտ Գերմանիայի հետ պատերազմի մեկնարկից գրեթե անմիջապես առաջ: Համաձայնությունը հրապարակային չէր, թուրքական կառավարության բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անգամ այդ մասին անտեղյակ էին: Դա թուրքերին հնարավորություն էր տալիս մուտք գործել պատերազմ ամենահարմար պահին: Այդ պահը հոկտեմբերի 29-ն էր, Օդեսայում, Ռուսաստանի դեմ: Վաշինգտոն – Պետրոգրադից ստացված տեղեկության համաձայն Օդեսսան անցած գիշեր ռմբակոծության է ենթարկվել, ոչնչացվել է ամերիկյան գույք: Տեղեկությունը հիմնված է Օդեսսայում ամերիկյան հյուպատոսի տեղեկության վրա: Ենթադրվում է, որ ռմբակոծությունն իրականացրել են թուրքերը:

02_full_900x600

Լոնդոնում Թուրքիայի դեսպանությունը Monitor-ի ներկայացուցչին ամեն անգամ վստահեցնում էր, որ Թուրքիան չունի որևէ շահ նոր պատերազմում իր հին դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեմ քայլեր ձեռնարկելու համար: Բայց նախօրեին, առանց որևէ նախազգուշացման, թուրքական նավատորմը Սև ծովում կրկնել է Պորտ Արթուրում ճապոնական նավատորմի օրինակը. սկսել է պատերազմ Ռուսաստանի դեմ` հարձակվելով Ցարի նավահանգիստների վրա: Ոչ մի կասկած չկա, որ այս քայլը երկար նախապատրաստված է եղել, և թուրքական կառավարությունը որոշում է կայացրել նախապես քննարկելուց հետո: Ոչ ոք երբեք չի հավատացել, որ Բրեսլաուի և Գյոբենի պատմությունը բարեխիղճ գործարք էր:

Թուրքիայի ֆինանսական խնդիրը

Թուրքիան գումար չի ունեցել, որով կկարողանար վճարել ռազմանավերի համար, և Լոնդոնում Թուրքիայի դեսպանության բացատրությունը Christian Science Monitor-ի ներկայացուցչին, թե ռազմանավերի համար գումարը Կոստանդնուպոլիսն արդեն փոխանցել է Բեռլինին, չափազանց ծիծաղելի էր: Փաստն այն էր, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, Մարշալ ֆոն Բիեբերշտեյնի այցից առաջ Գերմանիայի ազդեցությունը Բարձր դռան վրա այնքան մեծ էր, ինչպես Մեծ Բրիտանիայինն էր մեծն Էլեհիի օրոք (Ստրեթֆորդ Քեննինգ, Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան):

Գերմանիան, բնականաբար, և շատ հասկանալի պատճառներով շահագրգռված էր Թուրքիայի ներխուժմամբ, ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը դրանով կշեղվի դեպի Սև ծովի ավազան, դեպի Հայաստան ու Պարսկաստան, դա դժվարություններ կստեղծեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համար, որոնք ազդեցություն ունեն մուսուլմանական տարածքներում:

05_full_900x600

Բրեսլաու և Գեոբեն ռազմանավերը ձեռք բերելուց հետո թուրք նախարարները պետք է անհանգստանային, որ պատերազմի ավարտից հետո գալու էր այն օրը, երբ Թուրքիան պատասխան պետք է տար Անտանտի եռյակին: Էնվեր Փաշան (3 փաշաներից մեկը, որ գլխավերել են Օսմանյան կասյրությունը) ամեն դեպքում, ամբողջական վերահսկողություն ուներ Կոնստանդնուպոլսի վրա, ավելի շատ քան զգուշավոր Ջավիդը ու Թալեաթը:

Հասկանալով մեծ հեղափոխությունը

Դա նա էր, ով կողմնորոշվեց և կազմակերպեց Ադրիանապոլսի գրավման մեծ շարժումը, ինչը թույլ տվեց Թուրքիային ծիծաղել մեծ տերությունների վրա: Նա արեց այն, ինչ պլանավորել էր Սալոնիկում (Հունաստան) և Կահիերում, և ստացավ իրենը Բուլղարիայի փոխարեն: Նա Օսմանյան կայսրությունը տարավ դեպի Ավստրո-գերմանական նպատակների իրականացում: Ապավինելով այդ ուժերին` նա չուներ նրանց հաջողության որևէ հստակ նախանշան, նա պարզապես փոխեց «Արագիլ թագավորին Կոճղի արքայով»:

Այս պահին Գյոբենի հանձնումը թուրքերին մեծ առավելություն է տալիս Սև ծովում, չնայած մեծ հածանավը Դարդանելում ապաստանելու պահին որոշակի վնաս էր կրել բրիտանական զենքերից: Լոնդոնում թուրք ռազմածովային կցորդը Monitor-ի հետ զրույցում սա ընդունել էր: Պետք է միջոցներ հայթայթել վնասված ռազմանավը վերանորոգելու համար, գերմանական ուժերի պահպանումն էլ նման բարդ մեխանիզմի վրա ներկայացվել է որպես բացարձակ անհրաժեշտություն: Թուրքիայի համար էլ է պարզ, որ սրանով կրկին խախտվում է չեզոքությունը: Գերմանական ուժերը պետք է լինեին Թուրքիայում, ինչպես անգլիացի ծովայինները` Հոլանդիայում: Չնայած դրան, նրանք մնացել են նավի վրա` դառնալով ճգնաժամի պատճառ:

1029-owwi_full_600

Գրեթե անհնար է, որ Թուրքիայի քայլը ազդեցություն չունենա պատերազմի թեժացման վրա: Սա տանում է նրան, որ կձևավորվի Բալկանյան նոր դաշինք, որին կմիանա նաև Ռումինիան: Եթե սա ապացուցվի, Թուրքիան կսեղմվի եվրոպացի հարևաններով` Բուլղարիայի, Ռումինիայի և Հունաստանի միացյալ ուժերով, մյուս կողմից, ասիական հատվածում ռուսական բանակը զգուշությամբ մեծ ուժեր է կուտակում: Կտեսնենք, թե ինչ կլինի. թուրքերը այրվող կաթսայի ծայրից ընկնում են կրակի մեջ:

Այժմ ոչինչ հայտնի չէ թուրքերի գործողությունների մասին, բացի փաստից, որ Թուրքիան սպառնացել և ռմբակոծել է Թեոդոսիայի նավահանգիստները (Թեոդոսիան ներկայիս Ղրիմում է) և Նովոռոսիյսկը Սև ծովում: Անհրաժեշտ է սպասել տեղեկության ճշգրիտ հաստատմանը` հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվել` տեսնելով նաև, թե այս իրադարձությունը ինչ ազդեցություն կունենա Աթենքի, Բուխարեստի և Սոֆիայի վրա:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment