Փոլ Վոլֆովից. Երբ Օբամայի դիվանագիտությունն ընտրել է նեղ ճանապարհը

Փոլ Վոլֆովից. Երբ Օբամայի դիվանագիտությունն ընտրել է նեղ ճանապարհը

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Օբամայի գոլֆի ընկերներից մեկը նրան անհարմար վիճակի մեջ է դրել: Գոլֆի ընկերը Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակն է, որը նախագահ Օբամային էր միացել Սուրբ Ծննդյան օրը Հոնոլուլու կատարած ուղևորության ժամանակ: Նաջիբի կառավարությունը վերջերս բանտարկել է Մալայզիայի հայտնի ընդդիմադիր առաջնորդ Անվար Իբրահիմին:
  • Չնայած պարոն Անվարը 2012-ին արդարացվել էր, կառավարությունը որոշումը բողոքարկեց Գերագույն դատարանում, որն էլ այն բեկանեց: Փետրվարի 10-ին, պարոն Անվարը պարտվեց դատական գործում և անմիջապես տեղափոխվեց բանտ:
  • Ավելին, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Օբաման պարոն Նաջիբին գնահատեց որպես «բարեփոխիչ» և լուռ լսեց նրա հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ «օրենքի առաջ անկախ նրանից դու փոքր մարդ ես թե մեծ, հավասար իրավունքներ ունես»:
  • Օբաման ուղղակիորեն ասում է, որ պետք է աջակցենք ժամանակակից, հանդուրժող մահմեդական առաջնորդներին: Պարոն Անվարը նման առաջնորդներից մեկն է, ազատական ​​մուսուլման, որը պաշտպանում է քրիստոնեական փոքրամասնության իրավունքները և Ղուրանի հետ մեջբերում է կատարում Թոքվիլից, Լոկայից ու Ջեֆերսոնից: Այժմ նրա ձայնը հանուն հանդուրժող, ժամանակակից ու խաղաղ իսլամի, կլռի:
  • Այժմ Անվարը դուրս է մղվել տեսադաշտից: Նա մերժել է շատ դիմումներ, որոնք խորհուրդ են տալիս խնայել իրեն բանտի տառապանքներից ու նախընտրել աքսորը: Նա ասել է, որ երկրից արտաքսվելով կդավաճանի այն գործը, որին նվիրել է իր կյանքի մեծ մասը: Այդ գործի համար 10 տարի առաջ Ազգային ոստիկանության պետը նրան սարսափելի ծեծել է: Մալայզիայի կառավարության պաշտոնյաները խոստացել են, որ պարոն Անվարը բանտում հատուկ վերաբերմունք չի ստանա:
  • Սպիտակ տունը պետք է բարձր գին պահանջի դրա համար, հետևի նախագահ Ռեյգանի օրինակին: Առանց Անվարի վիճակի էական փոփոխության, նման այցը կդառնա վիրավորական վարքագծի հետագա հաստատում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է զրկի նրան այդ պատվից և հրապարակայնորեն խնդրի պարոն Անվարի ազատ արձակումը:

Ուշադրությանն արժանի

Մալայզիայի վարչապետը գոլֆ է խաղում նախագահի հետ, հետո բանտարկում ընդդիմադիր առաջնորդին:

Նախագահ Օբամայի գոլֆի ընկերներից մեկը նրան անհարմար վիճակի մեջ է դրել: Գոլֆի ընկերը Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակն է, որը նախագահ Օբամային էր միացել Սուրբ Ծննդյան օրը Հոնոլուլու կատարած ուղևորության ժամանակ: Նաջիբի կառավարությունը վերջերս բանտարկել է Մալայզիայի հայտնի ընդդիմադիր առաջնորդ Անվար Իբրահիմին, նրան ներկայացնելով Մալայզիայի համասեռամոլության մասին հնացած օրենքները խախտելու կեղծ մեղադրանք:

Չնայած պարոն Անվարը 2012-ին արդարացվել էր, կառավարությունը որոշումը բողոքարկեց Գերագույն դատարանում, որն էլ այն բեկանեց: Փետրվարի 10-ին, պարոն Անվարը պարտվեց դատական գործում և անմիջապես տեղափոխվեց բանտ:

Անցյալ տարի Մալայզիա կատարած այցի ընթացքում նախագահ Օբաման հրաժարվել է հանդիպել պարոն Անվարին, չնայած ընդդիմության հայտնի  առաջնորդի ազատազրկումը քաղաքական շարժառիթներ ուներ: Պարոն Անվարը նաև վտարվեց խմբից, որը պետք է հանդիպեր  ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսին: Եվ սա այն դեպքում, երբ նրա հզոր բազմակրոն ընդդիմադիր կոալիցիան 2013-ի ընտրություններում կարողացավ ձայների 53%-ով հաղթել կառավարությանն իր լրատվամիջոցների մենաշնորհով:

Ավելին, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Օբաման պարոն Նաջիբին գնահատեց որպես «բարեփոխիչ» և լուռ լսեց նրա հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ «օրենքի առաջ անկախ նրանից դու փոքր մարդ ես թե մեծ, հավասար իրավունքներ ունես»:

Ծիծաղելի է, հաշվի առնելով, որ Նաջիբիի կառավարությունը բողոքարկեց Անվարի նախնական արդարացումը, ապա իշխող կուսակցության առաջատար անդամին հանձնարարեց շարունակել գործը: Համասեռամոլության մասին օրենքը ներկայացրել է բրիտանական գաղութային վարչակազմը և 78 տարվա ընթացքում Անվարը մի քանի մարդկանցից մեկն է, որ երբևէ հետապնդվել է այդ օրենքով: Այսպիսին է «հավասար արդարությունը»:

1980-ի սկզբին նախագահ Ռեյգանը Հարավային Կորեայի դիկտատոր Չոն Դու Հվանին պաշտոնական այց կատարելու հնարավորություն տվեց: Ի պատասխան, Հարավային Կորեայի ռեժիմը ազատ արձակեց ընդդիմության առաջնորդ Կիմ Դե-Ջունին, որը մահվան էր դատապարտվել: Ռեյգանը գործարքը պահեց մի քանի տարի, թեև նրան խիստ քննադատում էին «բռնապետներին փաղաքշելու» համար:

Հույսը, թե նախագահ Օբամայի գոլֆ-զբոսանքը կարող էր նմանատիպ գործարքի մի մասը լինել, մարեց, երբ Նաջիբիի կառավարությունը Անվարին հեռացրեց տեսադաշտից` դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, իսկ դրանից հետո էլ արգելեց 5 տարի քաղաքականությամբ զբաղվել:

Օբաման ուղղակիորեն ասում է, որ պետք է աջակցենք ժամանակակից, հանդուրժող մահմեդական առաջնորդներին: Պարոն Անվարը նման առաջնորդներից մեկն է, ազատական ​​մուսուլման, որը պաշտպանում է քրիստոնեական փոքրամասնության իրավունքները և Ղուրանի հետ մեջբերում է կատարում Թոքվիլից, Լոկայից ու Ջեֆերսոնից: Այժմ նրա ձայնը հանուն հանդուրժող, ժամանակակից ու խաղաղ իսլամի, կլռի:

Մալայզիան թվում է ոչ այնքան կարևոր պետություն, բայց մահմեդական մեծամասնությամբ այս երկիրը հայտնի է յուրաքանչյուր բնակչին հասնող բարձր եկամուտներով, համեմատաբար կրթված բնակչությամբ ու խոշոր կրոնական փոքրամասնություններով:

Բնականաբար այն ներուժ ունի դառնալու ծաղկուն մահմեդական ժողովրդավարություն ունեցող օրինակելի պետություն ամբողջ աշխարհում: Բայց Մալայզիան հետ է գնում աճող անգործունակության և մի կուսակցության գերակայության պատճառով, որն օրինականացրել է կոռուպցիան ու հովանավորչությունը:Անցյալ տարի Քլինթոնի Գլոբալ նախաձեռնության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում նշեց, որ «մեր գործն է լույս սփռել» այն կառավարությունների վրա, որոնք չարաշահում են իրենց քաղաքացիների իրավունքները, «նրանք փորձում են լռեցնել ձեզ, մենք ցանկանում ենք հզորացնել ձեր ձայնը»:

Այժմ Անվարը դուրս է մղվել տեսադաշտից: Նա մերժել է շատ դիմումներ, որոնք խորհուրդ են տալիս խնայել իրեն բանտի տառապանքներից ու նախընտրել աքսորը: Նա ասել է, որ երկրից արտաքսվելով կդավաճանի այն գործը, որին նվիրել է իր կյանքի մեծ մասը: Այդ գործի համար 10 տարի առաջ Ազգային ոստիկանության պետը նրան սարսափելի ծեծել է: Մալայզիայի կառավարության պաշտոնյաները խոստացել են, որ պարոն Անվարը բանտում հատուկ վերաբերմունք չի ստանա, ինչը նշանակում է, որ ի թիվս այլ սահմանափակումների, նրան կտրվի ամիսը մեկ անգամ 45 րոպե այցելության թույլտվություն:

Սպիտակ տունը հրապարակեց բավական մեղմ հայտարարություն, որտեղ «լուրջ մտահոգություն» էր հայտնում Անվարի դատավճռի առիթով, միևնույն ժամանակ, գովաբանեց Մալայզիայի հետ Ամերիկայի «համապարփակ գործընկերությունը» և  նվիրվածությունը «ընդլայնելու մեր համագործակցությունը համատեղ տնտեսական ու անվտանգության խնդիրներում, որոնք շոշափում են մեր երկրների շահերը Ասիայում և ամբողջ աշխարհում»:

House Ways and Means-ի նախագահ Փոլ Ռայանն ավելի ազնիվ գտնվեց, երբ կոնգրեսի առևտրի պատվիրակության հետ Մալայզիա այցելության ժամանակ ասաց, որ «նման դրվագներ չպետք է առաջանան զարգացած ժողովրդավարական երկրներում»:Վարչապետ Նաջիբը հույս ունի այս տարի այցելել Սպիտակ տուն: Սպիտակ տունը պետք է բարձր գին պահանջի դրա համար, հետևի նախագահ Ռեյգանի օրինակին:

Առանց Անվարի վիճակի էական փոփոխության, նման այցը կդառնա վիրավորական վարքագծի հետագա հաստատում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է զրկի նրան այդ պատվից և հրապարակայնորեն խնդրի պարոն Անվարի ազատ արձակումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment