Որտե՞ղ է Օբաման սխալվել

Որտե՞ղ է Օբաման սխալվել

Հոդվածի առանցքում

  • Օբամայի երկրորդ պաշտոնավարման ճգնաժամային կառավարման ցանկը ահռելի էր:
  • Օբամայի վերընտրվելուց մոտ մեկ ամիս անց նրա առաջնահերթությունները կտրուկ փոփոխվեցին:
  • 2013 թվականի իրադարձությունների արդյունքում նախագահի վարկանիշը կտրուկ աճ գրանցեց, իսկ Կոնգրեսինը՝ վատացավ:
  • «Բուշն այնպիսի առաջնորդ էր, որը չէր սիրում մտածել, մինչդեռ Օբաման մտածող է, ով չի սիրում առաջնորդել»:

Ուշադրությանն արժանի

«Ինչ վերաբերում է մանդատին, ապա ես մեկ մանդատ ունեմ… օգնելու միջին դասի ընտանիքներին և այն ընտանիքներին, որոնք ջանասիրաբար աշխատում են՝ միջին դասի շարքերը համալրելու համար»,-ասաց նա 2012 թվականի նոյեմբերին Սպիտակ տան Արևելյան սենյակում տեղի ունեցող մամուլի ասուսիլսի ժամանակ: Օբաման ընդունեց «երկրորդ պաշտոնավարման նախագահական գերլարվածության» վտանգը, բայց առաջ քաշեց ընդլայնողական օրակարգը՝ ֆինանսական մեծ գործարքներ, ներգաղթի բարեփոխումներ և կլիմայական փոփոխությունների բնագավառում գործողություններ:

Երկու տարի անց նա առաջընթաց գրանցեց միայն կլիմայական բարեփոխումների հարցում, և նախագահը, ով մի ժամանակ պարծենում էր քայքայել լիբերալ կոալիցիան, հայտնվեց իր իսկ կուսակցության թիրախում, քանի որ նրա Հանրապետական մրցակիցները պատրաստ են հաջողություններ գրանցել երեքշաբթի օրվա միջանկյալ ընտրություններում:

Ռեժիմի քարոզարշավը դադարեց կիրակի Դեն Մալլոյի անունից Բրիջպորտում (Կոննեկտիկուտ): Ինչպես ասաց նախագահը՝ փորձելով համախմբել իր կուսակցությունը, ցուցարարները, որոնց թվում կար նաև մեկը՝ «Օբաման արտաքսում է ծնողներին» գրությամբ շապիկով, խանգարել են իրեն առնվազն չորս անգամ:

«Ես համակրում եմ ներգաղթի հարցերով անհանգստացողներին»,- ասաց նախագահը ունկնդիրների բացականչությունների ներքո: «Մյուս կուսակցությունն է արգելափակում այն: Ցավոք, մարդիկ հուսալքված են, ուստի և ցանկանում են բղավել բոլորի վրա»:

Հաղթանակից մեկնարկած Օբամայի ճամփորդությունը ու նրա կուսակցության շանսերը նախագահի երկրորդ պաշտոնավարման հեքիաթն էին, որ արագ և բազմակի անգամ շեղվել էր ճգնաժամերով և լայնորեն տարածված այն կարծիքով, որ Սպիտակ տունը իր գործերը լավ չի կազմակերպել: Հետևանքը եղավ նախագահի արդյունավետության, նրա վճռականության ու երկրի ներսում ու դրանից դուրս աշխատելու կարողության խնդրի առաջացումը:

«Սա այն վարչակարգն է, որը հաջողությամբ իրագործել է իր մի շարք պլաններ ու գրել է լավ ճառեր, սակայն դրանց փոխակերպումը գործողությունների խնդիր էր վերջին վեց տարիների համար: Այժմ ապացույցների ճնշող մասը վկայում է, որ մենեջմենթը այս վարչակարգի ուժեղ կողմերից չէ»,- ասել է «Ազգային անապահովություն. ամերիկյան լիդերությունը վախի դարաշրջանում» գրքի հեղինակ Դեյվիդ Ռոթկորֆը:

Օբամայի երկրորդ պաշտոնավարման ճգնաժամային կառավարման ցանկը ահռելի էր՝ HealthCare.gov-ի ոչ լիարժեք գործարկում, Վետերանների գործերով հիվանդանոցների երկար սպասում, Էդվարդ Սնոուդենի կողմից Ազգային անվտանգության գործակալության գաղտնիքների բացահայտում, հարավային սահմանի երկայնքով օտար երեխաների առկայությունը, իսլամիստների ավազակությունները Սիրիայում ու Իրաքում, օտարերկրացիների, այդ թվում և ամերիկացիների, գլխատումը և Էբոլա վիրուսի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ հասնելը:

«Դրանք օրինական ճգնաժամեր են իրենց իսկ իրավունքներով, որոնք պետք է քննվեն նախագահի կողմից: Դա նրա աշխատանքն է: Սակայն դա թուլացրել է նրա՝ մյուս խնդիրների վրա կենտրոնանալու կարողությունները»,- ասել է AFL-CIO քաղաքական տնօրեն Մ. Պոդհորզերը՝ Ապիտակ տան դաշնակիցը, ով մեղադրում է Դեմոկրատներին Օբամայի տնտեսական օրակարգի արգելափակման մեջ:

Նյու Յորքում սեպտեմբերին տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ Օբաման խոսեց երկրում տիրող «անհանգստության» մասին՝ չնայած տնտեսության բարելավմանը: Դրա պատճառը, ինչպես նա նշեց, այն է, որ շատ մարդիկ «կարծում են՝ կառավարությունը այլևս ունակ չէ աշխատել»: Նա մեղադրեց Հանրապետականներին, սակայն նախագահն ու նրա կուսակցությունն են, որ կարող են բարձր գին վճարել այդ հասարակական ընկալման համար:

ՈՐՈՇԻՉ ՊԱՀԵՐ

Օբամայի վերընտրվելուց մոտ մեկ ամիս անց նրա օրակարգային առաջնահերթությունները կտրուկ փոփոխվեցին, երբ 20 երեխա ու 6 երիտասարդ սպանվեցին Քոննեքթիքուտի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Կոտորածը փոխեց Վաշինգտոնի քաղաքական բանավեճը և այն ուղղեց հրազենի վերահսկողությանը: Սպիտակ տունը սկսեց խիստ ստուգումներ պահանջել հրաձգային զենք գնողներից:

«Յուրաքանչյուր նախագահ կարծում է, որ կամպանիայի վերաբերյալ օրակարգի հաստատումից հետո, օրակարգը նրանց համար վերահաստատվում է աշխարհի կողմից»,-ասաց կենտրոնամետ «Երրորդ ճանապարհ» վերլուծական կենտրոնի փոխնախագահ Մեթ Բենեթը, որը սատարում էր հրազենի կիրառման վերաբերյալ խիստ օրենքների կիրառմանը: «Այս անգամ արտաքին իրադարձությունները թելադրեցին որոշ հարցերի ժամկետներ, որոնց մասին մինչ այդ ոչ ոք չէր էլ մտածում»:

Սակայն դրանց՝ անգամ խանդավառությամբ լի ընդունմամբ՝ Սպիտակ տունը ունակ չեղավ արդյունքի հասնել: Սենատը մերժեց նախագահի՝ հրազենի վերահսկման վերաբերյալ 2013 թվականին կատարած բոլոր առաջարկները՝ փաստորեն պարտության մատնելով Օբամային մի հարցում, որի վրա էր կենտրոնացած երկրի մեծ մասի ուշադրությունը: Արևմտյան թևում կորուստներն, այդժամ դեռ հիասթափությունները, չհամարվեցին իրադարձություններ, որոնք երկրորդ պաշտոնավարման ձախողման բնույթ կունենային: Նախագահն ու նրա խորհրդականները առաջվա նման համոզված են, որ նրանք կարող են անցկացնել հսկայական երկկուսակցական գործարք՝ ամրացնելով Օբամայի գործունեությունը:

Նախագահը ձգտում էր ստանալ մեծ թվով Հանրապետական սենատորների աջակցությունը՝ կարևոր նախագծերի մեծամասնության ընդունմամբ անցկացնելու համար, որպեսզի կարողանա ճնշել հանրապետականների վերասկողությունը: Սպիտակ տան ուվերտյուրաների մեծ մասը փլուզվեցին: Այնուհետև Սենատի ֆինանսների հանձնաժողովի նախագահ Մաքս Բաուսուսը (Մոնտանա) և բարձրաստիճան Հանրապետական Օրրին Գ. Հեթչը (Յուտա) սկսեցին քննարկել հարկային բարեփոխումների հնարավոր առաջարկը: Սակայն նախաձեռնությունը փլուզվեց, երբ երկու կողմերն էր մանրամասների մեջ մտան: Հանրապետականներն ասացին, որ ավելի շատ Օբամայի հետագա գործողությունների բացակայությունը, քան թե գաղափարական փակուղին էր մեղավոր:

Այդ գարնան ընթացքում Սենատի մի խումբ Հանրապետականեր ընթրիքի շուրջ հանդիպեցին Օբամային՝ հարկային բարեփոխումներն քննարկելու համար: Սենատոր Լամար Ալեքսանդրը նմանատիպ բարեփոխումները հեռանկարային է համարում, բայց նա մի փոքր մտահոգություն ունի՝ ցանկանում է կոչ անել նախագահին՝ օգտագործել իր ազդեցությունը դեմոկրատների վրա, որպեսզի կանխի Սենատի օրենքներում փոփոխությունները: Փոփոխությունը կզրկի փոքրամասնություն կուսակցությանը, այժմ Հանրապետականներին, մյուս տարի միգուցե Դեմոկրատներին, նախագահական նոմինացիաների արգելափակելու կամ դանդաղեցնելու հնարավորությունից: Ընթրիքի ժամանակ Ալեքսանդրը նշել է, որ Օբամային է տվել իր փաստարկների շարադրանքի մեկ էջանոց հուշագիր, որ նրա վարչակարգը չի արդարացվի կանոների փոփոխության դեպքում, քանի որ այն ստացել է այնքան թեկնածուներ, որքան որ ստացել էր նախորդ վարչակարգը նույնատիպ իրադրության պայմաններում: Ալեքսանդրը հուշագրի երկրորդ հարցման վերաբերյալ ասաց, որ երբեք արձագանք չի ստացել: Նա հիասթափված էր և արհամարհական է համարում սա: «Ես կցանկանայի ինչ-որ մեկին հարցնել, թե որտե՞ղ եմ ես սխալ, և որտե՞ղ ճիշտ»,-ասաց նա:

Սպիտակ տան ավագ խորհրդական Դեն Փֆեիֆֆերը ասաց, որ իրական խնդիրը ոչ թե նոմինացիաների տարաձայնությունն է, այլ հանրապետականի անզիջողականությունը հարկերի բարձրացման վերաբերյալ՝ որպես մաս ցանկացած ֆինանսական գործարքի՝ նշելով, որ այդ տարբերությունները եղել են էական և, հնարավոր է, անհաղթահարելի:

«Եթե նրանք չեն ցանկանում հաղթահարել իրենց հիմնական սկզբունքը, ապա նրանք չեն ցանկանում փոխզիջման գնալ, հետևաբար ոչինչ լինել չի կարող»,-ասել է նա:

Հանրապետական Ռոզա Լ. ԴեԼաուրոն ասաց, որ Հանրապետականները մտադիր են խնդիրը թողնել, որ «բորբոքվի»՝ որպես «ճգնաժամերին կառավարության արձագանքի ներուժի» նվազեցման առավել մեծ ռազմավարության մաս: 2013 թվականի դեկտեմբերին Դեմոկրատները հավատում էին, որ իրենք գերակայության են հասել ֆինանսական հարցերում, երբ Հանրապետականները հարկադրեցին 16-օրյա կառավարությանը փակվել, որի արդյունքը եղավ 850,000 դաշնային աշխատակիցների աշխատանքից ազատվելն ու աշխատանքի արդյունաբերության 2 մլրդ դոլարի կորուստը: Նախագահի հետ աշխատելու ցանկության բացակայությունը պրակտիկորեն բոլոր հարցերում հանգեցրեց նրան, ինչը հայտնի է «Հույսը՝ այո, քվեարկությունը՝ ոչ» անվամբ: Սրանք օրենսդիրներ էին, ովքեր հնարավոր է, հարում էին փոխզիջողական միջոցառումները սատարելուն, սակայն «ոչ» քվեարկեցին դրանց՝ այն վախի ազդեցությամբ, թե ընտրողները իրենց կպատժեն Օբամայի հետ աշխատելու համար:

Փակումը քաղաքական աղետ էր Հանրապետական կուսակցության համար, բայց Դեմոկրատներին այն հույս տվեց, որ նրանք վերջապես կոտրել են ընդդիմությանը, սակայն դա երկար չտևեց, քանի որ Սպիտակ տունը արագորեն անհանգստության մեջ ընկավ առցանց դաշնային առողջական ապահովագրությամբ, որը մեկնարկեց հոկտեմբերի 1-ին, այն նույն օրը, երբ փակումը սկսվեց: Անգամ երբ Օբաման և նրա օգնականները ամեն կերպ փորձում էին ուղղել վեբ-կայքը առաջին օրերին, իրադրությանը ծանոթ մարդկանց խոսքերով «առողջապահական ու սոցիալական ծառայությունների ավագ աշխատակիցները իրենց՝ համակարգի խնդրի խորության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն տվել»: Չնայած կայքը հիմնականում վերականգնվեց երկու ամսվա ընթացքում, Սպիտակ տան դաշնակիցների համար այս պահը դարձավ վճռորոշ բացասական կետ, քանի որ Հանրապետականները, ովքեր 2012 թվականի ընտրությունների պարտությունից հետո սկսել էին տատանվել, դադարեցին «պարտված զգալ» և ևս մեկ անգամ համարձակ դարձան:

ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2013 թվականի իրադարձությունների արդյունքում նախագահի վարկանիշը կտրուկ աճ գրանցեց, իսկ Կոնգրեսինը՝ վատացավ: Gallup-ը հաղորդեց, որ բնակչության 42 տոկոսը համոզված է հաջորդ տարվա Օբամայի արդյունավետության հարցում: Արևմտյան թևի ներսում Օբամայի առաջնակարգ խորհրդականները մշակեցին նոր ռազմավարություն, որը հիմնվում էր Փֆեիֆֆերի հուշագրի վրա, որտեղ նախագահը ավելի շատ գործում էր որպես վարչապետ՝ հենվելով օրենսդիրների վրա` իր նպատակներին հասնելու համար: 2014 թվականին Օբաման պետք է մի ձեռքը պահեր Քեփիթոլ հոլլի վրա, իսկ մյուս ձեռքով առավել ագրեսիվորեն շարժվեր դեպի գործադիր իշխանություն: Դեմոկրատ ստրատեգիստ Յոն Դ. Պոդեստան ստացավ ավագ խորհրդականի պաշտոնը, ինչը ազդանշան էր, որ Օբամայի մեկուսացած ներքին շրջանակը կոչված է բիզնեսի համար:

Պոդեստանի ազդեցությունը շուտ զգացվեց, երբ Սպիտակ տունը ներկայացրեց հավակնոտ կարգավորում, որը վերաբերում էր ջերմոցային գազերի արտանետումները գոյություն ունեցող ծառայություններից կտրելուն: Սա դաշնային կառավարության կողմից ամենահեռուն գնացող կլիմայական կանոնն էր, որը Կոնգրեսի հավանության կարիքը չուներ: Սակայն այս նախաձեռնությունը շուտով կտրվեց, քանի որ նորությունների լրահոսը լցվեց հարավ-արևմտյան սահմանների ճգնաժամով, որտեղ տասնյակ հազարավոր օտարերկրացի երեխաներ էին անցել անօրինական կերպով: Այս իրադրությունը առավել ավերիչ էր Օբամայի օրակարգի համար, քան առողջապահական շփոթը. սա կործանեց ներգաղթյալների համակարգի վերակառուցմանն ուղղված 18-ամյա ջանքերը:

Օբամայի վերընտրվելուց հետո Վաշինգտոնի համընդհանուր կարծիքն այն էր, որ երեք տասնամյակների համար նախատեսված ներգաղթյալների բարեփոխման ընդարձակ նախագիծը հասանելիության շրջանակներում էր, քանի որ Հանրապետականները ձգտում էին վերականգնել իրենց իմիջը իսպանալեզու ընտրողների արագ աճող բլոկի միջոցով: Անգամ այն բանից հետո, երբ 2013 թվականի աշնանը հանրապետականները արգելափակեցին երկկուսակցական պալատի ներգաղթյալների նախագիծը, Սպիտակ տունը հույս հայտնեց, որ Տան լիդերները կմեղմվեն 2014 թվականի առաջին սեզոնին, երբ նրանք ապահով կլինեն աջերի մարտահրավերներից:

Հունիսի վերջին Օբաման Սպիտակ տան Վարդերի այգում հայտարարեց, որ չի սպասելու Կոնգրեսին և ինքնուրույն է գործելու ներգաղթյալների վերաբերյալ օրենքի բարեփոխման համար: Այս սպառնալիքը անհանգստություն առաջացրեց խոցելի դեմոկրատների շրջանում, ովքեր սեպտեմբերին համոզեցին նախագահին նահանջել ու սպասել, մինչև որ միջանկյալ ընտրությունները կանցկացվեն: Ներգաղթի պաշտպանները, բարկանալով Հանրապետականների վրա, իրենց բողոքը հղեցին Սպիտակ տանը:

«Ինչ վերաբերում է ներգաղթին, ես կարծում եմ համոզմունք այդտեղ չկա»,-ասաց Կաթոլիկ եպիսկոպոսների ԱՄՆ կոնֆերանսի միգրացիոն քաղաքականության նախագահ Քևին Էփփլբին: «Յուրաքանչյուր որոշում, որ կայացվում է, հենվում է քաղաքական հաշվարկների վրա: Դու ապրում ես քաղաքական թրով ու մեռնում ես դրանից»:

Ակցիայի հետաձգումը նախատեսված էր պահպանողական նահանգներում դեմոկրատ թեկնածուների պաշտպանության համար: Սակայն այդ հարցը դրվեց սենատոր Մարկ Ուդոլի կողմից իր նահանգի պաշտպանության համար, որի բնակչության 21 տոկոսը իսպանախոս է: Ուդոլը հարավամերիկացի ընտրողների հետ հարցազրույցում արտահայտեց «իր զարմանքը նախագահի կողմից հետաձգման որոշման վերաբերյալ»: «Ես հստակ հասկացնել տվեցի, որ երբ ես վերընտրվեմ, պատրաստվում եմ կանգնել Սպիտակ տան շեմքին՝ ստիպելով նրանց կիրառել իրենց գործադիր իշխանությունը ընտանիքներին միասին պահելու համար»,-ասել էր նա:

ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ

Ամառվա ընթացքում Սպիտակ տունը փորձում էր վերականգնել իր դիրքերը՝ նախագահին ճանապարհ դնելով հասարակ ամերիկացիների հետ հանդիպման: Նպատակը որոշակի խնդիրների մասին խոսելն էր, ինչպիսին է նվազագույն աշխատավարձը, կանանց հավասար վճարելը և այլն: Սակայն շրջագայությունը անհամերաշխությամբ ավարտվեց՝ միջազգային մի շարք ճգնաժամերի ֆոնին՝ Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առճակատումը, Արևմտյան Աֆրիկայում էբոլայի համաճարակի բռնկումն ու «Իսլամական պետություն» խմբավորման հզորացումը, որոնց կողմից երկու ամերիկացու սարսափելի սպանությունը ստիպեցին Օբամային նոր ռազմական կամպանիա թույլատրել Իրաքում ու Սիրիայում:

Այս որոշումը մեծ հետքայլ էր, ով իր արտաքին քաղաքանության մեջ շեշտադրում էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ պատերազմի ավարտը: Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ում Օբաման «համընդհանուր անհանգստություն» արտահայտեց ողջ աշխարհի համար: Նրա քննադատները Սիրիական ճգնաժամը գնահատեցին որպես Օբամայի արտաքին քաղաքականության ամենաթույլ կետ: Երբ Բուշը սկսեց Իրաքի պատերազմը, Օբաման ընկալվում էր որպես գործիչ, որը կողմ էր ԱՄՆ ռազմական մասնակցությունը սահմանափակելուն և դիվանագիտական կոլալիցիայի վրա հենվելուն: Նախագահը նահանջեց իր ուղուց 2013 թ աշնանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ օդային հարվածներ հասցնելու պլանների կապակցությամբ, երբ նույնիսկ նախորդ կառավարության ծանրակշիռ անդամները՝ Հիլարի Քլինթոնը, Ռոբերտ Մ. Գեյթսն ու Լեոն Պանետտան կասկածի տակ էին դնում իր մոտեցումը:

«Բուշն այնպիսի առաջնորդ է, որը մտածել չի սիրում»,-ասում էր Յան Բրեմմերը՝ համաշխարհային քաղաքական ռիսկերի կառավարման կազմակերպություն «Եվրասիա Գրուփի» նախագահը: Մինչդեռ Օբաման մտածող է, ով չի սիրում առաջնորդել»:

Աշնանը ԱՄՆ նախագահը դարձյալ վերադարձավ տնտեսությունը բարելավելու գործընթացին: ԱՄՆ-ը պարծենում է 6 տարիների ընթացքում երկրում գործազրկության ցածր մակարդակով, ֆոնդային շուկան ռեկորդային բարձր մակարդակի վրա է, և մոտավորապես 10 մլն. մարդ «Մատչելի առողջապահական օրենքի» շնորհիվ բժշկական ապահովագրություն է ստացել: Սակայն այս փաստարկները հիմնականում աննշան են: Ջոն Փուքեթը՝ Միննեապոլիսի «Punch Pizza» ցանցի համասեփականատերը, որը աշխատավարձը բարձրացրել է դաշնային նվազագույնից ավելի, փակուղու առջև կանգնեց: Պուքեթը հանդիպեց Օբամայի ճառերը գրողին նախագահի՝ “Երկրի իրադրության մասին” դիմումից առաջ հունվարին, և Օբաման հիացել էր պիցերիայով, երբ հրապարակում էր դաշնային կապալառուների համար աշխատավարձի բարձրացման պլանները, որպեսզի սկսեին այն, ինչը նախագահն անվանել է «գործողությունների տարի»:

Փուքեթն ասում է, որ բիզնեսը աճում է, իսկ Մինեսոտայի տնտեսությունը շարունակում է զարգանալ: «Թվում է, որ դու այլ մոլորակում ես, երբ ապագայի մասին հարցումներում մարդիկ վատ են արտահայտվում,-ասում է նա,- դուք նայում եք ազգային հիմարություններին և քորում ձեր գլուխը»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment