Չնայած նախընտրական հայտարարությանը` Օբաման 1915 թվականին հայերի կոտորածները «Ցեղասպանություն» չի անվանի
Հոդվածի առանցքում
- Աշխարհաքաղաքակությունը վեր դասելով վաղեմի նախընտրական խոստումից՝ նախագահ Բարաք Օբաման Առաջին աշխարհամարտի տարիներին 1.5 միլիոն հայերի կոտորածները «Ցեղասպանություն» չի անվանի: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թուրք դիվանագետների՝ ավագ պատվիրակությունը զանգվածային կոտորածների հարյուրամյակից 3 օր առաջ Վաշինգտոն է այցելել՝ Սպիտակ Տան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
- Արտաքին քաղաքականության մասին խոսող ԱՄՆ պաշտոնյաները ասել են, որ Սպիտակ Տունը նախատեսում էր ճանաչել Ցեղասպանությունը և զգուշացրել էր Թուրքիայի հետ հարաբերություններ ունեցող Պետական դեպարտամենտին, որպեսզի նախապատրաստվեն պոտենցիալ դիվանագիտական սկանդալին:
- «Նախագահ Օբամայի զիջումը Թուրքիային ազգային խայտառակություն է»,- հայտարարության մեջ նշել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը: «Դա շատ պարզունակ է, իրականության դավաճանություն, վստահության դավաճանություն»:
- «Հայոց Ցեղասպանությունը հայտարարություն չէ, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստագրված իրողություն՝ ամրագրված պատմական փաստերի հսկայական ծավալով,-ասել է այն ժամանակ սենատոր Օբաման իր հայտարարության մեջ: -Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
- Այդ խոստումը անկատար է մնացել, քանի որ նախագահը Մերձավոր Արևելքի ինտենսիվ հուզումների այս ժամանակահատվածում ձեռնածություն է կատարում ռեալիզմի ու ռեալփոլիթիքի ազդակներով: Օբամայի պետապարատը, իր նախորդների նման, բազմիցս կապել է իրեն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի հետ, ում կապերը ԱՄՆ-ի հետ սառել են իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ընթացքում, հարաբերությունները վտանգի տակ դնելու խնդրի հետ:
- Դաշնային մակարդակում նախագահներ Ջորջ Բուշն ու Օբաման պարտության մատնեցին Սպիտակ տանը 2007 և 2009 թվականներին ճանաչման օրենքի նախագծերի անջատողական նախաձեռնությունների օգտին քվեարկելը: Երկու նախագահներն էլ գործել են՝ ելնելով նույն ցանկությունից՝ չվտանգել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
- «Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահը հերթական անգամ չի կարող ճշգրտորեն նկարագրել 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի ջարդերը, ինչպես, որ դրանք եղել են, այն է՝ ցեղասպանություն»,-նշել է հանրապետական Ադամ Շիֆֆը, ով տարիներ շարունակ պնդել է օրենքի նախագծի ընդունումը:
Ուշադրությանն արժանի
Աշխարհաքաղաքակությունը վեր դասելով վաղեմի նախընտրական խոստումից՝ նախագահ Բարաք Օբաման Առաջին աշխարհամարտի տարիներին 1.5 միլիոն հայերի կոտորածները «Ցեղասպանություն» չի անվանի: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թուրք դիվանագետների՝ ավագ պատվիրակությունը զանգվածային կոտորածների հարյուրամյակից 3 օր առաջ Վաշինգտոն է այցելել՝ Սպիտակ Տան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
Արտաքին քաղաքականության մասին խոսող ԱՄՆ պաշտոնյաները ասել են, որ Սպիտակ Տունը նախատեսում էր ճանաչել Ցեղասպանությունը և զգուշացրել էր Թուրքիայի հետ հարաբերություններ ունեցող Պետական դեպարտամենտին, որպեսզի նախապատրաստվեն պոտենցիալ դիվանագիտական սկանդալին:
Վերջիվերջո, սակայն, Սպիտակ Տունը որոշել է չօգտագործել այս եզրույթը: Վարչական պաշտոնյաները երեքշաբթի կեսօրին այս որոշման մասին հայտնել են ամերիկահայ առաջնորդներին՝ առաջացնելով նրանց անմիջական հակազդումը, ովքեր տասնամյակներ են ծախսել բազմաթիվ գիտնականների կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանություն համարվող դեպքերի համար Վաշինգտոնից ճանաչում ստանալու վրա:
«Նախագահ Օբամայի զիջումը Թուրքիային ազգային խայտառակություն է»,- հայտարարության մեջ նշել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը: «Դա շատ պարզունակ է, իրականության դավաճանություն, վստահության դավաճանություն»:
Շատ պաշտոնյաներ կառավարությունում դեմ են որոշմանը՝ վախենալով Թուրքիայի հետ համագործակցությունը կորցնելուց այնպիսի առանցքային խնդիրներում, ինչպիսին է Իսլամական պետություն ռազմական խմբավորման դեմ պատերազմին, որն գերիշխանություն է հաստատել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներում: Թուրքիան նախապատրաստական ճամբար է անցկացնում հակա-ԻՊ-ական կռվողների համար և ունի ավիաբազա, որին ԱՄՆ-ը առավել շատ մուտք է ցանկանում:
«Արդյո՞ք ժամանակն է Թուրքիային հարվածել՝ հաշվի առնելով այն ամենն ինչ կատարվում է տարածաշրջանում»,-նշել է նախկին կոնգրեսականի օգնականը, ով Վաշինգտոնի գերակտիվ հայկական լոբբիի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Առ այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ չի արտասանել «գենոցիդ» բառը, երբ խոսքը գնում է այն վայրագությունների մասին, որոնք Առաջին աշխարհամարտի սկզբին կատարվել են հայերի դեմ: 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը գրավոր հռչակում տվեց «Հայերի Ցեղասպանության» մասին:
Սակայն հաջորդած դիվանագիտական գլխացավանքը հարկադրեց նրա վարչակարգին փոխել կուրսն ու հրաժարվել այդ եզրի բոլոր ակնհայտ հղումներից: Հաջորդող վարչակարգերը խուսափողական հայտարարություններ են արել ցեղասպանության մասին, սակայն Օբամայի վարչակարգը ընկել է նշանակալի ճնշման տակ, որպեսզի հստակ հայտարարություն կատարի՝ հաշվի առնելով 2008 թվականի նախընտրական քարոզարշավում տված խոստումը:
«Հայոց Ցեղասպանությունը հայտարարություն չէ, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստագրված իրողություն՝ ամրագրված պատմական փաստերի հսկայական ծավալով,-ասել է այն ժամանակ սենատոր Օբաման իր հայտարարության մեջ: -Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:
Այդ խոստումը անկատար է մնացել, քանի որ նախագահը Մերձավոր Արևելքի ինտենսիվ հուզումների այս ժամանակահատվածում ձեռնածություն է կատարում ռեալիզմի ու ռեալփոլիթիքի ազդակներով: Օբամայի պետապարատը, իր նախորդների նման, բազմիցս կապել է իրեն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի հետ, ում կապերը ԱՄՆ-ի հետ սառել են իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ընթացքում, հարաբերությունները վտանգի տակ դնելու խնդրի հետ:
Այժմ ԱՄՆ-ը ձգտում է ավելի շատ համագործակցել Էրդողանի հետ Իսլամական պետության դեմ պայքարում, սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի հարցում առանցքային տարբերությունները երկու դաշնակիցների միջև հարաբերությունները լարել են:
Մինչ Անկարան աջակցում է վարժանքներն ու հանդերձավորում է սիրիական զինյալներին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելու համար, Վաշինգտոնը առաջին հերթին ցանկանում է, որ Սիրիայում զինյալները կռվեն Իսլամական պետության գրոհայինների դեմ:
Թուրքիան կարող էր պատասխան քայլեր ձեռնարկել ցեղասպանության հայտարարության դեմ թույլ չտալով ԱՄՆ-ին օգտագործել Ինջիրլիքի իր օդային բազան ռազմական օդանավերի ու անօդաչու սարքերի համար: Այժմ Անկարան թույլ է տալիս Վաշինգտոնին օգտագործել բազան չզինված դիտարկումային թռիչքների համար՝ չնայած առավել օպերատիվ ճկունություն ունենալու՝ Վաշինգտոնի ցանկությանը:
Որպես ԱՄՆ-Թուրքիա միացյալ ծրագրի մի մաս երկրում է նաև գտնվում ճամբարը, որը մյուս ամիս կսկսի մոտ 200 սիրիացի զինյալների վարժանքները:
Ցեղասպանության ճանաչումը կդառնար հսկայական հաղթանակ հայկական լոբբիի համար, որն տասնամյակներ շարունակ իր բնութագրական խնդիրն է դարձրել ցեղասպանության ճանաչումը և վայելում է Կալիֆորնիայի օրենսդիրների լայն աջակցությունը: Նրանք ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի 43 նահանգներ օգտագործում են եզրը իրենց օրենսդրություններում կամ հայտարարություններում:
Դաշնային մակարդակում նախագահներ Ջորջ Բուշն ու Օբաման պարտության մատնեցին Սպիտակ տանը 2007 և 2009 թվականներին ճանաչման օրենքի նախագծերի անջատողական նախաձեռնությունների օգտին քվեարկելը: Երկու նախագահներն էլ գործել են՝ ելնելով նույն ցանկությունից՝ չվտանգել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Պարզ չէ, թե վերջին հաշվով ո՞ր գործոնն է հեռու պահում Սպիտակ Տանը ցեղասպանության ճանաչումից: Երեքշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում և պետքարտուղար Ջոն Քերրիի ու Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսի, հետ երկու բարձր կարգի հանդիպում է ունեցել:
Սպիտակ Տունը հայտարարեց, որ Ռայսը Չավուշօղլուին Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու «և 1915թվականի վայրագությունների հարցում Թուրքիայի բաց ու անկեղծ երկխոսությունը թեթևացնելու» կոչ է արել:
Այն նաև հայտարարություն է կատարել «պարզեցնելով», որ ԱՄՆ-ը «սգում է յուրաքանչյուր մարդու կորստի համար, որոնք այդքան դաժանորեն սպանվել են 1915 թվականին սկսված իրադարձություններում»: Հայտարարությունը հեռու է մնում ցեղասպանության ճանաչումից, մի քայլ որ Կոնգրեսում կվերակենդանացնի հայկական լոբբին ու դրա բազմաթիվ ճանապարհորդներին:
«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահը հերթական անգամ չի կարող ճշգրտորեն նկարագրել 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի ջարդերը, ինչպես, որ դրանք եղել են, այն է՝ ցեղասպանություն»,-նշել է հանրապետական Ադամ Շիֆֆը, ով տարիներ շարունակ պնդել է օրենքի նախագծի ընդունումը: «Որքա՞ն դեռ պետք է զոհերն ու նրանց ընտանիքները սպասեն, մինչև որ մեր պետությունը քաջություն ունենա առճակատվել Թուրքիային Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի ճշմարտության հետ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ