Օբաման սխալվում է` ռուսական տնտեսությունը քարուքանդ չի լինում

Օբաման սխալվում է` ռուսական տնտեսությունը քարուքանդ չի լինում

Հոդվածի առանցքում

  • Արևմտյան քաղաքական գործիչներն ու քաղաքագետները պետք է բավականին զգուշավորություն ցուցաբերեն ռուսական տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումների մեջ, քանի որ հաղորդումները ռուսական տնտեսության փլուզման մասին, մեղմ ասած ժամանակավրեպ են:
  • Հենց երեկ էլ Փեթերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ղեկավար Անդերս Ալանդը հրապարակեց մի հոդված, որտեղ կանխատեսեց ՀՆԱ-ի 10 տոկոսի կրճատում` մոտավորապես այն ոգով, որը տիրապետում էր, երբ անցյալ տարեվերջին նավթի գնանկումն հասավ իր կրիտիկական կետին ու ռուբլին սկսեց իր ազատ անկումը:
  • Ասլանդի հաշվարկների համաձայն, 166 միլիարդ դոլար կներդրվի ենթակառուցվածքների զարգացման ու ընկերություններին ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար, իսկ կապիտալի արտահոսքի ու միջոցների այլ սողանցքների պայմաններում պահուստները կկրճատվեն ևս 100 միլիարդ դոլարով: Արդյունքում, արտաքին պարտքն հաշվի առնելով, որը կազմում է 600 միլիարդ դոլար, Ռուսաստանի արժութային պահուստները կմոտենան կրիտիկական նվազագույնի շեմին:
  • Ի հեճուկս հնչեցված տարատեսակ կանխատեսումների` ռուսական տնտեսության նավթի գնանկման հետ կապված վտանգները, մեղմ ասած, մի փոքր չափազանցված են: Ճիշտ է ՌԴ պետական եկամուտները նավթի ու էներգակիրների վաճառքից դոլարային մասով կրճատվել են, սակայն քանի որ ՌԴ ԿԲ-ն թույլ տվեց, որ ռուբլին անկում ապրի դոլարի նկատմամբ, ռուբլով եկամուտները անհամեմատ ավելի մեծ կլինեն:
  • Ըստ ազդեցիկ տնտեսագետների` տնտեսական պատժամիջոցները շատ ավելի նվազ են բացասական ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա, քան այն ներկայացվում է: Ընդ որում, ինչպես նկատում է նույն Գայդարի ինստիտուտի մասնագետ Սերգեյ Ցուխլոն, հակառուսական պատժամիջոցները ազդում են ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների միայն 6 տոկոսի վրա: Համեմատության համար նշենք, որ ռուս տնտեսագետներն ավելի մտահոգ են Ուկրաինայի հետ:
  • Այս ամենը մի եզրակացության է հանգեցնում. Արևմուտքը պետք է հույսը կտրի այն բանից, որ կենսամակարդակի ու բարեկեցության նվազումը կարող են բերել հակապուտինյան ցնցումների: Պետք է փորձի այլ ճանապարհներ որոնել, կամ ավելի սաստկացնել պատժամիջոցները, չնայելով, որ իրավիճակն Ուկրաինայում համեմատաբար ավելի բարվոք է դարձել, կամ էլ ուղիներ որոնել Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնման համար:

Ուշադրությանն արժանի

Արևմտյան քաղաքական գործիչներն ու քաղաքագետները պետք է բավականին զգուշավորություն ցուցաբերեն ռուսական տնտեսության վերաբերյալ իրենց կանխատեսումների մեջ, քանի որ հաղորդումները ռուսական տնտեսության փլուզման մասին, մեղմ ասած ժամանակավրեպ են:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքում ռուսական տնտեսության քննադատությունը վերջին ժամանակներում շատերի համար դարձել է սիրելի զբաղմունք: Անցյալ ամիս Կոնգրեսին իր ամենամսյա ուղերձով դիմելիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ռուսական տնտեսությունը “քարուքանդ” է եղել:

Հենց երեկ էլ Փեթերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ղեկավար Անդերս Ալանդը հրապարակեց մի հոդված, որտեղ կանխատեսեց ՀՆԱ-ի 10 տոկոսի կրճատում` մոտավորապես այն ոգով, որը տիրապետում էր, երբ անցյալ տարեվերջին նավթի գնանկումն հասավ իր կրիտիկական կետին ու ռուբլին սկսեց իր ազատ անկումը:

Իր կանխատեսումներում Ասլանդը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ռուսական արժութային պահուստների կրճատմանը, որոնցից որոշ խմբաքանակը նախատեսված էին տնտեսական դժվարությունների դեպքում պետական ծախսերի փակման համար: Այժմ այն կազմում է 364 միլիարդ դոլար, որը 26 տոկոսով ավելի քիչ է, քան անցյալ տարի և այս տարեսկզբից սկսած կրճատվել են 21,6 միլիարդ դոլարով:

Ասլանդի հաշվարկների համաձայն, 166 միլիարդ դոլար կներդրվի ենթակառուցվածքների զարգացման ու ընկերություններին ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար, իսկ կապիտալի արտահոսքի ու միջոցների այլ սողանցքների պայմաններում պահուստները կկրճատվեն ևս 100 միլիարդ դոլարով: Արդյունքում, արտաքին պարտքն հաշվի առնելով, որը կազմում է 600 միլիարդ դոլար, Ռուսաստանի արժութային պահուստները կմոտենան կրիտիկական նվազագույնի շեմին:

Այս ամենն, իհարկե, որոշակի ճշմարտության հատիկ պարունակում է, սակայն այստեղ հաշվի չի առնվել այն, որ ռուսական արտաքին պարտքը կրճատվում է արժութային պահուստների կրճատման հետ զուգընթաց: Այդպես տեղի է ունենում, երբ միջոցները օգտագործվում են պետական ընկերությունների արժեթղթերը մարելու համար:

Օրինակ, ռուսական պետության ու պետական ընկերությունների համախառն պարտքը 129.4 միլիարդ դոլարից իջել է 124.2 միլիարդ դոլարի: Բացի այդ, ռուսական ընկերությունների մնացորդային պարտքի մեծ մասը կապված են հարկերից խուսափումների մեխանիզմների գործերի հետ: Արտասահմանյան վարկեր վերցնելով՝ շատ ընկերություններ իրենց եկամուտները տեղափոխում են ավելի ցածր հարկային դրույքաչափեր ունեցող երկրներ:

Նման վարկերը կարելի է հեշտությամբ հետգանձել այն դեպքում, երբ տնտեսական պատժամիջոցների պատճառով ռուսական կողմը չկարողանա անհրաժեշտ վճարումներ կատարել: Ի հեճուկս հնչեցված տարատեսակ կանխատեսումների` ռուսական տնտեսության նավթի գնանկման հետ կապված վտանգները, մեղմ ասած, մի փոքր չափազանցված են: Ճիշտ է ՌԴ պետական եկամուտները նավթի ու էներգակիրների վաճառքից դոլարային մասով կրճատվել են, սակայն քանի որ ՌԴ ԿԲ-ն թույլ տվեց, որ ռուբլին անկում ապրի դոլարի նկատմամբ, ռուբլով եկամուտները անհամեմատ ավելի մեծ կլինեն:

Արդյունքում, բյուջեի բալանսավորման համար Ռուսաստանն այլևս կարիք չի ունենա մտահոգվելու, որ նավթն անպայման արժենա 1 բարելի դիմաց 100 դոլար: Իսկ արդեն սրա արդյունքում էլ, նավթի գնանկման բացասական ազդեցությունը տնտեսության վրա, էականորեն նվազում է:

Այսպես ուրեմն, Ե. Տ. Գայդարի տնտեսական քաղաքականության ինստիտուտի հեղինակավոր մասնագետները կարծում են, որ ռուբլու լողացող փոխարժեքի շնորհիվ, նավթի գնանկման բացասական ազդեցությունը ռուսական տնտեսության ու ՀՆԱ-ի վրա կրճատվում է կրկնակի անգամ:

Նույն կանխատեսումների համաձայն, ՀՆԱ-ի անկումը այս տարի կլինի 2,7 տոկոս նույնիսկ, եթե Brent տեսակի նավթի 1 բարելն արժենա 40 դոլար: Ու սա այն դեպքում, ինչը ավելի իրատեսական է, երբ որոշ տնտեսագետներ ՀՆԱ-ի կրճատումը կանխատեսել են 4 տոկոս: Գրեթե նույնն է իրավիճակը նաև տնտեսական պատժամիջոցների պարագայում: Ըստ ազդեցիկ տնտեսագետների` տնտեսական պատժամիջոցները շատ ավելի նվազ են բացասական ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա, քան այն ներկայացվում է:

Ընդ որում, ինչպես նկատում է նույն Գայդարի ինստիտուտի մասնագետ Սերգեյ Ցուխլոն, հակառուսական պատժամիջոցները ազդում են ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների միայն 6 տոկոսի վրա: Համեմատության համար նշենք, որ ռուս տնտեսագետներն ավելի մտահոգ են Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վատթարացմամբ, քան հակառուսական պատժամիջոցներով:

Այդ ամենով հանդերձ նաև ճշմարտություն է այն, որ աճող սղաճի պայմաններում բավական իջել է ռուսների կենսամակարդակն ու բարեկեցությունը: Ըստ Ասլանդի, առաջին անգամ Պուտինի 15-ամյա կառավարման ժամանակահատվածում, աշխատավարձերը ավելանալու փոխարեն կկրճատվեն, ինչն արդեն խոսում է այն մասին, որ կենսամակարդակի անկում է տեղի ունեցել և իջել է ռուսների բարեկեցությունը, ինչը լուրջ խնդիր է ՌԴ նախագահ Պուտինի համար:

Իհարկե, առայժմ ռուսները հաղթահարել են ռուբլու գնանկման առաջին շոկը և սղաճի հարցով բավականին հանգիստ են: Ավելին, ինչպես փաստում են Լևադա կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հունվար ամսվա համեմատ աճել է ռուսների վստահությունը Պուտինի հանդեպ ` 85 տոկոսից հասնելով 86 տոկոսի: Այս ամենը մի եզրակացության է հանգեցնում. Արևմուտքը պետք է հույսը կտրի այն բանից, որ կենսամակարդակի ու բարեկեցության նվազումը կարող են բերել հակապուտինյան ցնցումների:

Պետք է փորձի այլ ճանապարհներ որոնել, կամ ավելի սաստկացնել պատժամիջոցները, չնայելով, որ իրավիճակն Ուկրաինայում համեմատաբար ավելի բարվոք է դարձել, կամ էլ ուղիներ որոնել Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնման համար, որն, ըստ ամենայնի, «աշխահի քարտեզից և ոչ մի տեղ չի անհետանա»,- նշում են ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականի վերլուծաբանները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment