Քիմ Քարդաշյանի և Հռոմի Պապի նման համարձակ եղեք, պարոն նախագահ. Հայոց Ցեղասպանությունը կոչեք ցեղասպանություն

Քիմ Քարդաշյանի և Հռոմի Պապի նման համարձակ եղեք, պարոն նախագահ. Հայոց Ցեղասպանությունը կոչեք ցեղասպանություն

Հոդվածի առանցքում

  • Օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունից մեկ դար է անցել, Օբաման պետք է այս ոճրագործությունը կոչի իր անունով: Այն հնչում է ինչպես գիշերային թոք շոու վարողի հումորային բացում.«Այսպիսով, Քիմ Քարդաշյանը և Հռոմի Պապն անցյալ կիրակի գլխավոր լուրերում էին»:
  • Այժմ հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհետևի նրանց օրինակին և առիթը կօգտագործի 2008-ի նախընտրական խոստումը կատարելու և նույնն անելու համար: Յոթ տարվա ընթացքում նա իրական քաղաքականությունը նախընտրեց արդարությունից, խուսափեց «ցեղասպանություն» բառից, փորձելով հանգստացնել Ամերիկայի ռազմական դաշնակից Թուրքիային, որը դրա փոխարեն շատ քիչ բան է առաջարկել:
  • Նույնիսկ Թուրքիայի ետպատերազմյան առաջին կառավարությունը 1919-ին ցեղասպանության երեք հեղինակներին մեղավոր ճանաչեց հայերի դեմ կատարած հանցագործությունների համար և հեռակա կարգով մահվան դատապարտեց: Դա տևեց մինչև 1924-ի ետպատերազմյան երկրորդ կառավարության ձևավորումը, որը ղեկավարեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Թուրքիան սկսեց վերաշարադրել այս ոճրագործության պատմությունը:
  • Որպես ԱՄՆ սենատոր, նա աջակցել է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Սակայն վերջին վեց տարիներին, որպես նախագահ ամեն տարի ապրիլի 24-ին նա գտնում է ցեղասպանություն բառի ավելի մեղմ տարբերակը, որպեսզի խուսափի Թուրքիայի զայրույթից:
  • Նախնիների կոտորածը տեսած և հայրենիքը կորցրած հայերն ամբողջ աշխարհում ակտիվացել են: Այժմ, ցեղասպանությունից մեկ դար անց, մենք այլևս չպետք է թույլ տանք թուրքերին այս զանգվածային սպանությունները թաքցնել գորգի տակ: Շատ տարիներ ապրիլի 24-ը նշվել է առանց ընդգծված ճանաչման: Բայց այս տարի ցեղասպանության հարյուրամյակն է, աշխարհը ուշադրություն է դարձնում այս մռայլ կարևոր իրադարձության վրա և Թուրքիան արդեն հաստատել է իր անհուսալի դաշնակից լինելը:
  • Հույս ունեմ, որ նախագահը կամրապնդի իր ժառանգությունը որպես բարոյական պետական ​​գործիչ, կասի այն, ինչ նախկինում անասելի էր և Հռոմի Պապի նման քաջություն կունենա ու մեր ողբերգությունը կկոչի ցեղասպանություն:

Ուշադրությանն արժանի

Օսմանյան թուրքերի կողմից ավելի քան 1 միլիոն հայերի սպանությունից մեկ դար է անցել, Օբաման պետք է այս ոճրագործությունը կոչի իր անունով:

Այն հնչում է ինչպես գիշերային թոք շոու վարողի հումորային բացում.«Այսպիսով, Քիմ Քարդաշյանը և Հռոմի Պապն անցյալ կիրակի գլխավոր լուրերում էին»:

Բայց դա ծիծաղելի չէ:

Որպես հայ-ամերիկացի և  Հայոց Ցեղասպանության վերապրածների հետնորդ, պետք է ասեմ, որ վերջին օրերին Քարդաշյանի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին սուր ու հզոր խորագրերը փոխում են խաղի կանոնները: Անցյալ շաբաթ, Քարդաշյանը` հայկական ծագումով ամենահայտնի ամերիկացին, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ այցելեց Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իսկ կիրակի երեկոյան Քանյեն անվճար համերգ տվեց քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճի տարածքում:

Այս շաբաթ Սբ. Պետրոս եկեղեցում կայացած պատարագի ժամանակ Հռոմի Պապը Օսմանյան կայսրության կողմից մոտ 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը կոչեց «ցեղասպանություն» և շարունակեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նույնն է, թե թողնել, որ վերքն արյունահոսի այն չվիրակապելով»:

Այժմ հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհետևի նրանց օրինակին և  առիթը կօգտագործի 2008-ի նախընտրական խոստումը կատարելու և նույնն անելու համար: Յոթ տարվա ընթացքում նա իրական քաղաքականությունը նախընտրեց արդարությունից, խուսափեց «ցեղասպանություն» բառից, փորձելով հանգստացնել Ամերիկայի ռազմական դաշնակից Թուրքիային, որը դրա փոխարեն շատ քիչ բան է առաջարկել:

Աշխարհի մեծ մասը Հայոց Ցեղասպանությունն ընդունում է որպես կոտորած: Բայց ամեն տարի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք՝ հայերս, հիշում ենք հանցագործության անարդարությունը, որը քչերն են ճանաչել և հաճախ կտրականապես հերքել են:

1915 թվականի ապրիլի 24-ին էր, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում հավաքեցին հայ մտավորականներին, մասնագետներին, խմբագիրներին ու կրոնական առաջնորդներին և գրեթե բոլորին մահապատժի ենթարկեցին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունը սպանեց յուրաքանչյուր չորս հայ քաղաքացուց երեքին: Հայերի մեծամասնությունն այսօր ողջ մնացածների ժառանգներն են:

Վերջին հարյուր տարվա ընթացքում թուրք ղեկավարները ջանում են ժխտել ցեղասպանությունը, կեղծելով պատմական արձանագրությունները, չնայած Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան միաձայն այն անվանում է ցեղասպանություն: Փետրվարին, Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ահմեդ Թյուրքը խոստովանել է, որ իր քուրդ նախնիները մասնակցել են սպանություններին և ներողություն է խնդրել հայերից «իրենց արյունոտ ձեռքերի համար»:

Նույնիսկ Թուրքիայի ետպատերազմյան առաջին կառավարությունը 1919-ին ցեղասպանության երեք հեղինակներին մեղավոր ճանաչեց հայերի դեմ կատարած հանցագործությունների համար և հեռակա կարգով մահվան դատապարտեց: Դա տևեց մինչև 1924-ի ետպատերազմյան երկրորդ կառավարության ձևավորումը, որը ղեկավարեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Թուրքիան սկսեց վերաշարադրել այս ոճրագործության պատմությունը:

Դա նրանց մասամբ հաջողվեց, քանի որ արևմտյան շատ երկրներ Թուրքիան ընդունում էին որպես սառը պատերազմի ժամանակ խորհրդային ազդեցության ընդլայնման դեմ վերջին սահմանը, հետագայում էլ` չափավոր դաշնակից Մերձավոր Արևելքում: Միացյալ Նահանգները, իհարկե, դրան նպաստողներից էր:

Վաշինգտոնն այնքան է վախենում Անկարայից, որ այստեղ երբեք չի ընդունվել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Սակայն 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, թեկնածու Բարաք Օբաման ասաց. «Ամերիկան ​​արժանի է այնպիսի առաջնորդի, ով արդարացիորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»:

Որպես ԱՄՆ սենատոր, նա աջակցել է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Սակայն վերջին վեց տարիներին, որպես նախագահ ամեն տարի ապրիլի 24-ին նա գտնում է ցեղասպանություն  բառի ավելի մեղմ տարբերակը, որպեսզի խուսափի Թուրքիայի զայրույթից:

Բայց դա նրան չի օգնում: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, թույլ չի տալիս ամերիկյան օդուժին թռիչքներ իրականացնել ԱՄՆ Ինջիրլիկ ավիաբազայից ԻԼԻՊ-ի դիրքերին հարվածելու համար: Սև շուկայում վաճառվող ԻԼԻՊ-ի նավթը հոսում է Թուրքիայով: Այն զենքի վերաբեռնման կետ է, որն առաքվում է ալ-Կաիդայի ենթաճյուղերին: Երկրի ներսում թուրքական իշխանությունը մեծ ճնշում է գործադրում լրագրողների վրա և ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, մամուլի ազատության վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 149-րդ տեղը: Այն ցածր է Մյանմարից և մի քիչ բարձր Ռուսաստանից:

Թուրքիայի ղեկավարները ցնցվում են, երբ գործը հասնում է Օսմանյան կայսրության հանցագործությունների քննարկումներին: Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանի իր դեսպանին, արտաքին գործերի նախարարը կատաղել է. « Պապի հայտարարությունը, որը հեռու է պատմական և իրավական ճշմարտություններից, անընդունելի է»: Բայց ճշմարտությունը ցավալի է, ցեղասպանության մասին տասնյակ գիտական աշխատությունները, երբեմն նաև թուրք գիտնականները, ցուցադրում են այդ ցավոտ ճշմարտությունը:

Նախնիների կոտորածը տեսած և հայրենիքը կորցրած հայերն ամբողջ աշխարհում ակտիվացել են: Այժմ, ցեղասպանությունից մեկ դար անց, մենք այլևս չպետք է թույլ տանք թուրքերին այս զանգվածային սպանությունները թաքցնել գորգի տակ:

Շատ տարիներ ապրիլի 24-ը նշվել է առանց ընդգծված ճանաչման: Բայց այս տարի ցեղասպանության հարյուրամյակն է, աշխարհը ուշադրություն է դարձնում այս մռայլ կարևոր իրադարձության վրա և Թուրքիան արդեն հաստատել է իր անհուսալի դաշնակից լինելը:

Այս տարի քրիստոնեական հավատքի ամենանշանավոր առաջնորդը և Քարդաշյան կայսրության ամենահայտնի դեմքը ոտքի են կանգնել և պատասխանատվություն են պահանջում:  Աշխարհը և մեր երկիրը պարտավոր են ճանաչել, սգալ և դատապարտել այս չարագործությունը:

Հույս ունեմ, որ նախագահը կամրապնդի իր ժառանգությունը որպես բարոյական պետական ​​գործիչ, կասի այն, ինչ նախկինում անասելի էր և Հռոմի Պապի նման քաջություն կունենա ու մեր ողբերգությունը կկոչի ցեղասպանություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment