Օբամա, լավ գործ արա Հայաստանի համար. սյունակ

Օբամա, լավ գործ արա Հայաստանի համար. սյունակ

Հոդվածի առանցքում

  • Կիրակի Հռոմում տեղի ունեցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը կոտորածները որակեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Թուրքիան, որն այդ պատերազմում պարտված Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և որը երկար ժամանակ կատաղությամբ հերքում է, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, զայրացած հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից:
  • Ի հակադրություն արտգործնախարարի գրառմանը, փաստացի և իրավական լուրջ հիմքեր կան կոտորածները Ցեղասպանություն որակելու համար, քանի որ այդ եզրույթով բնութագրվում են համակարգված սպանությունները, որոնք միտված են ժողովրդի, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը:
  • Որպես սենատոր` Բարաք Օբաման աջակցել է 2007 թվականին ներկայացված Հայոց Ցեղասպանության բանաձևին, որը կոչ էր անում սպանությունները ճանաչել որպես Ցեղասպանություն: Նախագահի թեկնածու Օբաման դատապարտել է Բուշի վարչակազմին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու համար:
  • Օբամայի վարչակարգը դժվար թե միակն է, որ վախենում է: Օրինակ, 1981 թվականին Հոլոքոստի վերաբերյալ հայտարարությամբ նախագահ Ռեյգանի վարչակարգը խուսափել է հայերի կոտորածները որակել Ցեղասպանություն: Սրա պատմական պատճառի արմատները գտնվում են Թուրքիայի ռազմավարական կարևորության մեջ:
  • Սեղանին են դրվում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, որոնք կարևոր են ԱՄՆ-ի համար, բայց բարոյականության տեսանկյունից ակնհայտ է նախագահի անպարկեշտությունը, որը խախտել է նախընտրական խոստումը: Անցյալի սարսափների ընդունումն ու ճանաչումն անհրաժեշտ է ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար:
  • Նախագահ Օբաման, որը հպարտանում է նրանով, որ կոտրում է արտաքին քաղաքականության կարծրատիպերը` կարգավորելով հարաբերությունները Կուբայի, վարելով միջուկային բանակցություններ Իրանի հետ, պետք է այդպես վարվի նաև Հայոց Ցեղասպանության հարցում:

Ուշադրությանն արժանի

Ֆրանցիսկոս պապը խիզախություն դրսևորեց Թուրքիայի դեմ: ԱՄՆ-ը ինչու՞ չի կարող հետևել նրան

1915 թվականի ապրիլի 24-ին` Առաջին աշխարհամարտի ընթացքում, Օսմանյան կայսրությունը սկսեց քրիստոնյա հայերի համակարգված կոտորածները: Կիրակի Հռոմում տեղի ունեցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը կոտորածները որակեց «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»: Թուրքիան, որն այդ պատերազմում պարտված Օսմանյան կայսրության իրավահաջորդն է և որը երկար ժամանակ կատաղությամբ հերքում է, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, զայրացած հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից:

«Պապի հայտարարությունը, որը հեռու է պատմական փաստերից և իրավական ճշմարտությունից, պարզապես անընդունելի է», – Twitter-ում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նախագահ Օբաման կհետևի՞ Հռոմի պապի օրինակին

Ի հակադրություն արտգործնախարարի գրառմանը, փաստացի և իրավական լուրջ հիմքեր կան կոտորածները Ցեղասպանություն որակելու համար, քանի որ այդ եզրույթով բնութագրվում են համակարգված սպանությունները, որոնք միտված են  ժողովրդի, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը:

Մինչև պատերազմի մեկնարկը Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2 միլիոն հայ: Տասնյակ հազարավոր հայեր ծառայում էին կայսրության բանակում, երբ Օսմանյան պետությունը կռվում էր Մեծ Բրիտանիայի ու ցարական Ռուսաստանի դեմ:

Կառչելով փաստից, որ մի քանի հայեր համակրում էին Ռուսաստանին` Օսմանյան կայսրության կառավարությունը սկսեց Կոստանդնուպոլսի (այժմ` Ստամբուլ) հայ մտավորականության, հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված ոչնչացումը, ինչի հետևանքով շատ երեխաներ դարձան որբեր և մահվան քայլերթով ուղարկվեցին սիրիական անապատներ:

Օսմանյան կայսրության առաջնորդներից մեկը` Թալեաթ փաշան, ժամանակին գրել է, որ «որբերի տեղահանության և նշանակված վայր (անապատ) հասցնելու գործողությամբ մենք երաշխավորում ենք նրանց հավերժական հանգիստը»: Ի վերջո մոտ 1.5 միլիոն հայ մահացավ այդ կոտորածների ժամանակ, մյուսները հեռացան Օսմանյան կայսրությունից, ինչի հետևանքով այդ երկրում գրեթե վերացավ հայկական համայնքը:

Որպես սենատոր` Բարաք Օբաման աջակցել է 2007 թվականին ներկայացված Հայոց Ցեղասպանության բանաձևին, որը կոչ էր անում սպանությունները ճանաչել որպես Ցեղասպանություն:

Նախագահի թեկնածու Օբաման դատապարտել է Բուշի վարչակազմին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու համար, ինչն արվել էր, երբ դեսպանը հրապարակավ արտաբերել էր «Ցեղասպանություն» բառը: «Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը», – խոստացել էր Օբաման:

Բայց ոչ: Նախագահի պաշտոնում Օբաման արտասահմանյան առաջին այցելությամբ մեկնեց Թուրքիա և, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում, խոսեց այն մասին, թե ինչպես «յուրաքանչյուր պետություն պետք է աշխատի իր անցյալի` ներառյալ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ»: Օբաման սկսեց չկիրառել Ցեղասպանություն բառը, նրա վարչակազմի անդամները` նույնպես:

(Որպես սենատոր Հիլարի Քլինթոնը նույնպես աջակցել է Հայոց Ցեղասպանության բանաձևերին, բայց որպես Օբամայի նախագահության առաջին շրջանի պետքարտուղար, նա նույնպես դրանց դեմ է եղել):

Օբամայի վարչակարգը դժվար թե միակն է, որ վախենում է: Օրինակ, 1981 թվականին Հոլոքոստի վերաբերյալ հայտարարությամբ նախագահ Ռեյգանի վարչակարգը խուսափել է հայերի կոտորածները որակել Ցեղասպանություն:

Սրա պատմական պատճառի արմատները գտնվում են Թուրքիայի ռազմավարական կարևորության մեջ: Սկզբում այդ կարևորությունը բացատրվում էր Սառը պատերազմի հանգամանքով, այժմ` ահաբեկչության դեմ պայքարով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուր բանաձևի քննարկումից առաջ սպառնում է արգելել ԱՄՆ ռազմաօդային ուժերին օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից:

Հարցն արդեն Թուրքիայի ազգային ինքնության մասին է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճանաչել է Առաջին աշխարհամարտի պատճառած «ընդհանուր ցավը և անմարդկային հետևանքները»` հիշատակելով Օսմանյան կայսրության ինչպես մուսուլման, այնպես էլ հայ զոհերի մասին:

Բայց Թուրքիան սկզբունքորեն հրաժարվել է ընդունել, որ հայերը զոհվել են օսմանցիների իրականացրած Ցեղասպանության հետևանքով:

Էրդողանը, որը կարծես գտնվում է կլինիկական պարանոյայի եզրին, սպառնացել է «նոր Լոուրենս արաբացիներին»` նշելով, որ արևմտյան երկրները փորձում են ոչնչացնել Մերձավոր Արևելքը: Նրա համար դժվար է ընդունել, որ ժամանակակից Թուրքիան կառուցվել է նախկին կառավարության մեծագույն հանցագործության հիման վրա:

Սեղանին են դրվում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, որոնք կարևոր են ԱՄՆ-ի համար, բայց բարոյականության տեսանկյունից ակնհայտ է նախագահի անպարկեշտությունը, որը խախտել է նախընտրական խոստումը: Անցյալի սարսափների ընդունումն ու ճանաչումն անհրաժեշտ է ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար: Կամ, ինչպես կիրակի նշել է Հռոմի պապը  «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թույլ տաս վերքն արնահոսի՝ առանց այն վիրակապելու »:

Նախագահ Օբաման, որը հպարտանում է նրանով, որ կոտրում է արտաքին քաղաքականության կարծրատիպերը` կարգավորելով հարաբերությունները Կուբայի, վարելով միջուկային բանակցություններ Իրանի հետ, պետք է այդպես վարվի նաև Հայոց Ցեղասպանության հարցում և վերջապես լավ գործ կատարի` իրականացնելով իր նախընտրական խոստումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment