Օբամային ճնշում են տարբեր կողմերից, որպեսզի զինի Ուկրաինան

Օբամային ճնշում են տարբեր կողմերից, որպեսզի զինի Ուկրաինան

Հոդվածի առանցքում

  • Չորեքշաբթի Օբամայի վարչակազմը փորձել էր հարցը տեղից շարժել՝ խոստանալով ոչ մահացու ռազմական օգնություն Ուկրաինային, բայց դա չէր բավարարել Կոնգրեսի պահանջները, որը ցանկանում է զենք և այլ ծանր ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա:
  • Քարտերը և Միացյալ հրամանատարության շտաբի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին հակառակվել են Օբամային և պատրաստ են աջակցել Կիևին զինելուն: Այժմ շատ օրենսդիրներ, այդ թվում ազդեցիկ դեմոկրատներ, հանդես են գալիս Ուկրաինային զենք տալու օգտին:
  • Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի 75 միլիոն դոլարի ոչ մահացու օգնություն:

Ուշադրությանն արժանի

Ուկրաինային զինելու հարցում Օբամայի վարչակազմը պատերազմի մեջ է ինքն իր հետ՝ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի ու զինվորական ղեկավարության հետ, որոնք հայտարարում են, թե կաջակցեն կուրսի փոփոխությանը:

Չորեքշաբթի Օբամայի վարչակազմը փորձել էր հարցը տեղից շարժել՝ խոստանալով ոչ մահացու ռազմական օգնություն Ուկրաինային, բայց դա չէր բավարարել Կոնգրեսի պահանջները, որը ցանկանում է  զենք և այլ ծանր ռազմական տեխնիկա ուղարկել Ուկրաինա: Քարտերը և Միացյալ հրամանատարության շտաբի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին հակառակվել են Օբամային և պատրաստ են աջակցել Կիևին զինելուն:

Այժմ շատ օրենսդիրներ, այդ թվում ազդեցիկ դեմոկրատներ, հանդես են գալիս Ուկրաինային զենք տալու օգտին: Երեքշաբթի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է.«Ոչ մահացու սարքավորումներ, ինչպես օրինակ գիշերային տեսողության ակնոցներ տրամադրելը ճիշտ է, քանի որ այն ուկրաինացիներին հնարավորություն կտա տեսնել մոտեցող ռուսներին, բայց չի օգնի կանգնեցնել նրանց»:

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի 75 միլիոն դոլարի ոչ մահացու օգնություն, որը ներառում է հետախույզ ինքնաթիռներ, ռադիո և այլ թեթև սարքավորումներ, ինչպես նաև 30 զրահապատ ու մինչև 200 ոչ զրահապատ մեքենաներ: Իսկ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունը հաստատել է նոր պատժամիջոցներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment