Օբամայի վարչակազմը վիրավորել է հայկական Հոլոքոստի հիշատակը

Օբամայի վարչակազմը վիրավորել է հայկական Հոլոքոստի հիշատակը

Հոդվածի առանցքում

  • Անցյալ ամիս Եվրոպայի և Եվրասիական հարաբերություններով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ արեց Հայաստանի իշխանություններին «մարդասիրական քայլ» կատարել և ազատ արձակել ադրբեջանցի երկու ահաբեկիչներին, որոնք հատել էին Ադրբեջանի հետ սահմանը և սպանել երկու և վիրավորել մեկ հոգու:
  • Քրիստոնեկան Հայաստանի և թուրքախոս և մեծամասամբ իսլամադավան Ադրբեջանի միջև թշնամության պատճառը 1988-1994 թվականներին չհայտարարված պատերազմն էր Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը ցանկանում էր անջատվել Ադրբեջանից` վերամիավորվելով Հայաստանի Հանրապետությանը:
  • Համաձայն հեղինակներ Քերոլայն Քոքսի և Ջոն Էյբների տվյալների` ադրբեջանցիները Կիրովաբադից` Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքից հեռացրեցին 40,000 հայերի` ի պատասխան 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի անջատման փորձերին: Հայերի դեմ իրականացված մեկ այլ ջարդերի ընթացքում՝ Սումգայիթում, սպանվեց 32 մարդ:
  • Անտեսելով պատերազմը, ցեղասպանությունը, էթնիկ զտումները և դարավոր ատելությունը` Նուլանդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «մարդասիրական քայլ» կատարել և ազատ արձակել մարդասպաններին:
  • Այս որոշումը սպասելի էր: Հայերը լավ էին հիշում իրենց նկատմամբ իրականցված սարսափելի անարդարությունն ու նվաստացումը, երբ Հունգարիայի կառավարությունը վաղաժամկետ ազատ արձակեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին սպանել էր հայ սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովի վաղաժամկետ ազատ արձակման պատճառով խզվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները:
  • Ադրբեջանի անունից երկու ահաբեկիչների ազատ արձակման Օբամայի վարչակազմի խնդրանքը ամենևին մարդասիրական նկատառումներով պայմանավորված չէր: Արաբական մյուս երկրների նման Ադրբեջանը ևս հարուստ է նավթով, մինչդեռ Հայաստանը նավթ ընդհանրապես չունի: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ ունեն ադրբեջանական նավթային արդյունաբերությունում:
  • Ստեղծված իրավիճակը շատ նման է Իսրայելի նկատմամբ արաբների ունեցած ատելությանը: Իսրայելի նման Հայաստանը իր ժողովրդի յուրաքանչյուրի կյանքը էժան չի գնահատում: Նրանք ցեղասպանություն են ապրել:

Ուշադրությանն արժանի

Հաջորդ ամիս աշխարհասփյուռ հայերը նշելու են 1,5 միլիոն մարդու կյանք խլած հայկական Հոլոքոստի հարյուրամյա տարելիցը. ոճրագործությունն իրականցվել էր Օսմանյան թուրքերի կողմից ջիհադի դրոշի ներքո, որի բարբարոս ժառանգներն այսօր ներկայանում են Իսլամական Պետություն անվան տակ:

Հազարավոր տարիներ Անատոլիայում ապրող հայերի ոչնչացումը Հիտլերի և նրա վարչակազմի համար դարձավ նախադեպ, ինչից հետո նա սկսեց հրեաների, լեհերի և գնչուների լայնամասշտաբ կոտորածները: «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասին»,-ահա այս բառերն էր հնչեցրել նացիստական առաջնորդը:

1915 թվականին կատարվածը խորը սպի է թողել ամբողջ հայության գիտակցության և հոգեբանության վրա այնպես, ինչպես հրեական աշխարհն է սգում Հոլոքոստը:

Որպես արդյունք, գուցե թվար, թե Օբամայի վարչակազմն ավելորդ զգայունություն կցուցաբերերեր հայերի սպանության վերաբերյալ, հատկապես այն պարագայում, որ ոճիրն իրականացնողները մուսուլմաններ էին: Սակայն անցյալ ամիս Եվրոպայի և Եվրասիական հարաբերություններով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ արեց Հայաստանի իշխանություններին «մարդասիրական քայլ» կատարել և ազատ արձակել ադրբեջանցի երկու ահաբեկիչներին, որոնք հատել էին Ադրբեջանի հետ սահմանը և սպանել երկու և վիրավորել մեկ հոգու:

«Նման ակնարկը կարող է լարվածության նվազեցման արգասիք լինել և խթանել երկու կողմերի հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Ահա թե ինչի մասին էր խոսում Նուլանդը»,-ճեպազրույցում նշել էր պետդեպարտամենտի մամուլի խոսնակը` մեկնաբանելով նախկինում հնչած վիճահարույց ակնարկները:

Կովկասյան շրջագայության «մարդասիրական ժեստի» շրջանակներում Նուլանդի երկրորդ կանգառն Ադրբեջանն էր: Այստեղ Նուլանդը նշել էր, որ իր հաջորդ և վերջին կանգառը լինելու է Հայաստանը, որտեղ էլ պատրաստվում է բարձրացնել բանտարված երկու ադրբեջանցիների ազատ արձակման հարցը:

Ադրբեջանն ու Հայաստանը նախկին Սովետական Միության սահմանակից երկրներ են և թշանամական հարաբերություններ ունեն միմյանց հետ: Գրեթե ամեն օր սահմանին տեղի են ունենում զինված բախումներ, որոնք մարդկային կյանքեր են խլում: Կովկասյան երկու պետությունների միջև ռազմական հակամարտությունը վերջերս թեժացել է:

Քրիստոնեկան Հայաստանի և թուրքախոս և մեծամասամբ իսլամադավան Ադրբեջանի միջև թշնամության պատճառը 1988-1994 թվականներին չհայտարարված պատերազմն էր Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը ցանկանում էր անջատվել Ադրբեջանից` վերամիավորվելով Հայաստանի Հանրապետությանը:

Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը իրենց ընկալում էին Սովետական Միության ազգությունների նկատմամբ իրականացվող քաղաքականության զոհեր, մտածում էին պատմական սխալի շտկման իրենց իրավունքի մասին: Հակամարտության ընթացքում երկու կողմերը զբաղված էին էթնիկ զտմամբ (խմբագրությունը չի կիսում այս կարծիքը): Համաձայն հեղինակներ Քերոլայն Քոքսի և Ջոն Էյբների տվյալների` ադրբեջանցիները Կիրովաբադից` Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքից հեռացրեցին 40,000 հայերի` ի պատասխան 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի անջատման փորձերին: Հայերի դեմ իրականացված մեկ այլ ջարդերի ընթացքում՝ Սումգայիթում, սպանվեց 32 մարդ:

«Հայկական կողմն այնքան էլ արագ չկողմնորոշվեց Սումգայիթում ջարդերից հետո»,-գրել էին Քոքսն ու Էյնբերը 1993 թվականին հրատարակված «Էթնիկ զտումների գործընթացը. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքում: Փոքրաթիվ Լեռնային Ղարաբաղը հարևան Հայաստանի աջակցությամբ կարողացան ոչ միայն նվաճել իրենց անկախությունը` դիմակայելով ադրբեջանական զինված ուժերին, այլև նվաճել Ադրբեջանին հարող որոշ շրջաններ: Հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղը վերանվանվեց Արցախ և դարձավ անկախ պետություն:

Մինչև այսօր Արցախը հրաժարվում է Ադրբեջանին վերադարձնել նվաճված տարածքները (խմբագրությունը չի կիսում այս կարծիքը): Այս առումով Լեռնային Ղարաբաղը որդեգրել է Իսրայելի դիրքորոշումը` կվաճառի տարածքը խաղաղության դիմաց:

Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, որը գտնվում է Հայաստանի արևմտյան սահմանին, խիստ անհանգստացած էր հայերի հաղթանակով: Ակնհայտ է, որ Թուրքիան չի ընդունում հարյուր տարի առաջ 1,5 միլիոն հայերի սպանության մեղադրանքը և այս դարում ևս ցանկանում է շարունակել այդ մահաբեր ավանդույթը:

Կրեմլը նախազգուշացրել էր Թուրքիային, որ Հայաստանի դեմ իրականցված ռազմական գործողությունները կդիտարկի որպես անմիջական պատերազմ Ռուսաստանի դեմ: Հայ-թուրքական սահմանը փակ է 22 տարի, ինչը խիստ վնասում է Հայաստանի տնտեսությանը:

Անտեսելով պատերազմը, ցեղասպանությունը, էթնիկ զտումները և դարավոր ատելությունը` Նուլանդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «մարդասիրական քայլ» կատարել և ազատ արձակել մարդասպաններին:  Ադրբեջանցի երկու ահաբեկիչները «բաց և թափանցիկ դատավարության» արդյունքում մեղավոր են ճանաչել և դատապարտվել են 22 տարի ազատազրկման: Ձևավորված համոզմունքի դեմ մեղադրանքներից մեկը «էթնիկ ատելությամբ առաջնորդվող սպանություն` իրականցված կազմակերպված խմբավորման կողմից»: Արցախի անվտանգության ուժերը սպանել էին խմբում գտնվող ադրբեջանցի երրորդ ահաբեկչին: Ադրբեջանի պնդմամբ, այդ երեքից ոչ մեկը չէր պատկանում իր ռազմական ուժերին:

Չնայած ԱՄՆ 4 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, այնուամենայնիվ, դաշնային կառավարությունը շարունակում է ժխտել Արցախի դիվանագիտական ճանաչումը: Դրա արդյունքն այն էր, որ Նուլանդը Հայաստանում գտնվելու ժամանակ չհանդիպեց Արցախի իշխանություններին:

Փոխարենը՝ նա հանդիպեց Հայաստանի Արտաքին Գործերի նախարարին և այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Ադրբեջանցի ահաբեկիչներին ազատ արձակելու Նուլանդի փորձը ձախողվեց:

Այս որոշումը սպասելի էր: Հայերը լավ էին հիշում իրենց նկատմամբ իրականցված սարսափելի անարդարությունն ու նվաստացումը, երբ Հունգարիայի կառավարությունը վաղաժամկետ ազատ արձակեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին սպանել էր հայ սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովի վաղաժամկետ ազատ արձակման պատճառով խզվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները:

«Իրենց համատեղ գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը նոր դուռ բացեցին նմանատիպ հանցագործությունների կրկնման համար: Իրենց այս որոշմամբ նրանք պարզ մեսիջ ուղարկեցին մսագործներին»,-հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Սաֆարովը Ադրբեջան վերադարձավ հատուկ չվերթով և ողջունվեց որպես հերոս: Կատարած սպանության դիմաց կառավարությունը նրան ներում շնորհեց, վճարեց 8 տարվա միանվագ աշխատավարձը և ազատեց բնակարանի համար վճարվող հարկից:

Ադրբեջանի անունից երկու ահաբեկիչների ազատ արձակման Օբամայի վարչակազմի խնդրանքը ամենևին մարդասիրական նկատառումներով պայմանավորված չէր: Արաբական մյուս երկրների նման Ադրբեջանը ևս հարուստ է նավթով, մինչդեռ Հայաստանը նավթ ընդհանրապես չունի: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ ունեն ադրբեջանական նավթային արդյունաբերությունում:

Շատ կարևոր է, որ Ադրբեջանի տարածքն իրենից ներկայացնում է կարևոր հանգույց Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգատար խողովակաշարերի համար: ԱՄՆ և Իսրայելը տարածաշրջանում Ադրբեջանին դիտարկում են որպես դաշնակից Իրանի դեմ:

Այնպես որ Նուլանդի ահաբեկիչներին ազատ արձակելու կոչը շատ նման է Ադրբեջանում ԱՄՆ-ի բիզնես և ռազմավարական հետաքրքրություններին, քան զուտ մարդասիրական դրսևորումներին:

Սակայն Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ: Բուդապեշտում լեյտենանտ Մարգարյանի սպանությունը և Արցախում երկու ահաբեկիչ  ադրբեջանցիները երկու ժողովուրդների ատելության խորհրդանիշն են, և ստեղծված իրավիճակը շատ նման է Իսրայելի նկատմամբ արաբների ունեցած ատելությանը: Իսրայելի նման Հայաստանը իր ժողովրդի յուրաքանչյուրի կյանքը էժան չի գնահատում: Նրանք ցեղասպանություն են ապրել:

Սահմանների բացումը կարող է լավ սկիզբ չդառնալ տարածաշրջանային հիմնահարցերի հանգուցալուծման համար: Հավանաբար դրանով նաև կնվազի Հայաստանի ունեցած վախերն իրենց հարևան մուսուլման պետությունից, որոնք պարզապես ցանկանում էին ավարտին հասցնել 1915 թվականին սկսած ոճիրը: Սահմանների բացումը Թուրքիայի կողմից կարող է համերաշխության և բարեկամության սկիզբ դառնալ, հատկապես Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ:

Սկզբունքային դիրոքորշում ընդունելու փոխարեն, որը կմեղմի այդ ցավը, Օբամայի վարչակազմը որդեգրում է անսկզբունք պրագմատիզմի քաղաքականություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment